Պարզ խնդրանք (ֆիլմ)

Պարզ խնդրանք (անգլ.՝ A Simple Favor), ռեժիսոր Փոլ Ֆեյգի՝ 2018 թվականին նկարահանած դետեկտիվ թրիլլերը։ Սցենարը գրել է Ջեսսիկա Շարզերը Դարսի Բելլի՝ 2017 թվականին հրատարակված համանուն վեպի հիման վրա։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին ֆիլմը վարձույթի համար թողարկվել է ԱՄՆ-ում[6]։

Picto infobox cinema.png
Պարզ խնդրանք
անգլ.՝ A Simple Favor
Պարզ խնդրանք (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, միստիկ ֆիլմ, թրիլեր և քրեական
ՀիմքA Simple Favor?
Թվականսեպտեմբերի 14, 2018, նոյեմբերի 8, 2018[1], սեպտեմբերի 27, 2018[2] և սեպտեմբերի 13, 2018[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊոլ Ֆեյգ[4]
ՊրոդյուսերՊոլ Ֆեյգ և Jessie Henderson?
Սցենարի հեղինակՊոլ Ֆեյգ[4] և Jessica Sharzer?[4]
ԴերակատարներԲլեյկ Լայվլի[4], Աննա Քենդրիկ[4], Էրիկ Ջոնսոն[4], Sarah Baker?[4], Ռուպերտ Ֆրենդ[4], Լինդա Քարդելինի[4], Ջին Սմարթ[4], Էնդրյու Ռենելս[4], Henry Golding?, Melissa O'Neil?[4], Dustin Milligan?[4], Corinne Conley?[4], Քրիս Օուենս[4] և Aparna Nancherla?[4]
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժBrent White?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն117 րոպե
Շահույթ42 600 000 $[5]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Միայնակ մայր Սթեֆանին վիդեոբլոգ է վարում, որտեղ պատմում է իր՝ մի քանի օր առաջ անհետացած մտերիմ ընկերուհու՝ Էմիլիի մասին։ Նրանք ծանոթացել էին տարրական դպրոցում, ուր հաճախում էին իրենց որդիները։ Էմիլին խնդրում է Սթեֆանիին ուշադիր լինել իր որդու նկատմամբ, մինչև ինքը կավարտի աշխատանքը, որից հետո անհետ կորչում է։

ԴերերումԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական գնահատականներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 85% վարկանիշ՝ հիմնված քննադատների 231 վերլուծության վրա: Միջին գնահատականը կազմում է 10-ից 7[7]: Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 67 գնահատական՝ հիմնված 41 վերլուծության վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[8]: Megacritic կայքում առավելագույն 10 միավորից վաստակել է 6,8 միավոր՝ 19 քննադատական արձագանքների տվյալներով[9]:

ԾանոթագրություններԽմբագրել