Բացել գլխավոր ցանկը

Ալեն Ժյուպե (ֆր.՝ Alain Juppé, ծնվ. 15 օգոստոսի 1945), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, աջ հայացքների կրող, «Միավորում ի աջակցություն Հանրապետության» կուսակցության, ապա «Միություն հանուն Նախագահական մեծամասնության» կուսակցության գործիչ, 1995—1997 թթ. - Ֆրանսիայի վարչապետ, 2000-ականներին՝ Բորդոյի քաղաքապետ։ 2007 թ. մայիսի 18-ից հունիսի 18-ը՝ պետական նախարար, շրջակա միջավայրի հարցերով նախարար։ 2007 թ. իր ընտրատարածքում պարտվել է ընտրություններում և հրաժարական տվել նախարարի պաշտոնից։ 2010 թ. նոյեմբերի 14-ից 2011 թ. փետրվարի 27-ը՝ պետական նախարար, պաշտպանության և վետերանների գործերով նախարար։ 2011 թ. փետրվարի 27-ից 2012 թ. մայիսի 10-ը՝ պետական նախարար, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։

Ալեն Ժյուպե
ֆր.՝ Alain Juppé
Alain Juppé à Québec en 2015 (cropped 2).jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1945(1945-08-15)[1][2][3][4][5] (74 տարեկան)
ԾննդավայրՄոն դե Մարսան
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց, Լուի լը Գրան լիցեյ, Վարչական ազգային դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱշխատավայրInspection générale des finances?
ԱմուսինԻզաբելլա Ժյուպե
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի վարչապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Բորդոյի քաղաքապետ, member of the regional council of Île-de-France?, Բորդոյի քաղաքապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, Եվրոպական պարլամենտի պատգամավոր[6], Եվրոպական պարլամենտի պատգամավոր[6], Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար և Սահմանադրական խորհրդի անդամ[7]
Քաղաքական կուսակցությունԺողովրդական շարժման միություն, հանրապետության սատարման միավորում և Հանրապետականներ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան Քվեբեկի Ազգային շքանշանի սպա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան Concours général և Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունFrench-American Foundation?
Կայքal1jup.com
Alain Juppé Վիքիպահեստում

ԿրթությունԽմբագրել

Ավարտել է Լյուդովիկոս Մեծի վարժարանը, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը։

Կարիերայի մեկնարկըԽմբագրել

Ֆրանսիայում հայտնի է «քայլող համակարգիչ» մականունով մաթեմատիկական փայլուն ունակությունների համար։ 1976 թ. սկսել է որպես Ժակ Շիրակի ելույթների հեղինակ։ Ավելի ուշ եղել է Շիրակի օգնականը ֆինանսական հարցերով, երբ վերջինս Փարիզի քաղաքապետն էր։

Պետական գործունեությունըԽմբագրել

Կոռուպցիոն սկանդալըԽմբագրել

2004 թ. Ժյուպեին մեղադրանք է առաջադրվել վարչապետ եղած ժամանակ պետական միջոցները վատնելու մեջ։ Բանն այն էր, որ Ժյուպեն Փարիզի քաղաքային բյուջեի հաշվին ապօրինի կերպով ֆինանսավորել է «Միավորում ի աջակցություն Հանրապետության» կուսակցությունը։ Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է պայմանական ազատազրկման 1.5 տարի ժամկետով, քաղաքացիական իրավունքների սահմանափակմանը՝ 5 տարի ժամկետով և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու արգելքի՝ 10 տարի ժամկետով։ Բողոքարկումից հետո ժամկետները կրճատվեցին, սակայն դատավճիռը մնաց ուժի մեջ։ Արդյունքում Ժյուպեն պաշտոնանկ արվեց Բորդոյի քաղաքապետի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Վերջին պաշտոնը զբաղեցրեց Նիկոլա Սարկոզին։

Տարածված է կարծիք, ըստ որի Ժյուպեին մեղսագրվեղ խախտումների համար պատասխանատու է նաև երկրի Նախագահ Ժակ Շիրակը։ Շիրակի անվան հետ մի շարք կոռուպցիոն սկանդալներ կապվում են դեռ վերջինիս՝ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակից, քանզի Ժյուպեն այդ ժամանակ ևս աշխատել է Շիրակի հետ։ Սակայն դեռ 1999 թ. դատարանը ընդունեց որոշում, ըստ որի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի անձեռնմխելիության ուժով վերջինս չի կարող ոչ ներկայացվել դատարանին, ոչ էլ հրավիրվել ցուցմունքներ տալու։

Վերադարձ քաղաքականություն և կառավարությունԽմբագրել

Դատարանի վճռից հետո Ժյուպեն շուրջ մեկ տարի դասախոսել է Մոնրեալի ինստիտուտներից մեկում։ 2006 թ. նա վերադարձավ և 56 տոկոս ձայներով կրկին ընտրվեց Բորդոյի քաղաքապետի պաշտոնում։

2007 թ. Նիկոլա Սարկոզիի կողմից Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ժյուպեն նշանակվում է պետական նախարար, շրջակա միջավայրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիյոնի կառավարությունում։ Նրան ենթակա էր նաև տրանսպորտի պետական քարտուղարը։ Սա երրորդ դեպքն էր Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ, երբ նախկին վարչապետը հետագայում զբաղեցնում է նախարարի պաշտոն։

2007 թ. իր ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է և հրաժարական տվել նախարարի պաշտոնից։

2010 թ. նոյեմբերի 14-ից 2011 թ. փետրվարի 27-ը՝ պետական նախարար, պաշտպանության և վետերանների գործերով նախարար Ֆրանսուա Ֆիյոնի երրորդ կառավարությունում։ 2011 թ. փետրվարի 27-ին, Միշել Ալիո-Մարիի հրաժարականից հետո զբաղեցրեց պետական նախարար, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ վերադառնալով ԱԳ նախարարի աթոռին 15 տարվա ընդմիջումից հետո։

2012 թ. մայիսի 10-ին Ֆրանսուա Ֆիյոնի երրորդ կառավարության հետ միասին ներկայացրչել է հրաժարական նորընտիր Նախագահ Ֆրանսուա Օլանդին։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել