Աֆրասիաբ Բադալբեկլի
Աֆրասիաբ Բադալբեկլի(ադրբ.՝ Əfrasiyab Bədəlbəyli), (ապրիլի 19, 1907[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1976[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դասական կոմպոզիտոր և դիրիժոր[2], Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1960)։ Եղել է ադրբեջանական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաների և բալետների դիրիժոր։ Առաջին ադրբեջանական բալետի՝ «Կույսի աշտարակ»-ի (1940) հեղինակն է։ Նա նաև բազմաթիվ օպերաների և սիմֆոնիկ պոեմների հեղինակ է։
Աֆրասիաբ Բադալբեկլի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Əfrasiyab Bədəlbəy oğlu Bədəlbəyli |
Ծնվել է | ապրիլի 19, 1907[1] Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 6, 1976[1] (68 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտագետ, կոմպոզիտոր, լիբրետիստ և երաժշտական քննադատ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Afrasiyab Badalbeyli Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Աֆրասիաբ Բադալբեկլին ծնվել է 1907 թվականին ապրիլի 19-ին Բաքվում։ Նա սովորել է Բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, Բաքվի թատերական քոլեջում, Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում և Լենինգրադի կոնսերվատորիայում։ 20 տարեկանում Աֆրասիաբը երաժշտություն է գրում Ջաֆար Ջաբբարլու «Կրակի հարսը» պիեսի համար։ Երկար ժամանակ աշխատել է Մոսկվայի և Լենինգրադի Օպերայի և Բալետի թատրոններում որպես դիրիժորի օգնական։ 1938-ից մինչև իր կյանքի ավարտը նա աշխատել է որպես դիրիժոր, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1940 թվականից հանդիսանում է արվեստի վաստակավոր գործիչ, իսկ 1960 թվականից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ։ Աֆրասիաբ Բադալբեկլին մահացել է 1976 թվականի հունվարի 6-ին Բաքվում[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Աֆրասիաբ Բադալբեկլին ադրբեջանական առաջին բալետի հեղինակն է[4]։ Աֆրասիաբ Բեդելբեկլը սովորել է ջութակ նվագել Լ. Բրեթանիսկու դասարանում։ Նա նաև կարողացավ կատարյալ նվագել թառ[5]։ 1928 թվականին հունվարի 1-ին Աֆրասիաբ Բադալբեկլին սկսեց աշխատել որպես թարգմանիչ «Կոմունիստ» թերթում։ 1930 թվականի մայիսի 15-ին Աֆրասիաբ Բադալբեկլին հրավիրվել է Մ.Ֆ.Ահունդովի անվան Մեծ թատրոն։
- 1931 թ․- Ջաֆար Ջաբարլու «Ալմաս», «1905 թվականին», «Յաշար» պիեսները,
- 1933 թ․-Ա․Աֆինոգենովի «Վախը» պիեսը
- 1934 թ․-Միրզա Ախունդովի «Հաջի Գարա» պիեսը
- 1935 թ․-Միրզա Ախունդովի «Մյուսյո Ժորդան» պիեսը
Աֆրասիաբ Բադալբեկլին 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետ ՛պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար։
ԳրականությունԽմբագրել
- «В связи с концертом Афрасияба» («Əfrasiyabın konserti münasibətilə») // «Коммунист» : газета. — 1933.
- М. Ибрагимов. «Ценный подарок» // «Коммунист» : газета. — 1940.
- А. Аббасов. «Опера в духе современности» («Müasir ruhlu operamız») // «Азербайджанская молодёжь» : газета. — 1970.
- Й. Пашаева. «Афрасияб Бадалбейли и народная музыка» = «Əyrasiyab Bədəlbəyli və Azərbaycan xalq musiqisi». — Баку: «Нурлан», 2002.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 International Music Score Library Project — 2006.
- ↑ Աֆրասիաբ Բադալբեկլի
- ↑ Աֆրասիաբ Բադալբեկլու արխիվային ֆոնդը
- ↑ Առաջին ադրբեջանական բալետի հեղինակը
- ↑ Կոմպոզիտորի կյանքը