Լոնդոնի Կինոփառատոն (անգլ.՝ London Film Festival, կրճատ՝ LFF, ինչպես նաև հայտնի է անգլ.՝ BFI London Film Festival), Միացյալ Թագավորության ամենախոշոր և ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից է[1][2]։ Անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից, հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերի սկզբին, Լոնդոնում։

Լոնդոնի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎայրԼոնդոն
Առաջինը1956
bfi.org.uk
 London Film Festival Վիքիպահեստում

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանդիսանում է Սասերլենդ Տրոֆին, որով պարգևատրվում են ամենաօրիգինալ դեբյուտային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչը Բրիտանիայի կինոյի ինստիտուտն է[3][4], The Times թերթի խոշոր հովանավորը։ Ամեն տարի անց է կացվում ավելի քան 300 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ընտրություն, աշխարհի 50 երկրներից։ Փառատոնի ավանդական ծրագիրը նեռարում է նկարներ, որոնք Մեծ Բրիտանիայում չէին ցուցադրվել։ Կինոփառատոնի ընթացքում ամեն տարի ներկայացվում է կրթական միջոցառումների ծրագիր, դասախոսություններ, վարպետաց դասեր, կինոարտադրության իրադարձություների ներկայացումներ[2]։

Մրցանակներ խմբագրել

Ամենամյա կինոփառատոների ընթացքում մրցանակներ են արժանացնում հետևյալ անվանակարգերում[2]։

  • Սազերլենդ Տրոֆի (անգլ.՝ Sutherland Trophy), կինոփառատոնի հիմնական մրցանակը, որին արժանանում են առաջին անգամ ներկայացված ֆիլմերից լավագույները։
  • Գրիրոսոնի մրցանակ (անգլ.՝ The Grierson Award), արժանացնում են կինոփառատոնի լավագույնլիամետրաժ ֆիլմին։ Մրցանակը կրում է շոտլանդացի վավերագետ Ջոն Գրիրոսոնի անունը։
  • Լավագույն ֆիլմ՝ արժանանում են ամենաօրիգինալ կինոաշխատանքները։
  • Բրիտանացի լավագույն դեբյուտանտին (անգլ.՝ Best British Newcomer Award)՝ տրվում է բրիտանացի սցենարիստներին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, որոնց աշխատանքները փառատոնի ընթացքում ճանաչվել էին լավագույնը։
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի մրցանակ «BFI Fellowships», շնորհվում ՝ կինոփառատոնի ռեժիսոր-դեբյուտանտներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Четыре российских фильма вошли в программу кинофорума в Лондоне». NEWSru.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Лондонский кинофестиваль. Справка». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  3. «Объявлены лауреаты Международного кинофестиваля в Лондоне». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. «В Лондоне покажут российское кино». Российская газета. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել