Ջուղայի շրջան (Նախիջևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)
Ջուղայի շրջանը (ադրբ.՝ Culfa rayonu, Ջուլֆայի շրջան) շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է[1]
Ջուղայի շրջանը ադրբ.՝ Culfa rayonu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Ներառում է | 22 բնակավայր |
Վարչկենտրոն | Ջուղա |
Խոշորագույն քաղաք | Ջուղա |
Ամենաբարձր կետ | Երնջակ լեռն (3664 մ) |
ԲԾՄ | 1290 մետր |
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
Բնակչություն (01․01․2017) | 46,100 |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ |
Տարածք | 92,630 |
![]() | |
Հիմնադրված է | Օգոստոսի 8, 1930 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-CUL |
Հեռախոսային կոդ | 36 546 |
Փոստային ինդեքսներ | 7200 |
Ավտոմոբիլային կոդ | 72 |
culfa-ih.nakhchivan.az |
Պատմություն խմբագրել
Ժամանակակից պատմություն խմբագրել
Ջուղայի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Աշխարհագրություն խմբագրել
Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն խմբագրել
Ջուղայի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[1]։
Ջուղայի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 92,630 կմ2։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 22 գյուղ[1]։
Լեռնագրություն խմբագրել
Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի լեռները, Ջուղայի և մերձարաքսյան սարահարթերը։ Շրջանի ամենաբարձր կետը Երնջակ լեռն է, որն ունի 3664 մ բարձրություն[1][2]։
Ջրագրություն խմբագրել
Ջուղայի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Երնջակ և այլ գետեր։ Շրջանի տարածքում է գտնվում Բանանիարի ջրամբարը[1]։
Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Դարիդաղ, Նահաջիր և այլ հանքային ջրերի աղբյուրները[1]։
Կլիմա խմբագրել
Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։
Բնակչություն խմբագրել
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 46,100 է[1]։
Տնտեսություն խմբագրել
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես խաղողագործությունն ու անասնապահությունը[1]։
Կրթություն և գիտություն խմբագրել
Ջուղայի շրջանում գործում է 26 հանրակրթական դպրոց, մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 30 գրադարան[1]։
Մշակույթ խմբագրել
Շրջանում գործում է մեկ թանգարան, «Ալինջա» կինոթատրոնը[1]։
Առողջապահություն խմբագրել
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ջուղայի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» Archived 2015-04-09 at the Wayback Machine. (արխիվացված)։(ռուս.)
- ↑ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 246։