Արիֆ Ջահանգիր օղլի Մելիքով, (սեպտեմբերի 13, 1933(1933-09-13)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2019(2019-05-09)[2][1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Արվեստի Վաստակավոր Գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական Մրցանակի Դափնեկիր, Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (2014)։

Արիֆ Մելիքով
Ilham Aliyev presented the “Heydar Aliyev” order to people’s artist Arif Malikov 3.jpg
Բնօրինակ անունArif Cahangir oğlu Məlikov
Ծնվել էսեպտեմբերի 13, 1933(1933-09-13)[1]
Բաքու
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Մահացել էմայիսի 9, 2019(2019-05-09)[2][1] (85 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր և թառ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հեյդար Ալիևի շքանշան, «Անկախություն» շքանշան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, Nizami Ganjavi Gold Medal?, «Փառքի» շքանշան և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Arif Malikov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արիֆ Մելիքով Ջահանգիրողլին ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 13-ին Բաքու քաղաքում[3]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական Դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Շուշիում դասավանդել է։

ՍտեղծագործություններԽմբագրել

Արիֆ Մելիքով գրել է բալետ, օպերետ, սիմֆոնիա և այլն։ Երրորդ կուրսում սովորելիս ծանոթացել է Ադրբեջանի նշանավոր դիրիժորը Նիյազիի հետ։ Կարա Կարաևի խորհուրդով, Նազիմ Հիքմեթի պիեսի մոտիվների հիման վրա գրում է «Սիրո լեգենդ» բալետը[4]։ [5] Բալեդի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 23-ին Լենինգրադի օպերայի և բալետի թանրոնում (Մարիինյան թատրոն)։ Որից հետո այս բալետը ցուցադրվել է աշխարհի 63 երկրների բեմահարթակներում։ «Տաջիկֆիլմ»ի արտադրությունը հանդիսացող «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմի երաժշտությունը գրել է Արիֆ Մելիքովը։

Կոչումներ ու պարգևներԽմբագրել

  • Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1965)
  • «Պատվի նշան» օրդեն(1971)
  • Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1978)
  • Պետական Մրցանակի Դափնեկիր(1986)
  • պրոֆեսոր(1986)
  • «Անկախության» օրդեն(1998)
  • Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամը(2001)
  • «Հեյդար Ալիև»ի օրդեն(2013)

Հիմնական ստեղծագործություններԽմբագրել

  • «Սիրո լեգենդ» (բալետ)(1961)
  • «Ուժեղ, քան մահը» (1966)
  • «Ալի Բաբայի և քառասուն ավազակներ» (բալետ, Արիֆ Մելիքով)(1973)
  • «Երկու մարդ աշխարհում» (1969)

ԾանոթագրություններԽմբագրել