Թլկատինցի
Թլկատինցի (Հովհաննես Հարությունյան), (1860[1], Խույուլու, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն), Մեծ եղեռնի զոհ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։
Թլկատինցի | |
---|---|
Ծնվել է | 1860[1] |
Ծննդավայր | Խույուլու, Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915[1] |
Մահվան վայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սմբատյան վարժարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, գրող և ուսուցիչ |
Աշխատավայր | Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան |
Tlgadintsi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը։ Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «Ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-1896 թվականների կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից։
1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։
Ստեղծագործություններ
խմբագրել- Գլխուդ ջուր դիր, 1896։
- Վերջին տեղը, 1900։
- Ճախրակին առաջքը, 1900։
- Հին հաւատքս, 1895։
- Այգիիս փշենին, 1898։
- Բամբակ բերան, 1907։
- Գաւաթ մը միայն, 1907։
- Ճնճղուկներուն դատաստանը, 1908։
- Էնդի դէմէն, 1902։
- Ձալըմ տղան, 1904։
- Ճամփորդն ու ճամփեցնողները, 1905։
- Կտակը, 1911։
- Իմ բախտս։
- Մի հայիր։
- Բերնովդ ըսեիր։
- Հողը։
- Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ։
- Դեպի արևը։
Երկեր
խմբագրել- Ո՞ր մէկուն ետեւէն (թատերախաղ), Պոսթըն, 1912, 139 էջ։
- Թլկատինցին եւ իր գործը, Պոսթըն, 1927, 608 էջ։
- Գյուղին կյանքը, Երևան, 1966, 362 էջ։
- Թլկատինցի, Առանձար, Բաշալյան Լևոն, Երկեր, Երևան, 1982, էջ 25-255։
- Պատմուածքներ։ Գիւղի նամակներ, Վենետիկ, 1996, 100 էջ։
Գրականություն
խմբագրել- Կարապետյան Լ., Թլկատինցի, Երևան, 1966։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պատմուածքներ, Գիւղի նամակներ Արխիվացված 2015-04-28 Wayback Machine
- Թլկատինցի, Բաշալյան Լ., Առանձար. Երկեր Արխիվացված 2016-11-02 Wayback Machine
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թլկատինցի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թլկատինցի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 191)։ |