Հյու Բոնևիլ

անգլիացի դերասան

Հյու Բոնևիլ (անգլ.՝ Hugh Bonneville, ամբողջական անունը՝ Հյու Ռիչարդ Բոնևիլ Վիլյամս անգլ.՝ Hugh Richard Bonneville Williams, նոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2][3], Բլեքհիթ, Լոնդոն, Անգլիա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի անգլիացի դերասան։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Բժիշկ Ժիվագո», «Անգլիացի վարսավիր», «Նոթինգ Հիլ», «Ֆրանկենշտեյն Մերի Շելլի», «Դաունթոնի աբբայություն», «Պուարո Ագաթա Քրիստի», «Դոկտոր ով», «Սպանություն Միդսոմերում»։

Հյու Բոնևիլ
Ծնվել էնոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրԲլեքհիթ, Լոնդոն, Անգլիա
ԿրթությունԿորպուս Քրիստի քոլեջ, Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Շերբորն դպրոց, Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[4] և Dulwich Prep London?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիԹոմաս և ընկերներ, Paddington? և Դաունթոնի աբբայություն
hughbonneville.co.uk
hughbonneville.uk

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի ակադեմիայում (Webber Douglas Academy of Dramatic Art)։

Առաջին անգամ ելույթ է ունեցել Ռիջենս այգում գտնվող Բաց թատրոնում։ 1987 թվականին միացել է Թագավորական ազգային թատրոնի թատերախմբին (Լոնդոն)։ 1991 թվականին սկսել է աշխատակցել Շեքսպիրյան թագավորական ընկերությանը (Royal Shakespeare Company)։ Առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստաէկրաններին 1991 թվականին (սկզբում տիտրերում հանդես է եկել որպես Ռիչարդ Բոնևիլ ) ։ Նրա կարիերան հեռուստատեսությունում հաջողություն է ունեցել։

1998 թվականին Հյու Բոնևիլն ամուսնացել է Լուլու Էվանսի հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ֆելիքսը։

Մրցանակներ խմբագրել

«Այրիս» ֆիլմում Ջոն Բեյլի դերը կատարելու համար արժանացել է BAFTA մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար և 2002 թվականին ստացել է «Նոր տաղանդ» մրցանակ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5]։

2008 թվականին ստացել է ժյուրիի մրցանակ Մոնտե-Կարլոյում կատակերգական «French Film» ֆիլմում դերակատարելու համար[5]։

«Դաունթոնի աբբայություն» ֆիլմում Ռոբերտ Կրոուլի դերը կատարելու համար Հյու Բոնևիլն արժանացել է BAFTA, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990-1990 ս Օրինագետ Chancer Ջես
1994 ֆ Քադֆաել եղբայր Cadfael Դանիել Աուրիֆաբեր
1994-1994 ս Շերլոք Հոլմսի հուշագրությունները The Memoirs of Sherlock Holmes Վիկտոր Սևիջ
1994 ֆ Ֆրանկենշտեյն Մերի Շելլի Frankenstein Շիլլեր
1996-1996 ս Էլեկտրոնայի բզեզիկներ Bugs Նատան Պիմ
1997 ֆ Վաղը երբեք չի մահանա Tomorrow Never Dies Air Warfare Officer – HMS Bedford
1998 ս Մոսլի Mosley Բոբ Բուսբի
1998 ֆ Կարթ կռվարարների համար The Scold's Bridle Տիմ Դագան
1999 ֆ Նոթինգ Հիլ Notting Hill Բերնի
1999 ֆ Մենսֆիլդ այգի Mansfield Park պարոն Ռաշուորտ
2000 ֆ Տասներկուերորդ հինգշաբթի Thursday the 12th Բրին Հոպեր
2000 ֆ Պարոն Բովարի Madame Bovary Շարլ Բովարի
2001 ֆ Կայսեր նոր հագուստը The Emperor's New Clothes Բերտրան
2001 ֆ Անգլիացի վարսավիր Blow Dry Լուիս
2001 ֆ Անգլիական կողոպուտ High Heels and Low Lifes
2001 ֆ Այրիս Iris Ջոն Բեյլին վաղ հասակում
2002 ս Սպանություն Միդսոմերում Midsomer Murders Հյու Բերտոն
2002 ֆ Թավշյա ոտքեր Tipping The Velvet Ռալֆ Բաններ
2002 ֆ Բժիշկ Ժիվագո Doctor Zhivago Անդրեյ Ժիվագո
2004 ֆ Անգլիական գեղեցկություն Stage Beauty Սեմյուել Պեպիս
2006 ֆ Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները Miss Austen Regrets սուրբ Բրուկ Բրիջես
2006 ֆ Անբարոյականություն։ Մերի Ուայտհաուսի պատմությունը Filth: The Mary Whitehouse Story պարոն Հյու Գրին
2006 ֆ Այդ գեղեցիկ Բրամելը Beau Brummell: This Charming Man արքայազն -գահապահ, ապագա արքա Գևորգ IV
2007 ս Սառեցում Freezing Մեթ
2008 ս Ջեյն Օսթինի ապրող գիրքը Lost in Austen միսթր Կլոդ Բենետ
2008 ֆ Այդ օրերից մեկը One of Those Days միսթր Բյորել
2009 ֆ Ժամանակից ժամանակ From Time to Time կապիտան Օլդնոու
2009 ֆ Սուր դանակներ Knife Edge Չարլզ Պոլոկ
2009 ֆ 1939 Glorious 1939 Հիլբերտ
2010 ս Պուարո Ագաթա Քրիստի Agatha Christie's Poirot Էդվարդ Մաստերմեն
2010 ֆ Հիպի Հիպի Շեյք Hippie Hippie Shake Ջոն Մորտիմեր
2010 ս The Silence The Silence Քրիս
2010 ֆ Շանհայ Shanghai Բեն Սենջեր
2010 ֆ Երրորդ աստղ Third Star շրջմոլիկ
2010-2015 ս Դաութոնի աբբայություն Downton Abbey Ռոբերտ Կրոուլի, դուքս Գրենտեմ
2010 ֆ Բեն Հուր Ben Hur Փոնթի Փիլաթ
2011 ս Դոկտոր ով Doctor Who ծովի նավապետ Հենրի Էվերի «Սև նշանների անեծքները» «Լավ մարդը գնում է պատերազմ» սերիաներում
2011 ֆ Ձեռքեր ոտքեր սիրո համար Burke and Hare լորդ Հերինգթոն
2012 ֆ Նավապետ Նեմոյի վերադարձը The Return of Captain Nemo նավապետ Նեմո
2014 ֆ Որսորդները ծովահենների համար The Monuments Men
2014 ֆ Պադինգթոնի արկածները Paddington Միսթր Բրաուն
2017 ֆ Պադինգթոնի արկածները 2 Paddington 2 Միսթր Բրաուն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Բոնևիլ» հոդվածին։