Ջոն Կուպեր (անգլ.՝ John Cooper Jr, սեպտեմբերի 15, 1922(1922-09-15)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մայիսի 3, 2011(2011-05-03)[1][2][4], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է որպես Ջեքի Կուպեր անվամբ․ մանուկ հասակից սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով ֆիլմում, իսկ հետագայում հաջողությամբ կերտել է մեծահասակների դերերը՝ միաժամանակ հանդես գալով և՛ ֆիլմում, և՛ հեռուստատեսությամբ։ Ինը տարեկանում նա եղավ այն միակ երեխան, որը արժանացավ «Օսկար» մրցանակի՝ լավագույն դերասան անվանակարգում «Skippy»[5][6] ֆիլմի համար՝ 1931 թվականին, և մինչ օրս նա համարվում է երբևէ որևէ «Օսկար»-ի արժանացած ամենաերիտասարդ դերասաններից մեկը։ 1929-1931 թվականներին եղել է «Our Gang» կատակերգական խմբի նշանավոր անձանցից մեկը, 1959-1962 թվականներին «Հենեսի» հեռուստասերիալի գլխավոր հերոսը, իսկ 1978-1987 թվականներին ստանձնել է«Սուպերմեն» ֆիլմի Փերի Ուայթ հերոսի կերպարը։

Ջոն Կուպեր
անգլ.՝ Jackie Cooper
Ծնվել էսեպտեմբերի 15, 1922(1922-09-15)[1][2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Մահացել էմայիսի 3, 2011(2011-05-03)[1][2][4] (88 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
ԿրթությունԲևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Hildy Parks?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Ջոն Կուպերը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կուպերի հայրը՝ Ջոն Կուպերը, լքում է ընտանիքը, երբ Ջեքին ընդամենը երկու տարեկան էր[7][8][9]։ Նրա մայրը՝ Մեյբլ Լեոնարդ Բիգելոուն (née Polito), բեմի դաշնակահար էր[10] ։ Կուպերի մորեղբայրը՝ Ջեք Լեոնարդը, սցենարիստ էր, իսկ մորաքույր Ջուլի Լեոնարդը՝ դերասանուհի, որը ամուսնացել էր ռեժիսոր Նորման Թայրոգի հետ։ Կուպերի խորթ հայրը՝ Բիգելոն ստուդիա արտադրության մենեջեր էր։ Նրա մայրը կիսով չափ իտալացի էր, կիսով չափ՝ ամերիկացի (նրա ազգանունը փոխվում է՝ «Պոլիտո»-ից դառնալով «Լեոնարդ»)։ Կուպերին պատմել են իր ընտանիքի մասին՝ ասելով, որ հայրը հրեա էր։ Ընտանիքը լքելուց հետո, հայր և որդի այլևս չեն հանդիպել[7][11][12]։

Վաղ դերասանական կարիերա խմբագրել

 
Կուպերը, Էդվարդ Բրոֆին և Ուոլես Բիրին «Չեմպիոնը» ֆիլմում (անգլ․՝ The Champ)(1931)
 
Կուպերը, երբ հայտնվեց «Բրոդվեյը դեպի Հոլիվուդ» (անգլ․՝ Broadway to Hollywood) ֆիլմում (1933)
 
Կուպերը և Ուոլես Բիրին «Գանձերի կղզի» վեպում(1934)

Սկզբում Կուպերը նկարահանվում է ֆիլմերի ետին դերերում իր տատիկի հետ, ով տանում էր Կուպերին իր լսումներին՝ հույս ունենալով, որ այս ամենը կօգնի նրան ձեռք բերելու լրացուցիչ աշխատանք։ Երեք տարեկանում Ջեքին «Լեոնարդ» անվամբ նկարահանվում է Լլոյդ Հեմիլթոնի կատակերգություններում։

Կուպերը Fox Movietone Follies of 1929 և Sunny Side Up գեղարվեստական ֆիլմերում մարմնավորել է փոքր դերեր։ Այդ ֆիլմերում նրա ռեժիսոր Դևիդ Բաթլերը Կուպերին խորհուրդ տվեց Լեո Մակեր ռեժիսորին, որը, Հալ Ռոչի հիմնադրած «Our Gang» կատակերգական սերիալի համար լսումներ կազմակերպեց։ 1929 թվականին «Բռնցքամարտի ձեռնոցներ» (անգլ․՝ Boxing Gloves) կարճամետրաժ կատակերգական ֆիլմին միանալուց հետո, Կուպերը երեք տարվա պայմանագիր է ստորագրում։ Ի սկզբանե, սերիալներում նա պետք է ստանձներ օժանդակ կերպար, բայց 1930 թվականի սկզբին ձայնային ֆիլմերին անցնելուց հետո իր աշխատասիրության շնորհիվ դառնում է «Our Gang» խմբի գլխավոր կերպարներից մեկը։ 1930 թվականին,«Առաջին յոթ տարիները» (անգլ․՝ The Fisrt Seven Years) և «Երբ փչում է քամին» (անգլ․՝ When the Wind Blows) ֆիլմերում նույնպես մարմնավորել է գլխավոր կերպարներ։

