«Կույսերի տարածք» (անգլ.՝ Virgin Territory), ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանվել է 2007 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լիլենդը։ Կատակերգությունը նկարահանվել է Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» վեպի մոտիվներով[8]։

Կույսերի տարածք
անգլ.՝ Virgin Territory
«Կույսերի տարածք» ֆիլմի պաստառը
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Իտալիա
 Լյուքսեմբուրգ
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
ՀիմքԴեկամերոն
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լիլենդ[1][2][3][…]
ՊրոդյուսերԴինո դե Լաուրենտիս, Տարակ Բեն Ամմար և Ռոբերտո Կավալի
Սցենարի հեղինակԴևիդ Լիլենդ[3]
ԴերակատարներՀեյդեն Քրիստենսեն[2][4][3][…], Միշա Բարթոն[2][4][3][…], Թիմ Ռոթ[4][3][5], Ռայան Քարթրայթ[4][3], Քրիստոֆեր Իգեն, Մեթյու Էվանս[4][3], Ռուփերթ Ֆրենդ[4], Սիլվիա Կոլլոկա[4][3], Քեթի Սաունդերս[4], Էլիզաբետտա Կանալիս[4], Աննա Գալիենա[4], Դևիդ Լիլենդ[4], Կիարա Ջենսինի[4][3], Նայջել Փլեյներ[4], Ռոզալինդ Հալստեդ[4], Քրեյգ Փարքինսոն[4][3], Քլայվ Ռիչի[6], Դեյվիդ Ուոլյամս[6], Մեյմի ՄակՔոյ[6], Քեյթ Գրումբրիջ[6] և Տիլո Վերներ[7]
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԻլան Էշքերի
ՄոնտաժՋիմ Քլարք
Պատմվածքի վայրՖլորենցիա
ԿինոընկերությունIngenious Media
Տևողություն93 րոպե
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 88121

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում իտալական Տոսկանայում ժանտախտի համաճարակի տարիներին։ Տեղացի գեղեցկուհի Պոմպինեա որբ է մնում ու սպասում է իր ապագա ամուսնուն։ Վերջինս Ռուսաստանի Նովգորոդի կոմս Ձերժինսկին է։ Սակայն Պոմպինեային խաբում է Ջերբինո Դելա Ռատոն։ Նա պնդում է, թե իբր Պոմպինեայի հայրը, մահվան սնարի մեջ, ցանկացել է, որ իր դուստրը միայն Ջերբինոին կնության գնա։

Ընկերների խումբը ուղևորվում է քաղաքից դուրս գտնվող մի վիլլա, որտեղ անց է կացվելու հարսանեկան արարողությունը։ Սակայն Պոմպինեան որոշում ու փախուստի է դիմում։ Գնում է կույսերի մենաստան և ժամանակավոր դառնում է միանձնուհի։ Այս մենաստանում է գտնվում Լորենցոն, ով Ջերբինոյի հրոսակախմբից փախչելով, հանգրվանել է այստեղ։ Լորենցոն իրեն ձևացնում է խուլուհամր և որպես այգեպան է աշխատում։ Նրան սիրահարվում են գրեթե բոլոր կույսերը և ամեն օր, օրը մի քանի անգամ, հարմար առիթի ժամանակ սեքսով են զբաղվում նրա հետ։

Երբ Պոմպինեան Լորենցոյի հետ միասին ի վերջո գալիս է վիլլա, տեղի է ունենում հանկարծակի հարձակում տղայի վրա։ Հարձակվողը Ջերբինոն էր իր մարդկանց հետ։ Պոմպինեան, չուզենալով ամուսնանալ Ջերբինոյի հետ, որովհետև նրա նկատմամբ միայն արգահատանք էր զգում, համաձայնում է կնության գնալ։ Այս քայլին է նա դիմում լոկ նրա համար, որպեսզի փրկի Լորենցոյի կյանքը, քանի որ ուժգին սիրահարված էր նրան։

Հարսանեկան արարողակարգը անկացնում է ինքնակոչ քահանան՝ եկեղեցու նկարիչը։ Արարողության ժամանակ վիլլա է գալիս կոմս Ձերժինսկին։ Լորենցոյի հետ միասին Ձերժինսկին հարձակվում է Ջերբինոյի ու նրա հրոսակախմբի վրա։ Արդյունքում Ջերբինոն կնքում է իր մահկանացուն՝ անզգուշության պատճառով ընկնելով խորունկ ջրհորի մեջ։ Կոմս Ձերժինսկին սիրահարվում է Էլիսային, երբ կարծում էր, թե նա Պոմպինեան է։ Արդյունքում Ձերժինսկին ամուսնանում է Էլիսայի հետ, իսկ Լորենցոն ու Պոմպինեան՝ իրար հետ։

Դերերում խմբագրել

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
Հեյդեն Քրիստենսեն Լորենցո
Միշա Բարտոն Պոմպինեա
Թիմ Ռոթ Ջերբինո
Ռայան Քարթրայթ Գինո
Քեյթ Գրումբիջ Էլիսա
Քրիստոֆեր Իգեն Դիոնեո
Մեթյու Ռիզ Կոմս Ձերժինսկի
Ռուփերթ Ֆրենդ Ալեսանդրո Ֆելիչե
Սիլվիա Կոլոկա Քույր Լիզաբետա
Կրեյգ Պարկինսոն Տինդարո
Սիմոնե Սպիանցե Անդրյուչո
Ջեյ Վիլիերս Բեռնարդո
Կլայվ Ռիչ Մանգինո
Դևիդ Ուիլյամս Կարտ Պուշեև
Կիարա Ջեսինի Քույր Կատերինա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0437954/
  2. 2,0 2,1 2,2 http://stopklatka.pl/film/dekameron-2007
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 https://www.siamzone.com/movie/m/5188
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 http://www.imdb.com/title/tt0437954/fullcredits
  5. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=59641.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «Те, кто ушли». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  9. «НА "ТЕРРИТОРИИ ДЕВСТВЕННИЦ" ТОЛЬКО В КОСТЮМАХ ОТ ROBERTO CAVALLI». Парадиз. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել