Բոնավենտուրա Կավալիերի

Կավալերի (Bonaventura Francesco Cavalieri) Բոնավենտուրա (1598[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - նոյեմբերի 30, 1647(1647-11-30)[1][2][5], Բոլոնիա, Պապական մարզ[4]), իտալացի մաթեմատիկոս։ Գ. Գալիլեյի հանձնարարականով 1629 թվից զբաղեցրել է Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ «Երկրաչափություն» աշխատությունում (1635 թ.) մշակել է մակերեսներ և ծավալներ որոշելու նոր, այսպես կոչված, «անտրոհելիների» մեթոդը։

Բոնավենտուրա Կավալիերի
Bonaventura Cavalieri
Bonaventura Cavalieri.jpeg
Ծնվել է1598[1][2][3][…]
Միլան, Միլանի դքսություն[4]
Մահացել էնոյեմբերի 30, 1647(1647-11-30)[1][2][5]
Բոլոնիա, Պապական մարզ[4]
ՔաղաքացիությունFlag of the Duchy of Milan (1450).svg Միլանի դքսություն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՊիզայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և իտալերեն[1]
Գիտական ղեկավարԲենեդետտո Կաստելի
Եղել է գիտական ղեկավարPietro Mengoli?
Հայտնի աշակերտներStjepan Gradić? և Stefano degli Angeli?
Commons-logo.svg Bonaventura Cavalieri Վիքիպահեստում

Կավալիերին անտրոհելիներ անվանում էր հարթ պատկերի միմյանց զուգահեռ լարերը և մարմնի միմյանց զուգահեռ հարթ հատույթները։ Մուծել է անտրոհելիների «ամբողջական գումար» հասկացությունը։ Երկու «ամբողջական գումարների» անտրոհելիների հարաբերությունը դարձավ երկու որոշյալ ինտեգրալների հարաբերության սաղմնային ձև։ Կավալերի աշխատանքները մեծ դեր են խաղացել անվերջ փոքրերի հաշվի կազմավորման առաջին փուլում։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279