Իր ուշագրավ ներկայացումները բացահայտում էին նրա վերաբերմունքը իր դպրոցի ուսուցչուհու՝ միսս Քրեբթիի նկատմամբ, որը արտահայտված է «Ուսուցչուհու կենդանին» (անգլ․՝ Teacher's Pet), «Դպրոցից դուրս» (անգլ․՝ School's Out) և «Սիրային բիզնես» (անգլ․՝ Love Business) եռերգությունում[7]։

Չնայած Հալ Ռոչ ստուդիայի հետ կնքած պայմանագրի, 1931 թվականին Փարամաունթ Քորպորեյշընը վարձակալում է Կուպերին՝ նկարահանվելու իր մորաքրոջ ամուսնու՝ Նորման Թայրոգի բեմադրած Skippy ֆիլմում։ Ինը տարեկանում Կուպերը արժանացավ Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի, այդ կատեգորիայում լինելով երբևէ որևէ Օսկարի արժանացած ամենաերիտասարդ դերասանը։ Չնայած Փարամաունթ Քորպորեյշընը Կուպերի յուրաքանչյուր ծառայության համար Ռոչիին վճարում էր $25,000, այնուամենայնիվ նա Կուպերին տալիս էր ստանդարտ աշխատավարձ՝ շաբաթական $50[7]։

Կուպերը մեծ պահանջարկ ուներ, որի արդյունքում էլ Ռոչը վաճառեց դերասանի պայմանագիրը Մետրո-Գոլդուին-Մայեր ամերիկյան մեդիաընկերությանը՝ 1931 թվականին։ Կուպերը համագործակցել է Ուոլես Բիրի հետ «Չեմպիոնը» ֆիլմում (անգլ․՝ The Champ) (1931—Բիրիի օսկարակիր դերը); Ջորջ Ռաֆտի, Ֆեյ Ռեյի և Պերտ Քելթոնի հետ «Բաուերի» (անգլ․՝ The Bowery)(1933) կատակերգությունում; Լայոնել Բերիմորի, Լյուիս Սթոունի և Նայջել Բրյուսի հետ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» (անգլ․՝ Treasure Island)(1934) վեպում; հայր և որդի կրկեսային բեմադրությունը մի ձեռքով կենդանի վարժեցողների մասին՝ «Օ'Շոնեսիի տղան» (անգլ․՝ O'Shaughnessy's Boy,1935) անվամբ։ Իր ինքնակենսագրականում Կուպերը գրել է, որ հիասթափված է Բիրիից և մեղադրում է նրան իրեն շփոթեցնելու և նախանձությունից դրդված իր ներկայացումները խաթարելու համար[7]։

Կուպերը մարմնավորել է գլխավոր դերեր Հենրի Օլդրիչի առաջին երկու ֆիլմերում՝ «Ինչպիսի՜ կյանք» (անգլ․՝ What a Life) (1939) և «Կյանքը Հենրիի հետ» (անգլ․՝Life with Henry ) (1941)։

Դեռահասության տարիներ խմբագրել

 
Թրեյլեր «Խիզախ Տղաները» առեղծվածային ֆիլմի համար (1940).

Կուպերը ծառայել է Միացյալ նահանգների ռազմատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և մնալով պահեստազորում մինչև 1982 թվականը՝ թոշակի է անցել կապիտանի կոչումով, ինչպես նաև արժանացել է Երախտագիտության մեդալի[13]։ Նա նկարահանվել է հեռուստատեսային երկու սիթքոմներում՝ Պատրիսիա Բրեսլինի հետ Ազգային հեռարձակող ընկերության (NBC) «Մարդկանց ընտրությունը» սիթքոմում (անգլ․՝ The People's Choice) և Էբբի Դալթոնի հետ CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի «Հենեսի» (անգլ․՝ Hennesey) կատակերգական հեռուստասերիալում։ 1954 թվականին, նրան հրավիրում են նկարահանվելու NBC ամերիկյան հեռուստատեսության «Արդարություն» (անգլ․՝ Justice) իրավական դրամայում։

 
Կուպերը և Էբբի Դալթոն Հենեսիում(1960)
 
Կուպերի ձեռքի հետքերը Walt Disney World's Disney's Հոլիվուդյան ստուդիայի թեմատիկ այգում։

1950 թվականին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, Կուպերը նկարահանվում է Միստր Ռոբերտի բեմադրությունում՝ Էնսայն Փուլվերի դերում։ 1964-1969 թվականներին, Կուպերը Կոլումբիայի Փիքչըրս Սքրին Ջեմս (անգլ․՝ Pictures Screen Gems) հեռուստատեսային բաժնի ծրագրի մշակման փոխնախագահն էր։ Նա պատասխանատուր էր մի շարք սերիաների կազմի ու դրանց վաճառքը հեռուստատեսային ցանցին՝ ինչպիսին է «Կախարդված» (անգլ․՝ Bewitched) ֆանտաստիկ սիթքոմը։ 1964 թվականին Կուպերը նկարահանվում է Ռոդ Սերլինգի «Մթնշաղի գոտի» (անգլ․՝The Twilight Zone) սարսափ ժանրի սերիայի «Կեսարը և ես» (անգլ․՝ Caesar and Me) դրվագում, իսկ 1968 թվականին՝ «Ստվերը երկրի վրա» ֆիլմում[14]։

Կուպերը հեռացավ Կոլումբիայից 1969 թվականին։ Այնուհետև նկարահանվեց «Հավայի հինգ-Օ»-ի (անգլ,՝ Hawaii Five-O) չորրորդ սեզոնում, որը հայտնի է նաև «Հալչող սառույցը» (անգլ․՝The Burning Ice) անվամբ։1973 թվականին Կուպերը նկարահանվում է «Հանցակից» (անգլ.՝ Candidate for Crime) ֆիլմում՝ մարմնավորելով Կոլումբոյի դերը Պիտեր Ֆալկ անվամբ, իսկ 1975 թվականին՝ Ամերիկյան հեռարձակման ընկերության (ABC ) Mobile One հեռուստատեսային շարքում։ Նրան հրավիրում են նկարահանվելու «Ռոքֆորդի խաղաքարտերը» և «Ուիլս պողոտայի տունը» դետեկտիվ դրամաների՝ երկու էպիզոդից բաղկացած դրվագում՝ 1978 թվականին։ Որպես ռեժիսոր՝ «Շարժական բանակի վիրաբուժական հիվանդանոցը» և «Սպիտակ ստվերը» հեռուստատեսային դրամաների դրվագներում Կուպերը արժանանում է Էմմի մրցանակի[15]:

1970-1980 թվականներին Կուպերը նկարահանվում է Daily Planet թերթի Փերի Ուայթ խմբագրի «Սուպերմեն» ֆիլմում, և նրա ստանձնած դերը, Ուայթը, ի սկզբանե տվել էր Քիննան Ուինին, որը մահանում է սրտի կաթվածից[16]։

Կուպերի վերջին դերը՝ Էյս Մորգան անվամբ, եղել է «Հանձնվել» (անգլ.՝Surrender) ֆիլմում՝ 1987 թվականին՝ նկարահանելով Սալլի Ֆիլդի, Մայքլ Քեյնի և Սթիվ Գուտենբերգի հետ։

Անձնական կյանք խմբագրել

 
Կուպերը 1989 թվականին

Կուպերը ծառայել է Միացյալ նահանգների ռազմատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, և տասնյակ տարիներ շարունակել է իր ակտիվ գործունեությունը ռազմածովային նավատորմում՝ ստանձնելով կապիտանի աստիճան[9]։ Նա ամուսնացած է եղել Ջուն Հորնի հետ 1944-1949 թվականներին և նրանից ունեցել է մեկ տղա՝ Ջոն «Ջեք» Կուպերին, որը ծնվել է 1946 թվականին։ Ջունը՝ տնօրեն Ջեյմս Հորնի (անգլ․՝ James W. Horne), և դերասանուհի Կլեո Ռիջիլի (անգլ․՝ Cleo Ridgely) դուստրն էր։ Այնուհետև Կուպերը ամուսնացել է Հիլդի Փարսկի հետ՝ 1950-1951 թվականներին, իսկ Բարբարա Ռայ Քրաուսի հետ՝ 1954 թվականից մինչև նրա մահանալը՝ 2009 թվականը։ Կուպերը և Քրաուսը ունեցել են երեք երեխա՝ Ռուսելը՝ ծնված 1956 թվականին, Ջուլիան՝ 1957 թվականին, իսկ Քրիստինան՝ 1959 թվականին։ Ջուլիան մահացել է 1997 թվականին, իսկ Քրիստինան՝ 2009 թվականին[10]։

Կուպերը մասնակցել է մի քանի ավտոմրցարշավների, այդ թվում՝ ռեկորդակիր D կարգի մեքենաների մրցարշավին Յուտա նահանգի Բոնևիլում (անգլ․՝ Bonneville Salt Flats)։ Նա մասնակցել է Ամերիկայի սպորտային մեքենաների ակումբի (անգլ,՝ SCCA) կազմակերպած մի քանի ավտոմրցարշավների։ 1976 թվականին Կուպերը «պատվավոր սկսնակ» կոչումը ստացավ Վինստոն 500-ի կողմից Ալաբամա նահանգի Թալադեգա քաղաքի ավտոմոբիլային ճանապարհին, որը հայտնի է նաև՝ Թալադեգայի գերարագընթաց ճանապարհ (անգլ․՝ Talladega Superspeedway)[17]։

Կուպերի ինքնակենսագրականը՝ «Խնդրում եմ չսպանեք շանս», հրատարակվել է 1982 թվականին։ Վերնագիրը վերաբերում է այն միջադեպին, երբ Skippy-ի ֆիլմի փորձերի ընթացքում ռեժիսոր Նորման Թայրոգը, Կուպերից պահանջում էր մի քանի անգամ լացել տեսախցիկի առջև։ Այս ամենին հասնելու համար, Թայրոգը մի շարք հնարներ կիրառեց՝ մտադրված Կուպերին շփոթեցնելու համար։ Օրինակ, մի անգամ անվտանգության աշխատակցին կարգադրեց գնալ ետնաբեմ և ձևացնել, թե պատրաստվում է սպանի Կուպերի շանը։ Հնարքը հանգեցրեց իրական արցունքների․ փորձից հետո Կուպերը գտավ իր շանը լավ վիճակում։ Նույն օրը՝ ավելի ուշ, Կուպերի մայրը բեմ է դուրս գալիս և սովորելով Կուպերի մարմնավորած դերը՝ որդուն ցույց է տալիս դերասանի համար էմոցիանները արտահայտելու լավագույն ձևը[7]։

Կուպերը թոշակի անցավ 1989 թվականին, չնայած դեռ շարունակում էր ղեկավարել «Սուպեր տղան» (անգլ․՝ Superboy) սինդիկատային դրվագների շարքը։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել մարզումներին և ձիարշավներին Հոլիվուդ զբոսայգում և Սան Դիեգոյից դուրս՝ Դել Մարի սեզոնային մրցավազքի ընթացքում։ Կուպերը ապրել է Բևեռլի Հիլզում՝ 1955 թվականից մինչև իր մահվան օրը։

Կինո արդյունաբերության մեջ իր ներդրման համար, Կուպերը արժանացել է Հոլիվուդյան փառքի ճեմուղի աստղին, որը ստեղծվել է Վայն փողոցում, 1507 թվականին[18]։

