Ջորջ Բանկրոֆտ
Ջորջ Բանկրոֆտ[7] (անգլ.՝ George Bancroft, հոկտեմբերի 3, 1800[1][2][3][…], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 17, 1891[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[5][4]), ամերիկացի պատմաբան և դիվանագետ։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՋորջ Բանկրոֆտը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում և եղել է քարոզիչ, Ամերիկյան միավորական (բողոքական շարժման հակաթրիտանական ուղղություն ) ասոցիացիայի առաջին նախագահ Ահարոն Բանկրոֆտի որդին, որը նաև հայտնի էր իր գրական գործունեությամբ։ 13 տարեկան հասակում ընդունվել է Հարվարդի համալսարան և 1817 թվականին ավարտել այն։ 1818 թվականին մեկնել է Գերմանիա, Գյոթինգենի համալսարանում լսել դասախոսություններ, 1820 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի դիպլոմ և 1821 թվականին ձեռնարկել է ճամփորդություն Գերմանիայով, Ֆրանսիայով, Շվեյցարիայով և Իտալիայով,որի ժամանակ Վայմարում այցելել է Գյոթեին[8]։
8 ամիս Իտալիայում մնալուց հետո Բանկրոֆտը Մարսելով վերադառնում է Ամերիկա։ Այստեղ զբաղեցրել է հունարեն լեզվի ուսուցչի տեղը Հարվարդի համալսարանում, բայց շուտով Կոգզվելի հետ միասին 1823 թվականին Նորտգեմպտոնում հիմնել են Ռունդգիլյան դպրոցը։ Այդ ընթացքում նա տպագրում է Գեերենի շարադրության թարգմանությունը՝ «Մտքեր քաղաքականության, հաղորդագրությունների և Հին աշխարհի գլխավոր ժողովուրդների առևտրի մասին»։ Բայց մի քանի տարի անց նա թողել է իր ուսումնարանը, որպեսզի իրեն նվիրի բացառապես Միացյալ նահանգների պատմությանը[8]։
Քաղաքականան գործունեությունը
խմբագրելԻր քաղաքական գործունեության ընթացքում նա միացել է Դեմոկրատական կուսակցությանը։ Որպես պարգևատրում՝ նա 1838 թվականին նախագահ Վան-Բյուրենից ստացել է Բոստոնյան նավահանգստի գլխավոր մաքսային տնօրենի կարևոր պաշտոնը (Collector of Customs): Փոլկը, որը 1845 թվականից զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը, Բանկրոֆտին նշանակել է ծովային նախարար, այդ պաշտոնում նա դարձել է Վաշինգտոնի աստղադիտարանի և Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ծովային ուսումնարանի հիմնադիրը։ 1846 թվականի աշնանը Փոլկը որպես արտակարգ դեսպան և լիազոր նախարար նրան ուղարկել է Անգլիա, որտեղ նա մնացել է մինչև 1849 թվականը[8]։
Օգտվելով Լոնդոնում գտնվելու հանգամանքից՝ Բանկրոֆտը մանրամասն ուսումնասիրել է Ամերիկայի պատմության, հատկապես Ամերիկյան հեղափոխության արխիվային աղբյուրները։ Լոնդոնից նա բազմիցս մեկնել է Փարիզ, որտեղ Գիզոյի, Մինիեի և Տոկվիլի աջակցությամբ շարունակել է իր ուսումնասիրություններն արխիվներում՝ դրանցում գտնելով հարուստ նյութեր։ 1850 թվականին ապրել է Նյու-Յորքում, իսկ ամռանը՝ ծովափնյա Նյուպորտե քաղաքում, բացառապես զբաղվել է իր «History of the United States»-ն ավարտին հասցնելու գործով ( 1-10 մասեր, Բոստոն, 1834-1874, գերմաներեն թարգմանությունը Կրետչմար և Բարտելս, Լայպցիգ, 1845-1875, ֆրանսերեն ՝ Գամոն-Փարիզ, 1861-1862)։ 1867 թվականի մայիսին նախագահ Ջոնսոնը նրան նշանակել է դեսպանորդ պրուսական պալատում և Հյուսիսգերմանական միությունում։ Բանկրոֆտի միջնորդությամբ 1868 թվականի փետրվարի 22-ին կնքվել է համաձայնագիր Միացյալ նահանգների և Հյուսիսգերմանական միության միջև, որով սահմանվեցին ներգաղթյալների հպատակությանը վերաբերվող կանոններ։ Հաջորդ տարվա ամռանը իր կառավարության հանձնարարությամբ նա համաձայնագրեր է կնքել նաև Բավարիայի, Վյուրտեմբերգի, Բադենի և Հեսսենի հետ։ Գերմանական կայսրության վերականգնումից հետո էլ մինչև 1874 թվականի հուլիսի 1-ը Բանկրոֆտը մնացել է իր պաշտոնում, ապա վերադարձել հայրենիք և այդ ժամանակից ի վեր ապրել Վաշինգտոնում[8]։
19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի Հանրագիտարանային բառարանում գրված էր, որ Բանկրոֆտն առաջինն էր այն գրողների շարքում, որոնք զբաղվել են Ամերիկայի պատմության 19-րդ դարի ուսումնասիրությամբ[8]։
Իր կողմից գրված Միացյալ նահանգների պատմությունը նրա գրական գործունեության ամենահասուն պտուղն է հանդիսացել, նրանում նկարագրված դեպքերը հասցրել է մինչև 1782 թվականի Անկախության համար մղված պատերազմը։ «History of the formation of the constitution of the United States» (1882, հատոր 2) աշխատությունը հանդիսանում է վերը նշվածի շարունակույթունը,1876 թվականին Միացյալ նահանգներ անկախության հարյուրամյա տարելիցի տոնակատարության կապակցությամբ հոբելյանական տպագրությամբ լույս է տեսել նրա Նահանգների պամությունը 6 հատորով։ Դրանից բացի նրա կողմից է գրվել նաև «Literary and historical miscellanies» (1855), «History of the colonisation of the United States» (1882) գրքերը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Банкрофт, Джордж (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 6—7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Банкрофт Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Ермолович, Дмитрий Иванович|Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 44
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Банкрофт, Джордж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
խմբագրել- «Банкрофт, Джордж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Бурстин Д. Американцы: Национальный опыт. — М., 1993. — С. 467—472.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բանկրոֆտ» հոդվածին։ |