Ջուղա (Իրան)
Ջուղա կամ Ջոլֆա (պարս.՝ جلفا)[2], քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արաքս գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Արևելյան Ադրբեջանի Ջուղայի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Ջուղա | ||
պարս.՝ جلفا | ||
Ջուղայի կենտրոնական հրապարակ | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևելյան Ադրբեջան | |
Շահրեսթան | Ջուղայի գավառ | |
Բախշ | Ջուղայի շրջան (Իրան) | |
Այլ անվանումներ | Ջոլֆա | |
Մակերես | 35 կմ² | |
ԲԾՄ | 704 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն, պարսկերեն | |
Բնակչություն | 8810 մարդ (2016[1]) | |
Ազգային կազմ | ազարիներ | |
Ժամային գոտի | UTC+3.30, ամառը UTC+4.3 | |
Պաշտոնական կայք | jolfacity.ir | |
| ||
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)
Ջուղան Իրանական Ադրբեջանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության և տնտեսության տեսանկյունից։ Տեսարժան վայրերից են Սուրբ Ստեփանոս վանքը (15 կմ), Հովվի մատուռը (8 կմ), Մարաքան և Քիամաքի արգելավայրերը, Ասիաբ Խարաբե ջրվեժը[3]։ Քաղաքում է նաև արտաքին աշխարհի հետ Իրանը կապող առաջին երկաթուղային կայարանը՝ կառուցված 1912 թվականին[Ն 1]:
Աշխարհագրություն
խմբագրելՋուղան գտնվում է Արևելյան Ադրբեջանի կենտրոն Թավրիզ քաղաքից 135 կմ հյուսիս, Արաքս գետով բաժանված է Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղա բնակավայրից։
Ջուղայի գավառի տարածքում ուսանում են 18000 աշակերտ, և 450 ուսանող հաճախում են բուհեր։ Քաղաքի աշխատող բնակչությունը զբաղվում է սպասարկման, վարչական, տրանսպորտային, մաքսային, բանկային և ապահովագրության, ինչպես նաև այլ առևտրային ու քաղաքային գործունեության մեջ։ Գյուղական բնակչության մեծամասնությունը ագարակատերեր են։ Բարձրագույն կրթության մակարդակը և մեխանիկական գյուղատնտեսության տարածվածությունը մեծանում են, աշխատուժի մեջ մտնող երիտասարդ, որակավորված մարդկանց թիվը մեծանում է։
Ջուղան խիստ կարևոր նշանակություն ունի Իրանի հյուսիսային երկու հարևանների համար։ Հայաստանից Թավրիզ մեկնող հայ զբոսաշրջիկները հաճախ ուխտագնացության համար այցելում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ցանկում գտնվող հայկական վանքերը, կայանում քաղաքի հյուրանոցներում։ Թեհրանից, Ղազվինից ու Թավրիզից Հայաստան եկող զբոսաշրջիկները նույնպես անցնում են այս քաղաքով (Մեղրու կամուրջ)։ Ադրբեջանը Նախիջևանին կապող միակ խճուղային ճանապարհը Բաքուն կապում է Նախիջևան քաղաքին. Ջուղա քաղաքի մոտ գտնվում է Արաքս գետի մեկ այլ՝ Ջոլֆայի կամուրջը։
Պատմություն
խմբագրելՋուղա քաղաքը գտնվում էր Սյունիքի նահանգի Երնջակ գավառում։ Առաջին հիշատակումը Մովսես Խորենացունն է։ Բագրատունիների թագավորության շրջանում այն մտնում էր Վասպուրականի կազմի մեջ, սակայն հայոց թագավոր Սմբատ Ա-ն (890-914) քաղաքը և Գողթան գավառը նվիրաբերել է Սյունիքի գահերեց իշխանին։ Վասպուրականի իշխան Գագիկ-Խաչիկը միջամտության համար դիմել է Ատրպատականի Սաջյան ամիրաներին, արդյունքում ինքը դարձել Վասպուրականի թագավոր, իսկ երկիրը հասցրել անկախության համար պատերազմի (908-921)։ 15-րդ դարում լինելով Թավրիզ-Հալեպ առևտրային ճանապարհի վրա՝ քաղաքը զարգանում ու բարգավաճում է, իր հետ միասին առաջ տանելով Ագուլիսը, Նախիջևանը, Որդուարը և Մեղրին։ 17-րդ դարի սկզբին Շահ Աբբասի հրահանգով հայ բնակչությունը բռնագաղթեցվել է Իրան, որտեղ նրանք հիմնել են Նոր Ջուղա քաղաքը։ Նախքան այդ Ջուղայի բնակչությունը անցնում էր 20 հազարից, որով այն գերազանցում էր Հայկական լեռնաշխարհի բոլոր քաղաքներին[5]։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ջուղան կիսվել է երկու մասի, քանի որ տեղակայված էր Արաքս գետի երկու ափերին։
1990-1991 թվականների ընթացքում Ջուղայի սահմանային անցակետով բեռնափոխադրումների ծավալը համապատասխանաբար կազմել է 2,69 և 2,37 մլն տոննա, ինչը կազմում է երկրի ներմուծման ավելի քան 10%-ը։ Ղարաբաղյան շարժման և Արցախի ազատամարտի հետևանքով Կովկաս-Ջոլֆա երկաթուղին փակվել է. այժմ գործում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ավտոխճուղին։ Տարեկան ապրանքաշրջնառությունը կազմում է 150.000 տոննա բեռ։
2011 թվականին քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է՝ 2006 թվականի համեմատ (4983 մարդ)[6]։ Բնակվում են ազարիներ և ադրբեջանցիներ։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Արամայիս Աղամալյան (կինոռեժիսոր)
- Հակոբ Դ Ջուղայեցի (կաթողիկոս)
Պատկերասրահ
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Իրանի տարածքում առաջին երկաթուղին կառուցվել է Նասր ալ-Դին շահի օրոք՝ 1888 թվականին։ Այն կապում էր մայրաքաղաք Թեհրանը Ռեյի հետ և ուներ 9 կմ երկարություն[4]։ Թավրիզ-Ջոլֆա երկաթուղին կառուցվել է առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և ընթացքում (1912-1916) Ռուսական կայսրության նախաձեռնությամբ։ Նախքան այդ ռուսները կառուցել էին Թբիլիսի-Բաքու, Թբիլիսի-Գյումրի-Կարս, Գյումրի-Երևան-Նախիջևան-Ջուղա երկաթգծերը։ Երկաթուղիների ավելի քան կեսը կառուցվել են իսլամական հանրապետության տարիներին` հասցնելով մինչև 13.000 կիլոմետրի (2018)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Statistical center of iran
- ↑ Jolfa, Iran (city) can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3068044" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ آبشار آسیاب خرابه
- ↑ Railways in Iran
- ↑ ankakh.com, Ջուղա Արխիվացված 2019-07-01 Wayback Machine
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուղա (Իրան)» հոդվածին։ |