Ռաֆիղա Հաջի ղիզի Ախունդովա (ադրբ.՝ Axundova Rəfiqə Hacı qızı, օգոստոսի 7, 1931(1931-08-07), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2024(2024-02-06), Բաքու, Ադրբեջան), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր, պարուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1970)[2][3]։

Ռաֆիղա Ախունդովա
ադրբ.՝ Rəfiqə Axundova
Ի ծնեՌաֆիղա Հաջի ղիզի Ախունդովա
Ծնվել էօգոստոսի 7, 1931(1931-08-07)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 6, 2024(2024-02-06) (92 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, դերասանուհի, բալետի պարուհի և բալետի ուսուցիչ
ՔաղաքացիությունԱդրբեջան Ադրբեջան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԹատրոնԱդրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիղա Ախունդովան ծնվել է 1933 թվականի օգոստոսի 7-ին։ 1951 թվականին ավարտել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցը ՛Գամեր Ալմասզադեի դասարանը։ 1951-1952 թվականներին նա Մոսկվայի Մեծ թատրոնում դասընթացն է անցել։ 1951-1971 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ 1971 թվականից նա գործել է որպես այդ թատրոնի բալետմայստեր։ 1990 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերակատարումներից են՝ Գյուլյանաղ (Բադալբեյլու «Կույսի աշտարակը»), Այշա (Կարա Կարաևի «Յոթ գեղեցկուհիներ»)[4], Շիրին (Արիֆ Մելիքով, «Սիրո լեգենդ»), Գյուլշան (Ս. Հաջիբեկովի «Գյուլշան»), Ժիզել (Ադոլֆ Ադանի «Ժիզել»), Մուլլա (Պյոտր Չայկովսկիի «Շչելկունչիկ»)[5]։

Նա աշխատել է Ալժիրում, Շվեդիայում, Եգիպտոսում և Բելգիայում որպես մանկավարժ-բալետմայստեր։

Ծանոթագրություններ խմբագրել