Գոնդեր
Գոնդեր (ամհարերեն՝ ጎንደር), քաղաք Եթովպիայում, Ամհարա տարածաշրջանում։ Բեգեմդիր-Սիմեն պատմական գավառի կենտրոնն է։ Գոնդերում կա օդանավակայան։
Բնակավայր | ||
---|---|---|
Գոնդեր | ||
Երկիր | Եթովպիա | |
Համայնք | Gondar? և Semien Gondar Zone? | |
Հիմնադրված է | 1635 թ. | |
Մակերես | 209 270 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 2133±1 մետր | |
Բնակչություն | ▲323 900 մարդ (2015)[1] | |
| ||
Պատմություն
խմբագրելԳոնդերը նեգուս Ֆասիլիդասը հիմնել է մոտավորապես 1635 թվականին[2]։ Ֆասիլիդասն այստեղ կառուցել է յոթ եկեղեցի, այդ թվում՝ Ֆիթ-Միքայելը և Ֆիթ-Աբոն։ Նրա նախաձեռնությամբ Գոնդերը 1638 թվականին դարձել է Եթովպիայի մայրաքաղաքը և երկրի մայրաքաղաքն է եղել մինչև 1855 թվականը։ Քաղաքում պահպանվել է Ֆասիլ Ղեբի ամրոցը, որը կառուցվել է պորտուգալացի ինժեներների և ճարտարապետների մասնակցությամբ, 12 աշտարակներով քաղաքի բարձր պատը, ավելի քան քառասուն քրիստոնեական եկեղեցիները, միջնադարյան սինագոգները, ինչպես նաև Ֆասիլիդասի և Կուսկվամի լոգարանները։
1888 թվականի հունվարի 23-ին Գոնդերը գրավվել է, թալանվել և ավերվել կեղծ խալիֆ Աբդալլահ իբն-Մուհամադի սուդանյան «դերվիշների» կողմից։ Տգետ ֆանատիկոսներն այրել են բոլոր եկեղեցիները։
1979 թվականին Ֆասիլ-Ղեբին և Գոնդերի ամբողջ տարածքը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Թանա լճից 30 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2132 մետր բարձրության վրա[3]։ Լավ եղանակային պայմաններում Գոնդերի աշտարակները երևում են լճի ափերից։
Բնակչություն
խմբագրելԵթովպիայի կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2007 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 207.044 մարդ, որոնցից 98.120-ը տղամարդիկ են և 108.924-ը` կանայք։ Բնակչության 84.2 տոկոսը կազմում են Եթովպիայի ուղղափառ եկեղեցու հետևորդները, 11.8 տոկոսը՝ մուսուլմանները և 1.1 տոկոսը՝ բողոքականները[4]։
Նախորդ` 1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 112.249 մարդ, որոնցից 51.366-ը տղամարդիկ էին, իսկ 60.883-ը` կանայք։ Հիմնական էթնիկ խմբերն են` ամհարա (88.91%), տիգրայի (6.74 %) և կեմանտ (2.37 %), մնացած բոլոր էթնիկ խմբերը կազմել են բնակչության 1.98%-ը։ Բնակչության 94.57%-ը մայրենի լեզու է համարել ամհարերենը, 4.67 %-ը՝ տիգրինիան և 0.76 %-ը՝ այլ լեզուներ։ Բնակչության 83.31 տոկոսը եթովպական ուղղափառ եկեղեցու հետևորդներն էին, 15.83 տոկոսը` մուսուլմաններ[5]։
Եղբայր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/Ethiopia.html
- ↑ «Гондар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Gonder, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Census 2007 Tables: Amhara Region Արխիվացված 2010-11-14 Wayback Machine, Tables 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.2 and 3.4.
- ↑ 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Amhara Region, Vol. 1, part 1 Արխիվացված 2010-11-15 Wayback Machine, Tables 2.1, 2.7, 2.10, 2.13, 2.17, Annex II.1 (accessed 9 April 2009)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնդեր» հոդվածին։ |