Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան

Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան, հիմնվել է 1887 թվականին, Խարբերդի Ս. Հակոբ եկեղեցուն կից ծխական դպրոցի հիման վրա։ Հայտնի է եղել առաջին տնօրեն Թլկատինցու անունով։ Հիմնադրման տարում ունեցել է 300 աշակերտ։ Ավանդվել են հայոց լեզու (գրաբար, աշխարհաբար), անգլերեն (լեզու և գրականություն), տրամաբանություն, մաթեմատիկա, թուրքերեն, ֆրանսերեն (լեզու և գրականություն), երաժշտություն, եկեղեցու պատմություն, ընդհանուր պատմություն և այլն։ Մեծ մասամբ դասավանդել են Եփրատ քոլեջի շրջանավարտները։ Վարժարանը պահվել է սաների ուսման վարձով, հարուստների նվիրատվություններով, Խարբերդցիների միության նպաստով և Մելքոնյան տան օժանդակությամբ։ Առաջին շրջանավարտները տվել է 1890 թվականին։ Դասավանդել են Հ. Թլկատինցին, Հ. Սիմոնյանը, Հ. Գապոզյանը, Ռ. Զարդարյանը (նախկին շրջանավարտ)։ Նշանավոր շրջանավարտներից էին Ն. Թյուֆենկճյանը, Կ. Գալուստյանը, Ս. Մալեմեզյանը, Բ. Նուրիկյանը, Թ. Մանկասարյանը, Ն. Կոստանյանը, Մ. Գասպարյանը, Հ. Գազանճյանը, Վ. Հայկը, Միքայել Նալբանդյանը և ուրիշներ։ 1909 թվականին աշակերտների ջանքերով լույս է տեսել «Ծովակ» ձեռագիր գրական թերթը։ Վարժարանը փակվել է 1915 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 39