Ռիշոն Լե Ցիոն
Ռիշոն Լե Ցիոն (եբրայերեն՝ רִאשׁוֹן לְצִיּוֹן), քաղաք, գտնվում է Իսրայելի կենտրոնում, Միջերկրական ծովի ափամերձ գոտում, Թել Ավիվից 7 կմ հարավ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռիշոն Լե Ցիոն | |||||
רִאשׁוֹן לְצִיּוֹן | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Ռեհովոտ | ||||
Հիմնադրված է | 1882 թ. | ||||
Մակերես | 59 կմ² | ||||
ԲԾՄ | 40 մետր | ||||
Բնակչություն | ▲258 535 մարդ (2022) | ||||
Փոստային դասիչ | 75001–75199 | ||||
Պաշտոնական կայք | rishonlezion.muni.il | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՌիշոն Լե Ցիոնը հիմնադրվել է 1882 թվականի հուլիսի 31-ին՝ Զալման Դավիթ Լևոնտինի գլխավորած «Հովեվեյ Ցիոն» շարժման մասնակից համարվող 10 ընտանիքների կողմից (ծագումով Օրշայից), ավելի ուշ նրանց միացել է ևս 7 ընտանիք[1]։ Քաղաքի անունը բառացիորեն թարգմանվում է որպես «Առաջինը Սիոնին» և վերցվել է Եսայի 41։ 27-ից՝ «Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի»։
1883 թվականին այդտեղ են ժամանել «Բիլու» շարժման 13 մասնակից և բնակչության թվաքանակը հասել է 100-ի[1]։
Իսրայելում Ռիշոն Լե Ցիոնը համարվում է սիոնիստական առաջին բնակավայրերից մեկը (Պետահ Տիկվայի հետ միասին, որը հիմնադրվել է 4 տարի ավելի վաղ)։ Նախատեսված է եղել բնակավայրը դարձնել գյուղատնտեսական, սակայն վերջինիս իրականացման համար նախատեսված փորձերը ապարդյուն եղան՝ բնության անբարենպաստ պայմանների պատճառով։ Սեպտեմբերին նրանց ներկայացուցիչ Ջոզեֆ Ֆայնբերգը մեկնել է Փարիզ և հանդիպում է ունեցել երիտասարդ բարոն Էդմոն դե Ռոտշիլդի հետ[1]։ Ռոտշիլդը համաձայնվել է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դրամական օգնություն՝ ջրհոր կառուցելու համար։ Բարոն Ռոտշիլդը բնակավայրը վերցրել է իր խնամակալության տակ, ձեռք է բերել հողատարածքներ, Ֆրանսիայից գյուղատնտեսներ է ուղարկել, սկսել է խաղողագործությամբ զբաղվել և հիմնել է «Կարմել Միզրախի» գինեգործարանը (1887)։ Այդ գործարանում իր երիտասարդության ժամանակ աշխատել է Դավիդ բեն Գուրիոնը։ 1887 թվականին Ռիշոն Լե Ցիոնում կատարվել է Իսրայելի ապագա օրհներգ «Հա-թիկվան»։ Բարոնի կողմից նշանակված վարչության և բնակիչների միջև տեղի է ունեցել տարաձայնություններ, արդյունքում Ֆայնբերգի գլխավորությամբ խումբը լքել է բնակավայրը[1]։
XIX դարի վերջին և XX դարի սկզբներին Ռիշոն Լե Ցիոնը եղել է հրեական մշակույթի կարևոր կենտրոններից։ 1888 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցը, որտեղ դասավանդվել է եբրայերենով, իսկ 1898 թվականին հիմնադրվել է առաջին մանկապարտեզը[2]։
Բնակչություն
խմբագրելՌիշոն Լե Ցիոնը Իսրայելի ամենաարագ զարգացող քաղաքներից է։
2019 թվականի դրությամբ Ռիշոն Լե Ցիոնը համարվել է Իսրայելի 4-րդ ամենաբնակեցված քաղաքը[3]։
2018 թվականին բնակչության 91,4 %-ը եղել են հրեաներ․ մուսուլմանները և քրիստոնյաները կազմել են 1 %-ից ավելի քիչ[4]։ Բնակչության բնական աճը կազմում է 0,7 %[4]։ Բնակչության 19,3 %-ը հայրենադարձներ են, ովքեր քաղաքում բնակություն են հաստատել 1990 թվականից հետո[4]։ Բնակչության 30,4 %-ը ունի բարձրագույն կրթություն[4]։ 2017 թվականի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 10492 շեկել[4][5]։
Տնտեսություն
խմբագրելՆերկա պահին Ռիշոն Լե Ցիոնի արդյունաբերության հիմնական բնավառներն են գինեգործությունը, շինարարությունը և առևտուրը։ Գործարանները և արհեստանոցները տեղակայված են հին արդյունաբերական գոտում, որը դարձել է փաբերի, պարային ակումբների և ռեստորանների հայտնի վայր։ Արդյունաբերությունը հիմնականում տեղակայված է քաղաքի երկու արդյունաբերական կենտրոններում՝ քաղաքի հյուսիսում և հարավում տեղակայված համապատասխանաբար հին և նոր արդյունաբերական կենտրոններում։
Տեղական կառավարություն
խմբագրելՔաղաքապետեր
խմբագրել- Էլիյակում Օստաշինսկի (1950-51)
- Արիե Շեֆտել (1951)
- Մոշե Գավին (1952-55)
- Հերշոն Ման Մանկով (1955)
- Խանա Լևին (1955-60)
- Արիե Շեֆտել (1960-62)
- Նոամ Լաոներ (1962-65)
- Արիե Շեֆտել (1965-69)
- Հանանիա Հիբշտեյն (1969-83)
- Մեյր Նիցան (1983—2008)
- Դով Ցուր (2008—2018)
- Ռազ Կինստլիխ (2018-ից սկսած)
Քույր քաղաքներ
խմբագրել- Նիմ, Ֆրանսիա, 1986-ից սկսած
- Մյունստեր, Գերմանիա
- Լյուբլին, Լեհաստան
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
- Փրինս Ջորջսի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
- Էսեքսի շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
- Բրաշով, Ռումինիա
- Դեբրեցեն, Հունգարիա
- Թիենծին, Չինաստան
- Տերամո, Իտալիա
- Հերենվեն, Նիդերլանդներ
- Գոնդեր, Եթովպիա
- Խարկով, Ուկրաինա
- Լվով, Ուկրաինա
- Կրեմենչուգ, Ուկրաինա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 מדריך ישראל, 1979, էջ 180
- ↑ מדריך ישראל, 1979, էջ 181
- ↑ ירון דרוקמן (11.11.19). «[[:Կաղապար:Rtl]]». Ynet (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «[[:Կաղապար:Rtl]]» (PDF). www.cbs.gov.il (եբրայերեն). הלשכה המרכזית לסטטיסטיקה. 2018. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Профиль Ришон-ле-Циона на сайте CBS
Գրականություն
խմբագրել- אריה יצחקי מדריך ישראל (השרון דרום מישור החוף וצפון הנגב) / דוד אלון (עורך). — ירושלים: כתר, משהב"ט- הוצ"ל, 1979. — С. 180—183.