Ռազմական միջամտություն Լիբիայում (2011)

Ռազմական միջամտություն Լիբիայում, միջազգային կոալիցիայի (հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների) ուժերի ռազմական միջամտությունը Լիբիայի քաղաքացիական պատերազմին, որը հաստատվել էր ՄԱԿԱնվտանգության խորհրդի 1973 բանաձևով, որով որպես զինված միջամտության նպատակ կարող էր նախատեսվել խաղաղ բնակչության պաշտպանությունը (մարդասիրական միջամտություն)։ Տասը կողմ և հինգ ձեռնպահ ձայներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում էր «Լիբիայում անհապաղ զինադադար հաստատել , այդ թվում՝ դադարեցնել ընթացիկ հարձակումները խաղաղ բնակչության դեմ», որոնք, ըստ Անվտանգության խորհուրդի, կարող էին լինել «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։ Լիբիայի օդային տարածքը հայտարարվեց ոչ թռիչքային գոտի, ինչպես նաև խստացվեցին Մուամար Քադաֆիի վարչակարգի և նրա կողմնակիցների հանդեպ պատժամիջոցները[17]։

Ռազմական միջամտություն Լիբիայում
Լիբիայի առաջին քաղաքացիական պատերազմ

Ռազմական գործողությունների քարտեզ
Թվական Մարտի 19, 2011 – հոկտեմբերի 31, 2011[1]
Վայր Լիբիա Լիբիա
Արդյունք ՆԱՏՕ-ի/ հակաքադաֆիական կոալիցիայի հաղթանակ
  • Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական Ջամահիրիայի տապալում և Մուամար Քադաֆիի սպանություն հակաքադաֆիական ուժերի կողմից
  • Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո լիբիական խմբավորումների միջև լարվածության հանգեցում քաղաքացիական պատերազմի վերսկսմանը (2014թ.)
Հակառակորդներ
ՄԱԿ ԱԽ 1973 բանաձևը կատարող պետություններ՝
ՆԱՏՕ ՆԱՏՕ

Կատար Կատար
Շվեդիա Շվեդիա
ԱՄԷ ԱՄԷ


Լիբիա Հակաքադաֆիական ուժեր

Լիբիական Արաբ Ջամահիրիա
  • Զինված ուժեր
  • Քադաֆիի կողմնակից զինյալներ
  • Վարձկաններ (ենթադրյալ)[2][3][4]
Հրամանատարներ
«Հարմատան» գործողություն՝
Ֆրանսիա Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիա Ալեն Ժյուպե
Ֆրանսիա ծվկ․ Էդուար Գիյո
«Էլլամի» գործողություն՝
Միացյալ Թագավորություն Դևիդ Քեմերոն
Միացյալ Թագավորություն Լիամ Ֆոքս
Միացյալ Թագավորություն գեն․ Դեյվիդ Ռիչարդս
«Մոբայլ» գործողություն՝
Կանադա Սթիվեն Հարփեր
Կանադա Փիթեր Մակքեյ
Կանադա գեն-լտ․ Անդրե Դեշան
«Լուսաբացի Ոդիսական» գործողություն՝
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարաք Օբամա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հիլարի Քլինթոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբերտ Գեյթս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ գեն․ Կարտեր Հեմ
Իտալիա Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալիա Ինյացիո Լա Ռուսսա
Իտալիա գեն․ Կլաուդիո Գրացիանո
«Միասնական պաշտպան» գործողություն
ՆԱՏՕ Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծվկ․ Ջեյմս Ստավրիդիս
Կանադա գեն-լտ․ Շառլ Բուշար
Ամերիկայի Միացյալ Նահանգներ գեն-լտ․ Ռալֆ Ջոդիս
Իտալիա փոխծվկ․ Ռինալդո Վերի
Մուամար Քադաֆի
[5]
Սաիֆ ալ Իսլամ Քադաֆի
(գերեվարվել է հոկտեմբերի 19-ին)[6]
Խամիս Քադաֆի
Ալ-Սաադի Քադդաֆի
Աբու Բաքր Յունիս Ջաբր[5]
Ալի Շարիֆ ալ-Ռիֆի
Կողմերի ուժեր
260 ինքնաթիռ
21 նավ[9]
200 միջին/ծանր զենիթային կառավարվող հրթիռ
220 թեթև զենիթային կառավարվող հրթիռ[7]
600 հակաօդային զենք[8]
Ռազմական կորուստներ
Ֆրանսիա Չկան
Միացյալ Թագավորություն Չկան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ՌԾՈւ պատկանող 1 MQ-8 Fire Scout անօդաչու թռչող սարք
Նիդերլանդներ ՆՌԾԹՈւ 3 ավիատորների գերեվարում (հետագայում ազատ են արձակվել)[10]
Նիդերլանդներ ՆՌԾԹՈւ պատկանող 1 «Լինքս» ուղղաթիռի գրավում[10]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ՌՕՈւ 1 F-15E կործանիչի վթար (մեխանիկական խափանում)[11]
ԱՄԷ ԱՄԷ ՌՕՈւ 1 F-16 կործանիչի վնասում վայրէջքի ժամանակ[12]
5 900 ռազմական թիրախներ, այդ թվում[9]՝
  • 600 տանկ կամ զրահամեքենա
  • 400 հրետանային կամ հրթիռային կայան

