Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ

ցուցասրահ Երևանում

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, հիմնադրվել է 2001 թվականի մայիսի 1-ին, Երևանում որպես Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, 2017 թվականից` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ[1][2]։ Ցուցասրահի ստեղծման գործում մեծ է Բոյաջյան ընտանիքի ներդրումը։

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրվել էմայիսի 1, 2001
Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահի լոգոն

Պատկերասրահի հիմնական նպատակը երիտասարդ արվեստագետներին աջակցելն է, նրանց անհատական ցուցահանդեսները կազմակերպելը, ոգևորել և ոգեշնչել իրենց ապագա ստեղծագործական կյանքում[3]։ Ցուցասրահի տնօրենն է Իրինա Իսաբեկյանը։

Պատմություն Խմբագրել

Ցուցասրահը բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Արփենիկ Նալբանդյանի (1916-1964) անհատական ցուցահանդեսով, որին ներկա են գտնվել բարերար Ալբերտ Բոյաջյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլք։

Իր գործունեության ընթացքում ցուցասրահը կազմակերպել է ավելի քան 300 ցուցահանդես՝ ուսանողական, անհատական, խմբակային, մրցութային, նաև դասախոսություններ, արվեստաբանական քննարկումներ։ Այստեղ հյուրընկալվում են բազմաթիվ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ 2004 թվականին ցուցասրահը մասնակցել է Թբիլիսիում կայացած «ART-EXPO 2004–KAVKAZ» ցուցահանդեսին։

2018 և 2019 թվականներին ցուցասրահը մասնակցել է «Armenia Art Fair»-ին։

Միջոցառումներ, ցուցահանդեսներ Խմբագրել

Ցուցասրահում իրենց աշխատանքներ են ներկայացնում ինչպես Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, շրջանավարտները, այնպես էլ կայացած հայտնի արվեստագետներ, անցկացվում են նաև մանկական ցուցահանդեսներ[4]։ Տարբեր տարիներին ցուցասրահում ներկայացվել են նկարիչներ Գրիգոր Աղասյանի[5], Արմեն Վարդանյանի, Միհրան Սոսոյանի[6], Անատոլի Գրիգորյանի[7], Արամ Իսաբեկյանի, Արման Կարախանյանի, Գեղամ Մալխասյանի, Հենրիկ Մամյանի, Հարություն Պզտիկյանի, Անատոլի Պապյանի, Սարո Գալենցի[8], Գագիկ Ղազարյանի (և՛ գրաֆիկակական աշխատանքներ, և՛ քանդակներ)[9], Սուրեն Սաֆարյանի[10], Կարեն Հովակիմյանի, Մարտիրոս Մորյանի, Գրիգոր Գեղամյանի, Հայկ Սայադյանի, Լիլիթ Արսենյանի, Սիրանուշ Հակոբյանի, Սամվել Պողոսյանի, Տաթևիկ Սարգսյանի[11], քանդակագործներ Թերեզա Միրզոյանի, Գետիկ Բաղդասարյանի, Նունե Թումանյանի, Էդգար Գրիգորյանի[12], արվեստաբան Վիգեն Ղազարյանի[13] աշխատանքները։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել