Ջենովայի համալսարան

Ջենովայի համալսարան (իտալերեն՝ Università degli Studi di Genova), Ջենովայում տեղակայված Իտալիայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է Լիգուրիա շրջանում, հիմնադրվել է 1481 թվականին։ 2009 թվականին տվյալների համաձայն՝ համալսարանում սովորել են 36 728 ուսանող, աշխատել են 1 800 դասախոսներ և գիտաշխատողներ, ինչպես նաև 1 580 վարչական աշխատողներ[5][6]։

Ջենովայի համալսարան
իտալերեն՝ Università degli Studi di Genova
GE Facolta Lettere.jpg
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումGenuense Athenaeum
Հիմնադրված է1481
ՌեկտորՊաոլո Կոմանդուչի
Ուսանողներ36.728 (2008/2009)[1]
ԱնդամակցությունORCID[2], Եվրոպայի համալսարանների միություն[3] և Netval Research Universities Network?[4]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Ջենովա, Իտալիա
Կայքwww.unige.it (իտալ.)]
Իտալիա Իտալիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Իտալիա Իտալիա|տեղորոշման քարտեզներ]].
Commons-logo.svg University of Genoa Վիքիպահեստում

Ջենովայի համալսարանը իտալական համալսարանների միջև ARWU-ի վարկանիշով զբաղեցնում է 13-րդ հորիզանականը[7], QS-ի վարկանիշով՝ 18-րդ հորիզանականը[8], և THE-ի վարկանիշով՝ 18-րդ հորիզանականը[9]։

Համալսարանի տարածքԽմբագրել

Ջենովայի համալսարանը բաժանված է մի քանի ինքնուրույն կամպուսների, որոնք գտնվում են շրջանի տարբեր քաղաքներում։ Համալսարանի հիմնական շինության շենքերը (Via Balbi, 5) նախագծել և կառուցել է ճարտարապետ Բարտոլոմեո Բիանկոն 1640 թվականին, Valletta Puggia-ում քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների համար նոր համալիրներ կառուցվել են 1980-1990 թվականներին։ Տնտեսագիտության ֆակուլտետը գտնվում է 1996 թվականին վերանորոգված նավահանգստում։ Համալսարանի բուսաբանական այգին՝ Orto Botanico dell’Università di Genova-ն, քաղաքի կենտրոնում զբաղեցնում է մեկ հեկտար է` համալսարանի հիմնական շենքի կողքին[10]։

Ջենովայի համալսարանն ունի նաև մի շարք տարածաշրջանային ուսումնական հաստատություններ Սավոնա, Իմպերիա, Սանտա Մարգերիտա Լիգուրե, Վենտիմիլիա և Սպեցիա քաղաքներում[11][11]։

ՖակուլտետներԽմբագրել

Ջենովայի համալսարանը բաղկացած է տասնմեկ ֆակուլտետներից, որոնք են՝

  • Ճարտարապետության ֆակուլտետ
  • Արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետ
  • Տնտեսության ֆակուլտետ
  • Մանկավարժության ֆակուլտետներ
  • Ինժեներական ֆակուլտետ
  • Օտար լեզուների և գրականության ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Մաթեմատիկական, ֆիզիկական և բնական գիտությունների ֆակուլտետ
  • Բժշկության և վիրաբուժության ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ
  • Քաղաքական և հասարակական գիտությունների ֆակուլտետ

Ջենովայի համալսարանը նաև ներառում է 53 գիտական բաժիններ և բաժին, որը զբաղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Qualità e conti, l´università trova un tesoretto La Repubblica.it
  2. https://orcid.org/members/001G000001qlQMBIA2-universita-degli-studi-di-genova
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
  5. «University of Genoa»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 2019-09-09։ Վերցված է 2019-12-01 
  6. «University of Genoa»։ Top Universities (անգլերեն)։ 2015-07-16։ Վերցված է 2019-12-01 
  7. «ARWU World University Rankings 2019 | Academic Ranking of World Universities 2019 | Top 1000 universities | Shanghai Ranking - 2019»։ www.shanghairanking.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին։ Վերցված է 2019-12-01 
  8. «QS World University Rankings 2020»։ Top Universities (անգլերեն)։ 2019-06-05։ Վերցված է 2019-12-01 
  9. «World University Rankings»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 2019-08-20։ Վերցված է 2019-12-01 
  10. «http://academic.research.microsoft.com/RankList?entitytype=7&topdomai…»։ archive.is։ 2016-03-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 2019-12-01 
  11. 11,0 11,1 «Microsoft Academic»։ academic.microsoft.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-09-ին։ Վերցված է 2019-12-01 

Արտաքին հղումներԽմբագրել