Սամվել Խալաթյան

հայ երգիծաբան, արձակագիր, դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խալաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Մհերի Խալաթյան (հունվարի 9, 1950(1950-01-09)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2024(2024-09-14)[2]), հայ գրող, դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), Վանաձորի պատվավոր քաղաքացի (2020), Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։

Սամվել Խալաթյան
Երախտագիտության մեդալ
Ծնվել էհունվարի 9, 1950(1950-01-09)[1]
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 14, 2024(2024-09-14)[2] (74 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ, արձակագիր և երգիծաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1978)
ԱնդամակցությունՀԳՄ, Հայաստանի թատերական գործիչների միություն, Հայաստանի նկարիչների միություն և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիա
ՊարգևներԵրախտագիտության մեդալ
Սամվել Խալաթյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

1967 թվականին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել սկսել է դպրոցական ավագ տարիքից՝ շինարարությունում, 1967 թվականից՝ արտադրությունում բանվոր, Վանաձորի պետթատրոնում՝ սկսնակ դերասան, բազմատպաքանակ  «Կառուցող» թերթում՝ գրական աշխատող։

1970-1972 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

1972 թվականից աշխատել է շրջանային «Գուգարք»,  քաղաքային «Կայծ» թերթերում՝ գրական աշխատող, բաժնի վարիչ։

1982 թվականից աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝ որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ։

1988 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ»  կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից։

1990 թվականին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ»  թերթի գլխավոր խմբագիր, 1996 թվականին նշանակվել է նորաբաց «Լոռու մարզ» մարզային թերթի գլխավոր խմբագիր։

Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարական-քաղաքական և առողջապահական «Նշտար» թերթերը։

1999 թվականին նշանակվել է Վանաձորի  Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն։

2003-2007 թվականներին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական քարտուղար։

2007 թ.-ից աշխատել է Լոռու մարզպետարանում՝ մարզպետի օգնական, 2011 թ.-ից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով, 2016 - 2019 թթ.-ին՝ կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պատասխանատու։

1985 թ.-ից՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, 2016 թ.-ից՝ նույն թատրոնի գրական մասի վարիչ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ, յոթ թոռ։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Բազմաժանր գրող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածու (22-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Հեղինակած թատերագրությունները,  երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործություններ տեղ են գտնում գրական-գեղարվեստական բազմաթիվ  հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։

Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյանի արտիստական», «Գոյի», «Փոսի», Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Հրազդանի, Գորիսի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում և այլ թատերախմբերում, 30 պիես ունեցել են 79 բեմադրություն։

«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թվականի լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։

Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն (1983 թ.), Վանաձորի «Հորովել» համույթի «Թումանյանական աշխարհ» պարային ներկայացման հեղինակային տեքստը (2019 թ.),կարճամետրաժ մի քանի ֆիլմերի սցենարներ։

«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը՝ 2013 թվական։

Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստունին, Աիդա Ավետիսյանը, Գագիկ Աղաբաբյանը, երգահան Արամ Ասատրյանը, այլք[3]։ Երգչախմբային «Ղարաքիլիսա» (նվիրված՝ հերոսամարտի 100-ամյակին) և «Դըբա Լավը» երգերի (խոսքի և երաժշտության) հեղինակն է։ Հեղինակել է թատերարվեստի, կերպարվեստի, գրականության բազմաթիվ գրախոսություններ, համաքաղաքային և մարզային թատերականցված միջոցառումների սցենարներ։

Հրատարակած գրքերը

խմբագրել
  1. «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1981 թ.։
  2. «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1991 թ.։
  3. «Ոզնու կատակներ» - երգիծական ալմանախ «Արվեստ», 1991 թ.։
  4. «Թագուհի» - վիպակ, 1-ին մաս, «Վերածնունդ», 1993 թ.։
  5. «Ստվերները չքանում են կեսօրին» («Կեսօրյա ստվերներ») - վիպակ, «Վերածնունդ»,1993 թ.:
  6. «Ազատ Խլղաթյան» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  7. «Ցպահանջ» - բանաստեղծություններ, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  8. «Թագուհի» - վիպակ, 2-րդ մաս, «Գրական վերնատուն», 1994 թ.։
  9. «Շունն ու կատուն» - («Կատվի դատը») բալլադ, մերօրյա շարունակություն, «Գրական վերնատուն»,1996 թ.։
  10. «Հայ պարը օտար բեմի վրա» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1997 թ.։
  11. «Հայաստան, բարության փորձաքար» - ալմանախ, պատմվածքներ, «Արմինֆո»,1999 թ.։
  12. «40 օր համբառնալուց առաջ» - տրագիկոմեդիա, «Վան Արյան», 2000 թ.։
  13. «Ուղղալարի հրաշքը» - քրոնիկ վավերագրություն, «Վան Արյան», 2002 թ.։
  14. «The last jester» (անգլերեն), «ULTIMUL BUFON» (ռումիներեն)–«Antologia» Editura NEMIRA,2004 թ.: («Վերջին ծաղրածուն», անգլերեն և ռումիներեն, Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների «Անթոլոգիա», հրատ՝ Nemira - 2004, Բուխարեստ)։
  15. «Թագուհի» - վիպակ (երեք մասերը՝ միասին), «Վան Արյան», 2005 թ.։
  16. «Վերջին ծաղրածուն» - Պիեսների ժողովածու, «Հայաստան», 2005 թ.։
  17. «Հրադադար» - պիես (Համահայկական գրական մրցույթում 1-ին մրցանակի արժանացած ստեղծագործությունների ալմանախ՝ «Դեպի աղբյուրը լույսի»), արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, 2006 թ.։
  18. «The last jester» - «Contemporary Armenian drama» ( Writers’ union of Armenia, Yerevan, 2006): («Վերջին ծաղրածուն», «Ժամանակակից հայկական դրամա» (անգլ.) Հայաստանի գրողների միություն, Երևան, 2006)։
  19. «Գրական Լոռի» - Լոռու գրողների ստեղծագործությունների ալմանախ, «Նշանակ», 2006 թ.։
  20. «Միասին» - գեղարվեստական ակնարկ, «ՍԻՄ» տպագրատուն, 2007 թ.։
  21. «Խաչատուր (Փաշա) Մատինյանի տոհմաճյուղը» - մենագրություն, «Հայաստան», 2008 թ.։
  22. «دلقک  آخرین» , «سونوریا  افسانه» - «Վերջին ծաղրածուն» , «Սոնորիայի հրաշքը» - պիեսներ, (պարսկերեն), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2008 թ.։
  23. «Մայրասարի ուխտավորը» - գեղարվեստական վավերապատում, «ՍԻՄ» տպագրատուն, 2008 թ.։
  24. «Hello, Evrope!...» - երգիծական պատմվածքների ժողովածու, «Հայաստան», 2008 թ.։
  25. «Հումորի նժար» - երգիծական ալմանախ, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2009 թ.։
  26. «Սիրո ձեր ժամանակը» - Վանաձորի արձակագիրների ալմանախ, «ՍԻՄ» տպագրատուն, Վանաձոր,2009 թ.։
  27. «Գրական ՎՊՄԻ» -(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի առթիվ՝ ստեղծագործող շրջանավարտների ալմանախ) «Իրավունք» հրատ. 2009 թ.։
  28. «Անահիտ» - էսսե, «Վան Արյան» հրատարակչություն, 2010 թ.։
  29. «Պարկեշտ հումոր» - ալմանախ, «Լուսաբաց» հրատարակչություն, 2010 թ.։
  30. «Փոքր քաղաքի մեծերը» - երգիծավեպ, առաջին մաս, «Հայաստան» հրատարակչություն, 2010 թ.։
  31. «Թագուհի» - վիպակ (երեք մասերը միասին՝ երկրորդ հրատարակություն ), «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2011 թ.։
  32. «Նվիրում» - գեղարվեստական վավերապատում, «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2013 թ.։
  33. «Դատախազը» - գեղարվեստական վավերապատում, «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2014 թ.։
  34. «چهل روز قبل از »عزیمت» - «Քառասուն օր համբառնալուց առաջ», «Հայկական դրամատուրգիա» պարսկերեն ալմանախ, Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2015 թ.։
  35. «Փակուղուց այն կողմ» - պիեսների ժողովածու, «Հայաստան», 2015 թ.։
  36. «Տիեզերքի խոլանքում» - բանաստեղծություններ, «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
  37. «Կատվի դատը» - (երգիծական բալլադ՝ նվիրված Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին, մերօրյա շարունակություն) «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.:
  38. «Թվացյալ երկրի բնիկները» - պիեսների ժողովածու, «ՍԻՄ» տպագրատուն. Վանաձոր, 2019 թ.:
  39. «Ostatini błazen» - «Nowy Dramat Ormiański», (Pod red. Andrieja Moskwina, «Pracownia badan nad teatrem i dramatem w Europie Srodkowo Wschodniej», Warszawa 2019): («Վերջին ծաղրածուն» - «Արդի հայ դրամատուրգիա» (Անթոլոգիա), խմբագրությամբ՝ Անդրեյ Մոսկվինի, «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն», Վարշավա - 2019)։
  40. «Հրամայված է ապրել» - դրամա։ «ժամանակակից հայ դրամատուրգիա», ալմանախ, պիեսների Բ մատենաշար, Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  41. «Իմ փչացածության աստիճանը», պատմվածք։ «Տարագիր», արձակի ալմանախ, ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  42. «Կատվի դատը» - (երգիծական բալլադ), չափածոյի ալմանախ, ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  43. «Անանունը»- դրամա, «ժամանակակից հայ դրամատուրգիա», ալմանախ, պիեսների Դ մատենաշար, Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  44. «Մի անգամ գարնանը»- դրամա՝ մեկ գործողությամբ։ «Դրամատուրգիական երկերի ընտրանի», ալմանախ, հատոր Ա, Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  45. «Հանդիպում 100 տարի անց»- պիես՝ մեկ գործողությամբ, «Օպտիմա Պրինտ» հրատարակչություն, (ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ), Երևան, 2021 թ.:
  46. «100 years later», one-act pley. (Initiator: OxYGen Foundation, Funding: European Union and UNFPA).Optima Print, Erevan-2021.
  47. «Ընկերական դատ», «Սիրուշի հարսանիքը» - պատմվածքներ, «Հասկեր» ալմանախ, հատոր Գ, Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացչություն, «Մեկնարկ» հրատարակչություն, Երևան 2021 թ.:
  48. «Հրամայված է ապրել», պիեսների ժողովածու, «Վան Արյան» հրատարակչություն, Երևան, 2022 թ.:
  49. «Թագուհի», վիպակ (լրամշակված, երրորդ հրատարակություն ), «ՎՄՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2022 թ.։
  50. «Իմ փչացածության աստիճանը» - պատմվածք, («Արձակ դաշտեր» ՀԳՄ անդամ գրողների պատմվածքների անթոլոգիա), ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2022 թ.:
  51. «Լուսնային ռապսոդիա՝ գայլերի որջում» - ֆարս՝ մեկ գործողությամբ, («Արդի հայ դրամատուգիա», հատոր 1) Հայ դրամատուրգների միության ալմանախային մատենաշար, Երևան, 2022 թ.:
  52. «Հարյուրամյա ակնթարթ», գեղարվեստական վավերապատում, «ՎՄՎ- ՊՐԻՆՏ» հրատարակչություն, Երևան, 2023 թ.։

Բեմադրված պիեսները

խմբագրել
  1. «Վանաձորի բարի ասպետները» - 1982, 1988 , 2015 և 2018 թթ.՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոն։
  2. «Մաժոր թագավորի հանդեսը» - 1983 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ։
  3. «Ինչպես հի՜ն, հի՜ն հեքիաթում» - 1984 և 1989 թթ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն։
  4. «Վայրէջքը թույլատրվում է բարեկամներին» - 1985 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն։
  5. «Գոտեմարտ» - 1985 թ.՝ Վանաձորի մշակույթի պալատի ժողթատրոն։
  6. «Խելակորու՜յս, խելակորու՜յս սեր» - 1987 թ.՝ Վանաձորի երկաթուղայինների ժողթատրոն, 1998 թ. և 2014 թ.՝ Վանաձորի, 1999 թ.՝ Գյումրիի , 2004 թ.՝ Կապանի պետթատրոններ, Կիպրոսի, Լոս-Անջելեսի հայկական թատերախմբեր։
  7. «Կաղանդ պապի գաղտնիքը» - 1987 թ.՝ Վանաձորի պետթատրոն։
  8. «Սոնորիայի հրաշքը» - 1989 թ.՝ Երևանի, Մինսկի, Ալմա-Աթայի, Քիշնևի պատանի հանդիսատեսի և Արտաշատի պետթատրոններ, 1999 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 2000 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, 2004 թ.՝ «Նորք» թատրոն։
  9. «Քաջ Նազարը փոխում է մասնագիտությունը» - 1991 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 1992 թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն, 1993 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ։
  10. «Ձախորդ Փանոսի անհավատալի արկածները» - 1998 թ.՝ Վանաձորի տիկնիկային, 2019թ.՝ Ստեփանավանի երիտասարդական թատրոն։
  11. «40 օր համբառնալուց առաջ» - 1999 թ.՝ Վանաձորի, 2000 թ.՝ Գյումրիի, 2001 թ.՝ Երևանի երիտասարդական («Փոսի»), 2002 թ.՝ Ստեփանակերտի, 2003 թ.՝ Կապանի, 2009 թ.՝ Երիտասարդական-փորձարարական, 2012 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոններ, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիա («Մարդասպազմները» վերնագրով), 2022 թ.՝ Երևանի կոմերցիոն թատերախումբ (բեմադրիչ` Արթուր Սարիբեկյան)։
  12. «Ճիչ» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն» («Աքլորականչ» վերնագրով), 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, 2004 և 2010 թթ.՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2014 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոն, 2014 և 2015 թթ.-ին՝ ՀԹԳՄ թատրոն։
  13. «Վերջին ծաղրածուն» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ, 2022 թ.՝ Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն։
  14. «Վերջի սկիզբը» - (մոնոդրամ՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն աթենացի» ողբերգության ) 2006 թ.՝ Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոն։
  15. «Հրադադար» -2006 թ.՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, 2011 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն, 2015 թ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2016թ.` Երևանի Մշակույթի Պետական Քոլեջի թատերախմբեր, 2021 թ.՝ Արմավիրի թատրոն։
  16. «Հավերժության գաղտնիքը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն։
  17. «Սիմոն թագավորը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2015 թ. և 2019թ.՝ Քյոլնի «Վանադուռ» հայկական թատերախումբ («Արմենոցիդ» վերնագրով), 2016 թ.՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի թատրոն։
  18. «Մի ֆունտ սիրտ» - (մոնոդրամա՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության մոտիվներով), 2009 թ.՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոն, 2020 թ.՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոն։
  19. «Գիսաստղ N ԱԶ ԱR» - 2010 թ.՝ Հալեպ, «Համազգային թատրոն»։
  20. «Սերը պահարան չի հարցնում» - 2010 թ.՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան, 2018 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոններ, 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ, 2023 թ.՝ Կապանի Արվեստի դպրոցի թատերախումբ։
  21. «Քեռի Քուչին,Թոմն ու Ջերրին և մյուսները» -2012 թ.՝ Երևանի կոմերցիոն թատերախումբ, 2013 թ.՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ., Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոններ։
  22. «Փակուղուց այն կողմ» - 2014 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոն։
  23. «Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»- 2016 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն («Միայն քեզ եմ սիրում» վերնագրով), 2019թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ։
  24. «Սեր, ջազ, քահանա» - 2021թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ։
  25. «Հանդիպում 100 տարի անց» - 2021թ.՝ «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» թատերախումբ։
  26. «Ալա-բալա-նիցա» - 2021թ.՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոն։
  27. «Սառսռիկի արկածները» - (Ս. Սողոմոնյանի համահեղինակությամբ), 2021թ., Վանաձորի տիկնիկային թատրոն։
  28. «Արտավազք» - 2022 թ.՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոն։
  29. «Թվացյալ երկրի բնիկները» - 2022 թ.՝ Հրազդանի դրամատիկական թատրոն։
  30. «Զորեղները» - 2023 թ.՝ «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» թատերախումբ։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • 1970 թ.- Գրական-լրագրողական նշանակալից գործունեության համար՝ «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • 1975 թ. - «Ժուռնալիստ» ամսագրի Պատվավոր դիպլոմ
  •  1978 թ.- ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների պատվոգիր
  • 1981 թ.- ԽՍՀՄ Ժուռնալիստների Միության պատվոգիր
  • 1983 թ.- ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Վանաձորի բարի ասպետները» պիեսի համար
  • 1985 թ.- ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր («Գոտեմարտ» պիեսի բեմադրմամբ)
  • 1985 թ.- ԽՍՀՄ Գրողների Միության քարտուղարության Դիպլոմ
  • 1987 թ.- ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
  • 1989 թ. - ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
  • 2006 թ.- Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի համար
  • 2008 թ.- «Վեհանձնություն և գթասրտություն» մեդալ՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար
  • 2009 թ.- Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշան
  • 2010 թ.- «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալ
  • 2010 թ.- «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի «Ազատ Խլղաթյան» մեդալ
  • 2010 թ.- «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար
  • 2010 թ.- Երևանի քաղաքապետի պատվոգիր
  • 2010 թ.- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
  • 2010 թ.- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ
  • 2010 թ.- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
  • 2013 թ.- «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ» պիեսի համար
  • 2013 թ.- «Համազգային» հայ կրթական-մշակութային միության «Լևոն Շանթ» մրցանակ, 2-րդ տեղ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար
  • 2013 թ.- ՀՀ ԱԺ պատվոգիր
  • 2016 թ.- ՀՀ Երախտագիտության մեդալ
  • 2016 թ.- ՀԳՄ նախագահության Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակ՝ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար
  • 2017 թ.- Դիպլոմ և «Հովհաննես Աբելյան»  հուշամեդալ՝ Հանրապետական թատերական «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով փառատոնում՝ Հ. Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետթատրոնի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգության ներկայացմամբ։
  • 2020 թ.- Վանաձորի պատվավոր քաղաքացի։
  • 2021 թ.- Կալիֆորնիայի հայ գրողների միության (ԿՀԳՄ) «Երախտագիտություն» պատվո շքանշան՝ հայրենիք-սփյուռք գրական կապի ամրապնդման գործին նպաստելու համար։
  • 2023 թ.-Armmono միջազգային փառատոնի հավաստագիր և «Ոսկե մեդալ»՝ թատերականացված ընթերցմամբ ներկայացված «Վերադարձ՝ ցպահանջ» մենապիեսի համար։

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրական-գեղարվեստական հանդեսներում և կայքերում հրապարակած պիեսները

խմբագրել

Театральная библиотека Сергея Ефимова - https://theatre-library.ru/authors/h/halatyan_samvel

1.«40 дней перед вознесением»; перевод – Мелоян Сона

2. «Два билета на поезд»; перевод – Ширмазан Гагик

3.«Последний шут»; перевод – Ширмазан Гагик

«Դրամատուրգիա» գրական-գեղարվեստական հանդես -http://tatron-drama.am/%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd

2001-2002թթ., թիվ 4-5, «Վերջին ծաղրածուն», կատակերգություն՝ մեկ գործողությամբ

2004 թ., թիվ 6-7, «Սերը պահարան չի հարցնում», կատակերգություն՝ երկու գործողությամբ

2005 թ., թիվ8-9, «Սիմոն թագավորը», մոնոդրամ

2006 թ., թիվ 11-12, «Արտավազք 5 աստղանի», ֆարս՝ երկու գործողությամբ

2012 թ., թիվ 28-29, «Պադամ, պադամ, պադամ...», լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ

2014 թ., թիվ 36-37, «Փոսի մեջ», դրամա՝ մեկ գործողությամբ

2014 թ., թիվ 38-39, «Փակուղուց այն կողմ», դրամա՝ մեկ գործողությամբ

2016 թ., թիվ 44-45, «Ծնունդդ շնորհավոր, կամ...» («Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»), կատակերգություն՝ երկու գործողությամբ

2018 թ., թիվ 54-55, «Թվացյալ երկրի բնիկները», տրագիֆարս՝ երկու գործողությամբ

2019 թ., թիվ 58-59, «Մռավ լեռան լուսաբացը», հերոսական դրամա՝ մեկ գործողությամբ

2020 թ., թիվ 60-61,  «Քաղաքացիական ամուսինը», կատակերգություն՝ երկու գործողությամբ

2020 թ., թիվ 62-63,«Հրամայված է ապրել», դրամա՝ մեկ գործողությամբ

2021 թ., թիվ 64-65, «Եկա, տեսա, պարտվեցի...», կատակերգություն՝ մեկ գործողությամբ

2021 թ., թիվ 66-67, «Առնետային թագավորություն», դրամա՝ ինը դրվագով

2022 թ., թիվ 68-69, «Գիժը», մոնոդրամ

2022 թ., թիվ 70-71, «Անանունը», դրամա՝ մեկ գործողությամբ

Կայք՝ թատրոն-դրամա - http://tatron-drama.am/archives/category/%D5%BD%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6

27.02.2018 թ., , «Պադամ, պադամ, պադամ...», լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ

09.03.2018 թ., «Փոսի մեջ», դրամա՝ մեկ գործողությամբ

09.03.2018 թ., «Փակուղուց այն կողմ», դրամա՝ մեկ գործողությամբ

10.03.2018 թ., «Խելակորո՜ւյս, խելակո՜ւրույս սեր», կատակերգություն՝ երկու գործողությամբ

12.03.2018 թ., «Ծնունդդ շնորհավոր, կամ...» («Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»), կատակերգություն՝ երկու գործողությամբ

12.03.2018 թ., «Լուսնային ռապսոդիա», ֆարս՝ մեկ գործողությամբ

15.03.2019 թ., «Թվացյալ երկրի բնիկները», տրագիֆարս՝ երկու գործողությամբ

17.09.2019 թ., «Առաքյալը չծնվածների աշխարհից», պիես՝ մեկ գործողությամբ

14.01.2020 թ., «Մռավ լեռան լուսաբացը», հերոսական դրամա՝ մեկ գործողությամբ

21.01.2020 թ., «Մի անգամ գարնանը»,  դրամա՝ մեկ գործողությամբ     

24.04.2020 թ., «Վերջին ծաղրածուն», կատակերգություն՝ մեկ գործողությամբ

01.07.2020 թ., «Քաղաքացիական ամուսինը», կատակերգություն՝ երկու գործողությամբ

12.09.2020 թ., «Սերը պահարան չի հարցնում», կատակերգություն՝ երկու գործողությամբ

22.11.2020 թ., «Սիմոն թագավորը», մոնոդրամ

26.12.2020 թ., «Հրամայված է ապրել», դրամա՝ մեկ գործողությամբ

14.03.2021թ., «Արտավազք 5 աստղանի», ֆարս՝ երկու գործողությամբ

25.06.2021թ., «Սիրերգ», հովվերգություն չորս պատկերով

18.07.2021թ., «Թռչնաբույնը», պիես՝ մեկ գործողությամբ

27.09.2021թ., «Քեռի Քուչին end Թոմը, Ջերրին և մյուսները»

22.10.2021թ., «Եկա, տեսա, պարտվեցի...», կատակերգություն՝ մեկ գործողությամբ

01.11.2021թ., «Ալա-բալա-նիցա», Ամանորյա պիես

09.11.2021թ., «Սոնորիայի հրաշքը», Ամանորյա պիես

03.01.2022 թ., «Սերը պահարան չի հարցնում», կատակերգություն՝ երկու գործողությամբ

20.01.2022 թ. «Հրաշքի վերադարձը», հեքիաթ-մուզիքլ՝ մեկ գործողությամբ

11.04.2022 թ. «40 дней перед возниосением» (перевод – Мелоян Сона):

10.07.2022 թ. «Խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս սեր...», Զավեշտ՝ երկու մասից, հինգ խաղքով

22.09.2022 թ. «Գիժը», մոնոդրամ

05.11.2022 թ. «Պադամ, պադամ, պադամ», լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ

17.11.2022 թ. «Փոսի մեջ», դրամա՝ մեկ գործողությամբ

27.11.2022 թ. «Փակուղուց այն կողմ», դրամա՝ մեկ գործողությամբ

Գրանիշ գրական համայնք - https://granish.org/?s=%D5%AD%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6

19.09.2011 թ., «Հանցագործը», կինոսցենար

06.10.2017 թ., «Սեր, ջազ, քահանա», մոնոդրամ

«Նարցիս» մշակութային վերնատուն - http://narcisvernatun.com/archives/659

24.03.2018 թ., «Վերջին ծաղրածուն», կատակերգություն՝ մեկ գործողությամբ

Կայք՝ «Թագլուր» - http://taglur.am/index.php?page=44

«Պադամ, պադամ, պադամ...», լիրիկական դրամա՝ մեկ գործողությամբ

«Սիմոն թագավորը», մոնոդրամ

«Գնացքի երկու տոմս», աբսուրդ` մեկ  գործողությամբ

«Արտավազք հինգ աստղանի», ֆարս՝ երկու գործողությամբ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Կ. Դանիելյան, Ս.Քառյան, Ջ.Ղուկասյան «Վանաձոր. պատկերազարդ պատմություն», «Նոյան տապան», Երևան, 2012թ.:  
  • Գ. Շախկյան  «Մշակութային գիտարան, Թումանյանական աշխարհ» «Տիգրան մեծ», Երևան,  2016թ.:
  • Գ.Աղաբաբյան «Մուսաների ծառաները» , ՍԻՄ, Վանաձոր, 2019 թ.:
  • Վ.Փիլոյան  «Ակնարկներ հայ գրականության»,  ուսումնական ձեռնարկ,  «Լուսակն» Երևան , 2018թ.
  • Վ. ՓԻԼՈՅԱՆ «Ուտո՞պիա, թե՞ ունայնություն. Սամվել Խալաթյանի «Թվացյալ երկրի բնիկները» ժողովածուն», «Գրական թերթ»,  23/05/2020. https://www.grakantert.am/archives/13818
  • ­Կ. Մանուչարյան «Մեղ­քի և ­հա­տուց­ման հա­րա­բե­րութ­յու­նը ­Սամ­վել ­Խա­լաթ­յա­նի «40 օր համ­բառ­նա­լուց ա­ռաջ» պիե­սում և ­Նո­դար ­Դում­բա­ձեի «Ս­պի­տակ դրոշ­ներ» վի­պա­կում»,  «Գրական թերթ»,  17/03/2021. http://www.grakantert.am/archives/14864
  • Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Խալաթյան» հոդվածին։