Ջոն Փել (անգլ.՝ John Pell, մարտի 1, 1611(1611-03-01)[1] կամ մարտի 10, 1611(1611-03-10), Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա - դեկտեմբերի 12, 1685(1685-12-12)[1][2][3], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), անգլիացի մաթեմատիկոս։ 2003 թվականից ի վեր Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Ջոն Փել
անգլ.՝ John Pell
Ծնվել էմարտի 1, 1611(1611-03-01)[1] կամ մարտի 10, 1611(1611-03-10)
Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա
Մահացել էդեկտեմբերի 12, 1685(1685-12-12)[1][2][3] (74 տարեկան)
Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, սարկավագ, Վիկարիոս, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ամստերդամի <Աթենեում> համալսարան[2]
Գործունեության ոլորտթվերի տեսություն, մաթեմատիկա և լեզվաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[4]
Ալմա մատերԹրինիթի քոլեջ[4], Վեսմինստերի դպրոց և Steyning Grammar School?
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս[4] (1630) և Lambeth degree?[5] (1663)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարHenry Briggs?
Հայտնի աշակերտներJohann Rahn?[4]
Ազդվել էHenry Briggs?
Երեխա(ներ)Sir John Pell?[7]
ՀայրJohn Pell?[7]
ՄայրMary Holland?[7]
 John Pell Վիքիպահեստում

Կենսագրություն և գիտական գործունեություն խմբագրել

Ծնվել է 1611 թվականի մարտի 1-ին, Բրայթոնից ոչ հեռու գտնվող անգլիական փոքրիկ քաղաքում՝ Սաուտվիկում (Southwick)։ Դպրոցը ավարտելուց հետո (1624 թ.), 13-ամյա Փելն ընդունվել է Եռամիասնության քոլեջ[8], որտեղ հիմնականում սովորել է լեզուներ և մաթեմատիկա։ 1629 թվականին նա ստացել է բակալավրիատի աստիճան, իսկ 1630-ին՝ մագիստրոսի։

Քոլեջը ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժությամբ։ 1638 թվականին նա առաջարկեց «համընդհանուր լեզվի»[9] առաջին նախագծերից մեկը։ Միևնույն ժամանակ նա զբաղվում է հետազոտություններով հանրահաշվական հավասարումների և մաթեմատիկական աղյուսակների կազմման ոլորտում[10]։ Նույն՝ 1638 թվականին Փելը մաթեմատիկական համայնքի ուշադրությունը գրավեց իր «Մաթեմատիկայի գաղափարները» գրքով և ակտիվ նամակագրություն սկսեց Մերսեննայի և այլ նշանավոր գիտնականների հետ[11]։

1644 թվականին Փելը հրավեր է ստացել Ամստերդամի համալսարանից մաթեմատիկայի ամբիոնը ղեկավարելու համար։ Մի քանի տարի շարունակ վարել է բանավեճ Լինգոմանտի հետ, ով հայտարարել է, որ ինքը գտել է   ճշգրիտ արժեքը։ Այս վեճում Փելին աջակցում էին Դեկարտը, Կավալիերին, Թոմաս Հոբսը, Ռոբերվալը և Մերսենը։ 1647 թվականին Փելը հրատարակեց իր եզրափակիչ գիտական շարադրանքը՝ «Վեճ Լոնգոմոնտանի հետ շրջանի քառակուսի մակերեսի մասին»[12][13]։ Փելի սիրելի թեման դառնում է դիոֆանտյան հավասարումների լուծումը։ Այդ թեմային նա համալսարանում դասախոսությունների շարք է նվիրել։

1646-1652 թվականներին Փելը արքայազն Ֆրեդերիկ Հենրիխի հրավերով դասավանդել է հարավ-գոլանդական Բրեդա քաղաքում։ Ավելի ուշ նա ներգրավված էր Անգլիական հեղափոխության տագնապային իրադարձություններին և կատարում էր Օլիվեր Կրոմվելի պատվերները[14]։ Այնտեղ նա ծանոթացավ և մտերմացավ Յոհան Ռանի հետ և համագործակցեց նրա հետ իր «Գերմանական գրադարան» (Teutsche Algebra, 1659) մենագրությունը պատրաստելու ժամանակ։ Հենց այդ գրքում է հայտնվել այն, ինչը հետագայում անվանվեց «Փելի հավասարում»[15][16]

 

Հետազոտողները, սակայն նմանատիպ հավասարումներ գտել են հնագույն հոնական և հնդկական մաթեմատիկոսների ստեղծագործություններում։ Հավասարության լուծման ընդհանուր եղանակը՝ այսպես կոչված «ցիկլային մեթոդը» առկա է եղել 12-րդ դարի հնդկացի մաթեմատիկոս Բրահմագուպտայի ստեղծագործություններում, որը, սակայն չի վկայում այն մասին, որ այս մեթոդը միշտ է, որ հանգեցնում է լուծման։ Խնդրի ընդհանուր տեսքը տրվել է ֆրանսիացի մաթեմատիկոս Պիեռ դե Ֆերմայի կողմից, ուստի Ֆրանսիայում այս հավասարումը կոչվում է «Ֆերմատի հավասարում»։ Հավասարության ժամանակակից անվանումը ծագել է Լեոնարդ Էյլերի շնորհիվ, որը իր հանրահաշվի մասին աշխատության մեջ սխալմամբ հավասարման հայտնաբերումը վերագրում է Ջոն Փելին[17]։

1661 թվականին Փելը վերադարձել է Անգլիա, որեղ արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների և պարգևները, ինչպես նաև դարձել է Թագավորական ընկերության անդամ։ 1673 թվականին Լոնդոնում մասնակցել է Լայբնիցի հետ հանդիպմանը։ Իր կյանքի վերջում նա կործանվեց և նույնիսկ հայտնվեց պարտքային բանտում։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Astronomical History of Observations of Heavenly Motions and Appearances (1634)
  • Ecliptica prognostica (1634)
  • An Idea of Mathematicks (1638)
  • Controversy with Longomontanus concerning the Quadrature of the Circle (1646?)
  • A Table of Ten Thousand Square Numbers (fol.; 1672)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Album Academicum — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  5. English Wikipedia community Wikipedia — 2001.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
  8. Pell, John(չաշխատող հղում), досье колледжа.
  9. Malcolm, Stedall, 2005, էջ 55.
  10. Malcolm, Stedall, 2005, էջ 57.
  11. Malcolm, Stedall, 2005, էջ 73—74.
  12. Aloysius Martinich. Hobbes: A Biography (1999), p. 278.
  13. Andrew Pyle (editor), Dictionary of Seventeenth-Century British Philosophers. (2000), article Pell, John, pp. 638—641.
  14. Sir Samuel Morland (1625—1695).
  15. Florian Cajori. A History of Mathematical Notations: Two Volumes Bound as One (1993 edition), p. 271.
  16. Биография Иоганна Рана Արխիվացված 2008-06-12 Wayback Machine
  17. История математики, том II, 1970, էջ 76.

Գրականություն խմբագրել

  • Математика XVII столетия // История математики / Под редакцией А. П. Юшкевича, в трёх томах. — М.: Наука, 1970. — Т. II.
  • Noel Malcolm, Jacqueline Stedall John Pell (1611-1685) and His Correspondence with Sir Charles Cavendish: The Mental World of an Early Modern Mathematician. — Oxford: Oxford University Press, 2005. — ISBN 0-19-856484-8 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Пелль, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Джон Дж. О’Коннор и Эдмунд Ф. Робертсон. Пелл, Джон Արխիվացված 2017-12-26 Wayback Machine
  • Galileo Project page (անգլ.)