Զոհված կամ վիրավոր զինվորների անհայտ թվաքանակ (ՆԱՏՕ-ի պնդմամբ)[13]

Ընդհանուր կորուստներ
72+ քաղաքացիական զոհ (ըստ «Human Rights Watch» կազմակերպության)
40 քաղաքացիական զոհ Տրիպոլիում (ըստ Վատիկանի)[14]
233-403 հավանական քաղաքացիական զոհ (ըստ «Airwars» կազմակերպության)[15]
Ամերիկյան զինվորականները պնդում էին, թե տեղյակ չեն եղել քաղաքացիական անձանց զոհերի մասին[16]

Ամերիկյան և բրիտանական ռազմածովային ուժերն արձակեցին ավելի քան 110 Tomahawk թևավոր հրթիռներ, միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը, Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը և Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերն արտագրոհ ձեռնարկեցին Լիբիայում, իսկ կոալիցիայի ուժերի կողմից իրականացվեց ծովային շրջափակում։ Ֆրանսիայի ինքնաթիռներն ավիահարվածներ հասցրին լիբիական բանակի տանկերին և մեքենաներին։ Ռազմական միջամտության ժամանակ օտարերկրյա ցամաքային զորքեր չներգրավվեցին[18]։

Չնայած Լիբիայի զինանոցում առկա էր 30 ծանր, 17 միջին և 55 թեթև զենիթային կառավարվող հրթիռ (ընդհանուր առմամբ 400–450 արձակման կայանք, ներառյալ 130–150 2Կ12 «Կուբ» և անհայտ քանակությամբ 9Կ33 «Օսա» ինքնագնաց զենիթահրթիռային համակարգեր) և 440–600 ՀՕՊ կարճ հեռահարության հրանոթային համակարգեր[8][19], կառավարության արձագանքը կոալիցիայի հարձակմանը բացարձակապես անարդյունավետ եղավ, քանի որ Քադաֆիի ուժերին չհաջողվեց խոցել անգամ մեկ ՆԱՏՕ-ի ինքնաթիռ։ Ռազմական միջամտությունների գործողություններն

Սկզբնական ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների հետ համատեղ հրամանատարությամբ գլխավորում էին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան[20][21]։ Իտալիան սկզբում դեմ արտահայտվեց ռազմական գործողությունների իրականացմանը, սակայն ավելի ուշ միացավ կոալիցիայի՝ պայմանով, որ առաքելության ղեկավարությունն առանձին երկրների (մասնավորապես Ֆրանսիայի) փոխարեն ստանձնի հենց ՆԱՏՕ-ն[22]։ Պայմանի բավարարումից հետո Իտալիան համաձայնեց դաշնակիցներին տրամադրել ռազմաբազաներ և հետախուզական տվյալներ։ Ռազմական միջամտության սկզբից Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Կատարի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սկզբնական կոալիցիան ընդլայնվեց մինչև տասնինը պետության, ընդ որում՝ նոր ներգրավված երկրները հիմնականում մասնակցում էին Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու հարկադրմանը և ծովային շրջափակմանը, ինչպես նաև տրամադրում նյութատեխնիկական օգնություն։ 2011 թվականի մարտի 23-ին, «Միասնական պաշտպան» գործողության շրջանակում, ՆԱՏՕ-ն իր վերահսկողության տակ վերցրեց զենքի էմբարգոն։ Մարտի 24-ին ՆԱՏՕ-ն համաձայնեց վերահսկողության տակ առնել ոչ թռիչքային գոտին, իսկ ցամաքային ստորաբաժանումների թիրախավորման հրամանատարությունը մնաց կոալիցիոն ուժերին[23]։ Հանձնումը տեղի ունեցավ 2011 թվականի մարտի 31-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին:

Լիբիայում մարտերն ավարտվեցին հոկտեմբերի վերջին՝ Մուամար Քադաֆիի մահից հետո։ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Լիբիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն հոկտեմբերի 31-ին։ Լիբիայի նոր կառավարությունը պահանջեց, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը երկարաձգվի առնվազն մինչև տարեվերջ[24], սակայն հոկտեմբերի 27-ին Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկեց հոկտեմբերի 31-ին ռազմական գործողությունների մանդատը դադարեցնելու օգտին[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nato chief Rasmussen 'proud' as Libya mission ends». BBC News. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  2. Blomfield, Adrian (2011 թ․ փետրվարի 23). «Libya: Foreign Mercenaries Terrorising Citizens». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից մարիտ 10, 2011-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  3. HUMA KHAN; HELEN ZHANG (2011 թ․ փետրվարի 22). «Moammar Gadhafi's Private Mercenary Army 'Knows One Thing: To Kill'». ABC News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  4. Meo, Nick (2011 թ․ փետրվարի 27). «African Mercenaries in Libya Nervously Await Their Fate». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 «Muammar Gaddafi Killed as Sirte Falls». Al Jazeera. 2011 թ․ հոկտեմբերի 20. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  6. «Gaddafi's son Saif al-Islam captured in Libya». BBC News. 2011 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  7. "The North African Military Balance", Anthony H. Cordesman, Center for Strategic and International Studies, մարտի 29, 2005, էջ 32, էջ 36
  8. 8,0 8,1 M. Cherif Bassiouni, "Libya: From Repression to Revolution", դեկտեմբերի 13, 2013, էջ 138
  9. 9,0 9,1 «Operation Unified Protector Final Mission Stats» (PDF). ՆԱՏՕ. 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  10. 10,0 10,1 «Three Dutch Marines Captured During Rescue in Libya». BBC News. 2011 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին.
  11. «US Crew Rescued after Libya Crash». BBC News. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  12. «UAE Fighter Jet Veers Off Runway at Base in Italy: Report». Zawya/AFP. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  13. «NATO: Gadhafi Forces Caught Mining Misrata Port». USA Today. Brussels. Associated Press. 2011 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  14. «Vatican: Airstrikes Killed 40 Civilians in Tripoli». The Jerusalem Post. 2011 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  15. Imhof, Oliver (2021 թ․ մարտի 18). «Ten years after the Libyan revolution, victims wait for justice». Airwars. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  16. «Coalition Targets Gadhafi Compound». CNN. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  17. «Security Council Approves 'No-Fly Zone' over Libya, Authorizing 'All Necessary Measures' to Protect Civilians, by Vote of 10 in Favour with 5 Abstentions». United Nations. 2011 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  18. Norton-Taylor, Richard (2011 թ․ օգոստոսի 24). «Nato will not put troops on ground in Libya» – via www.theguardian.com. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  19. Anthony H. Cordesman (2005 թ․ մարտի 29). «The North African Military Balance» (PDF). Center for Strategic and International Studies. էջ 32, էջ 36. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  20. «Qatar, several EU states up for Libya action: diplomat». EUbusiness.com. 2011 թ․ մարտի 19. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  21. Batty, David (2011 թ․ մարտի 19). «Military Action Begins Against Libya». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին.
  22. Horace Campbell (2013). NATO's Failure in Libya: Lessons for Africa. African Books Collective. էջ 77. ISBN 978-0-7983-0343-9.
  23. Burns, Robert; Werner, Erica (2011 թ․ մարտի 24). «NATO Agrees To Take Over Command of Libya No-Fly Zone, U.S. Likely To Remain in Charge of Brunt of Combat». Huffington Post. Washington D.C. Associated Press. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  24. «Libya's Mustafa Abdul Jalil asks Nato to stay longer». BBC. 2011 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  25. «UN Security Council votes to end Libya operations». BBC News. 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել