Արամայիս Աղամալյան
Արամայիս Մկրտչի Աղամալյան (մայիսի 1, 1910, Ջուղա, Central District, Jolfa County, Արևելյան Ադրբեջան, Իրան - 1980 կամ ապրիլի 28, 1986), իրանահայ կինոռեժիսոր, սցենարիստ։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1910 |
Ծննդավայր | Ջուղա, Central District, Jolfa County, Արևելյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | 1980 կամ ապրիլի 28, 1986 (75 տարեկան) |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 1027689 |
ԿենսագրությունԽմբագրել
Արամայիս Աղամալյանը ծնվել է 1910 թվականին, Ջուղայում։ Հայկական ջարդերի ժամանակ ընտանիքի հետ գաղթել է Իրան, հաստատվել Թավրիզում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան և 1920-1930 թվականներին բնակվել այնտեղ՝ աշակերտել է Հակոբ Կոջոյանին և Ալեքսանդր Թամանյանին։ 1927 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը և աշխատել որպես ձևավորող։ 1930 թվականին մեկնել է Գերմանիա, ուսումը շարունակել Բեռլինի դրամատիկական արվեստի քոլեջում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունը կիսատ է թողել։ 1934 թվականին վերադարձել է Իրան և հաստատվել Սպահանի հայաբնակ՝ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ աշխատել է հինգ տարի։ Թատերական գործունեությունը սկսել է 1935 թվականին՝ Նոր Ջուղայում։ 1939-1945 թվականներին բնակվել է Թավրիզում, որտեղ բեմադրել է բազմաթիվ պիեսներ։ Թեհրան հաստատվելուց հետո Քուշեշ-Դավթյան հայկական տարրական և միջնակարգ դպրոցներում դասավանդել է նկարչություն։ Ռուսերենից հայերեն է թարգմանել մի շարք պիեսներ, այդ թվում՝ Վոյնովիչի «Հասարակածային փոթորիկը», Ա. Գլադկովի «Երիտասարդ թատրոնը», Թենսի Ուիլյամսի «Ամառ և ծուխ» երկերը։ 1946 թվականից աշխատել է Թեհրանի տարբեր թատերախմբերում։ 1946 թվականին միացել է «Արարատ ակումբ» թատերախմբին։ Ձևավորել է մի քանի ուշագրավ թատերական դեկորներ՝ «Գևորգ Մարզպետունի», «Սամվել» թատերախաղերի համար։ 1960 թվականից հանդես է եկել կինոյի ասպարեզում, նկարահանել «Փեսա որոնողներ» ֆիլմը՝ քաղված Երվանդ Օտյանի «Չարշլ Արթին Աղա» թատերախաղից[1][2][3][4]։
ԲեմադրություններԽմբագրել
Պիես | Հեղինակ |
---|---|
«Սառա» | Ա. Խաչիկյան |
«Գևորգ Մարզպետունի» | Մուրացան |
«Պաղտասար աղբար» | Հակոբ Պարոնյան |
«Սամվել» | Րաֆֆի |
«Պեպո» | Գաբրիել Սունդուկյան |
«Նամուս» | Շիրվանզադե |
«Իմ սիրտը լեռներում է» | Վիլյամ Սարոյան |
«Մեռնիլը որքան դժվար է» | Մուշեղ Իշխան |
«Ոտքի՜, դատարանն է գալիս» | Պերճ Զեյթունցյան |
ՖիլմերԽմբագրել
Ստեղծագործել է նաև կինոյում, նկարահանել՝ 12 ֆիլմ։
Ֆիլմ | տարեթիվ |
---|---|
«Փեսա որոնողներ» | 1959 |
«Մեր թաղի տղաները» | 1961 |
Հրեշտակն իմ տանը | 1963 |
«Թափառաշրջիկ աղջիկը» | 1964 |
Մարդկային արարածներ | 1964 |
Կատարողը | 1965 |
Գոլաղա | 1968 |
Երեքը վազում են | |
Երեքաչքանի սուտակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999)։ A Guide To Iranian Cinema Directors 1930-1999։ Tehran: Simroo Publishing House։ էջեր 7–8։ ISBN 964-5685-35-4
- ↑ Armenians And Iranian Cinema։ Tehran: Film Museum Of Iran։ Summer 2004։ էջ 92։ ISBN 964-6728-44-8
- ↑ Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջեր 404–405։ ISBN 964-6974-50-3
- ↑ «Iranian Movie DataBase آرماييس آقاماليان»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 24, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 3, 2015
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2005: