Լրագրողների միջազգային ֆեդերացիա

Լրագրողների միջազգային ֆեդերացիա (IFJ), աշխարհում ԶԼՄ աշխատակիցների ամենամեծ կազմակերպությունը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում։ Հիմնադրվել է 1926 թվականին, այժմ կազմակերպության մեջ կան 600 հազար լրագրողներ, ավելի քան 146 երկրներից[1]։ Կազմակերպությունը պաշտպանում է տպագրական և էլեկտրոնային տպագրությունում աշխատող լրագրողների իրավունքները։

Լրագրողների միջազգային ֆեդերացիա
Տեսակumbrella organization? և global union federation?
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
ՀապավումIFJ
Հիմնադրված1926
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բելգիա
Կայքifj.org

ՊատմությունԽմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1936 թվականին Փարիզում, Syndicat national des journalistes (SNJ) կազմակերպության հիման վրա։ Այդ ժամանակահատվածում կազմակերպության մեջ անդամագրված են եղել 25 000 մեդիա աշխատող՝ 20 երկրից և գլխավոր գրասենյակը գտնվել է Փարիզում։ Առաջին նախագահը եղել է Ֆրանսիացի լրագրող Ջորջս Բյուրդոնը[2]։

Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերջ է դրել կազմակերպության գործունեությանը։ Դրանից հետո մի քանի միություններ որոշել են Լոնդոնում ստեղծել Անկախ կամ բարեկամ երկրների լրագրողների միջազգային ֆեդերացիա (IFJAFC), որի առաջին կոնգրեսը կայացել է 1941 թվականին։ Կազմակերպությունը լուծարվել է 1946 թվականին՝ պատերազմի ավարտից հետո և դարձել է Լրագրողների միջազգային կազմակերպություն (IOJ)[2]:

Սառը պատերազմի արդյունքում՝ 1952 թվականին Լրագրողների միջազգային ֆեդերացիան նորից վերակազմավորվել է Բրյուսելի Համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որի ժամանակ ներկա են եղել 49 դելեգատներ։ Մինչ 1990-ական թվականները Լրագրողների միջազգային կազմակերպությունը համարվել է ֆեդերացիայի մաս, որի գրասենյակը գտնվել է Պրահայում և հիմնականում կազմված է եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և զարգացող այլ երկրների լրագրողական միջազգային միություններից։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան պաշտոնապաես ճանաչվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի[3] (Ecosoc) և UNESCO-ի կողմից։

Ունի կոնսուլտատիվ կարգավիճակ այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՈ-ն, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Ինտելեկտուալ ունեցվածքի համաշխարհային կազմակերպությունը, Մարդու իրավունքների կոմիտե-ն, նաև Եվրամիությունը և այլ միջազգային կազմակերպություններ։

Գլխավոր քարտուղարը Էնթոնի Բելանջերն է[4]։

ԼՄՖ-ն ներկայացնում է ավելի քան 600 հազար լրագրողների 140 երկրներից և հանդիսանում է աշխարհում լրագրողների ամենաազդեցիկ ձայնը։ Ֆեդերացիան միավորում է միջազգային լրագրողական կազմակերպություններ։

2016 թվականի հունիսի 8-ին կայացել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հոբելյանական 90-րդ կոնգրեսը, որի ժամանակ աշխարհից մոտ 300 դելեգատ գնացել է Ֆրանսիայի Անժե քաղաք։

2016 թվականի հունիսի 10-ին բելգիացի Ֆիլիպ Լյարուշը (Phillippe Leruth) ընտրվել է Լրագրողների ֆեդերացիայի նոր նախագահ [5] և փոխարինել է բրիտանացի Ջիմ Բումելին։ Քվեարկությունը կայացել է ԼՄՖ-ի կոնգրեսում Ֆրանսիայի Անժե քաղաքում։ Լյարուշը հաղթել է Բրազիլիայի ներկայացուցչին, առաջ անցնելով ընդամենը 7 ձայնով (169 ձայն, ընդդեմ՝ 162-ի)։

ՀասցեԽմբագրել

Գրասենյակի հասցեն՝

International Federation of Journalists

IPC-Residence Palace, Bloc C
Rue de la Loi 155B-1040 Brussels,

Բելգիա

Ֆեդերացիայի նախագահների և գլխավոր քարտուղարների ցանկԽմբագրել

Ֆեդերացիայի նախագահների ցանկ [2]
Նախագահ Տարի Երկիր
Ջորջս Բյուրդոն 1926–1928   Ֆրանսիա
Ջորջ Բերնարդ 1928–1930   Մեծ Բրիտանիա
Հարի Ռիչարդսոն 1930–1932   Մեծ Բրիտանիա
Հերման Դոնս 1932–1934   Բելգիա
Փոլ Բյուրջին 1934–1936   Շվեյցարիա
Կառլ Էսքելանդ 1936–1938   Դանիա
Արչիբալդ Քենյոն 1939–1949   Մեծ Բրիտանիա
Քլեմենտ Բանդոք 1952–1956   Մեծ Բրիտանիա
Մարսել Սթիջինս 1956–1964   Բելգիա
Ջիմ Բրեդլի 1964–1970   Մեծ Բրիտանիա
Քեյ Ջի Մայնեք 1970–1974   Շվեդիա
Հելմութ Քրոուս 1974–1978 Կաղապար:Դրոշավորում/Germany
Փոլ Փարիսոթ 1978–1982   Ֆրանսիա
Քեն Էշթոն 1982–1986   Մեծ Բրիտանիա
Միա Դուրնարթ 1986–1990   Բելգիա
Ջենս Լայնդ 1990–1998   Դանիա
Քրիս Ուորեն 1998–2007 Կաղապար:Դրոշավորում/Ասվտրալիա
Ջիմ Բումելհա 2007–2016   Մեծ Բրիտանիա
Ֆիլիպ Լյուրթ 2016–2019   Բելգիա
Յունես Մյահեդ 2019–present   Մարոկկո

[6]

Գլխավոր քարտուղաների ցանկ [2]
Գլխավոր քարտուղար Տարի Երկիր
Սթիվեն Վելոթ 1926–1940   Ֆրանսիա
Էլ Էյ Բերի 1941–1947   Ավստրալիա
Ջիրի Հրոնեք 1947–1952 (ԼՄԿ)   Չեխոսլովակիա
Թեո Բոգաերթս 1952–1985   Բելգիա
Հանս Լարսեն 1985–1987   Դանիա
Էյդան Ուայթ 1987–2011   Մեծ Բրիտանիա
Բեթ Քոստա 2011–2015   Բրազիլիա
Էնթոնի Բելանջեր 2015–ներկա   Ֆրանսիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «About IFJ»։ IFJ (անգլերեն)։ Վերցված է 2019-08-02 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «IFJ Special Magazine "90 years of stories" / IFJ»։ www.ifj.org (անգլերեն)։ Վերցված է 2019-07-23 
  3. «List of non-governmental organizations in consultative status with the Economic and Social Council as of 1 September 2018*»։ United Nations Economic and Social Council։ 2018-10-31։ Վերցված է 2019-08-02 
  4. «Anthony Bellanger, appointed new IFJ General Secretary / IFJ»։ www.ifj.org (անգլերեն)։ Վերցված է 2019-08-02 
  5. «Younes M’Jahed of Morocco elected new IFJ president / IFJ»։ www.ifj.org (անգլերեն)։ Վերցված է 2019-08-01 
  6. https://www.ifj.org/media-centre/news/detail/category/human-rights-1/article/ifj-special-magazine-90-years-of-stories.html

Արտաքին հղումներԽմբագրել