Մահ խմբագրել

Կուպերը մահացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում՝ 2011 թվականի մայիսի 3-ին։ Ապրել է իր երկու որդիների, աղջիկների և կնոջ՝ Բարբարա Ռայ Քրաուսի հետ[10][19]։ Թաղվել է Վիրջինա նահանգի Արլինկըթն քաղաքի ազգային գերեզմանատանը՝ ի պատիվ իր ռազմածովային ծառայության։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Գրառումներ
1929 Fox Movietone Follies of 1929 Փոքրիկ Տղան Չգրանցված
1929 Sunny Side Up Ջերրի ՄակՋինս Չգրանցված
1931 Skippy Skippy Արժանացել է՝ Օսկար լավագույն դերասանի համար
1931 Young Donovan's Kid Միջ Մյուրեյ
1931 «Չեմպիոնը» (անգլ․՝The Champ) Դինք Փըրսել
1931 Sooky Skippy
1932 «Երբ երիտասարդին ընկեր էր պետք» (անգլ․՝ When a Feller Needs a Friend) Էդվարդ Հավերֆորդ «Էդի» Ռենդալ
1932 «Ամուսնալուծություն ընտանիքում» (անգլ՝Divorce in the Family) Թերի Փարքեր
1933 Broadway to Hollywood Թեդ Հեքեթ կրտսեր
1933 «Բաուերի փողոց» (անգլ․՝ The Bowery) Սվայփս ՄակԳըռք
1933 Lone Cowboy Սկուտեր Օ՛Նիլ
1934 «Գանձերի կղզին» (անգլ․՝ Treasure Island) Ջիմ Հոքինս
1934 «Պեկի վատ տղան» (անգլ՝Peck's Bad Boy) Բիլլ Պեկ
1935 «Դինկի» (անգլ․՝ Dinky) Դինկի Դանիելս
1935 «Օ'Շոնեսիի տղան» (անգլ․՝ O'Shaughnessy's Boy) Ջոզեֆ «Սթաբբի» Օ'Շոնեսի
1936 «Համառ տղան» (անգլ․՝Tough Guy) Ֆրեդերիկ Մարտինդեյլ «Ֆրեդի» Վինսենթ, III
1936 «Սատանան քույր է» (անգլ․՝ The Devil Is a Sissy) «Բաք» Մըրֆի
1937 «Թափառական տղան» (անգլ․՝ Boy of the Streets) Չակ Բրենան
1938 «Սպիտակ պաստառներ» (անգլ․՝ White Banners) Փիթեր Թրիմբլ
1938 «Այդ որոշակի տարիքը» (անգլ․՝ That Certain Age) Քենեթ «Քեն» Ուորեն
1938 «Գանգստերի տղան» (անգլ․՝ Gangster's Boy) Լարի Քելլի
1938 «Լրագրողների տունը» (անգլ․՝ Newsboys' Home) Ռայֆլ Էդվարդս
1939 Scouts to the Rescue Բրյուս Սքոթ
1939 The Spirit of Culver Թոմ Ալեն
1939 «Նյու Յորքի փողոցները» (անգլ․՝ Streets of New York) Ջեյմս Մայքլ «Ջիմմի» Քինան
1939 «Երկու զվարթ տղաները» (անգլ․՝ Two Bright Boys) Ռորի Օ'Դոնել
1939 «Ինչպիսի կյանք» (անգլ․՝ What a Life) Հենրի Օլդրիչ
1939 «Մեծ տղան» (անգլ․՝ The Big Guy) Ջիմի Հաթչինս
1940 «Տասնյոթ» (անգլ․՝ Seventeen) Ուիլյամ Սիլվանուս Բաքսթեր
1940 «Ջեյմս Ֆրանկի վերադարձը» (անգլ․՝ The Return of Frank James) Քլեմ
1940 «Կյանքը Հենրիի հետ» (անգլ․՝ Life with Henry) Հենրի Օլդրիչ
1940 «Խիզախ տղաները» (անգլ․՝ Gallant Sons) Բայրոն «Բայ» Նյուբոլդ
1941 Ziegfeld Girl Ջերի Ռեգան
1941 «Նրա առաջին ընկերը» (անգլ․՝ Her First Beau) Չակ Հարիս
1941 Glamour Boy Թայնի Բարլոու
1942 «Սինկոպացիա» (անգլ․՝ Syncopation) Ջոնի Շումախեր
1942 «Թեքսասի տղամարդիկ» (անգլ․՝ Men of Texas) Ռոբերտ Հյուսթոն Սքոթ
1942 The Navy Comes Through Ջո «Բեյբ» Դաթսոն
1943 «Որտե՞ղ են երեխաներդ» (անգլ․՝ Where Are Your Children?) Դենի Չեստոն
1947 «Արագիլը կծում է մարդուն» (անգլ․՝ Stork Bites Man) Էռնեստ (Էռնի) Բրաուն
1947 «Քիլրոյը այստեղ էր» (անգլ․՝ Kilroy Was Here) Ջոն Քիլրոյ
1948 French Leave Սկիտչ Քիլրոյ
1959 Hennesey Լեյտենանտ Չարլզ «Չիկ» Հենեսի Հեռուստատեսային սերիաներ1959-1962
1961 Everything's Ducky Լեյտենանտ Պարմել
1964 «Կալհուն․ Պետական պաշտոնյան» (անգլ․՝ Calhoun: County Agent) Էվերեթ Կալհուն Հեռուստատեսային ֆիլմ
1968 «Ստվերը երկրի վրա» (անգլ․՝ Shadow on the Land) Փոխգնդապետ Էնդի Դևիս Հեռուստատեսային ֆիլմ
1971 «Սիրո մեքենան» (անգլ․՝ The Love Machine) Դանտոն Միլլեր
1971 Maybe I'll Come Home in the Spring Էդ Միլլեր Հեռուստատեսային ֆիլմ
1972 «Տիեզերագնացը» (անգլ․՝ The Astronaut) Քըրտ Անդերսոն Հեռուստատեսային ֆիլմ
1972 «Բարձրաձայնիր» (անգլ․՝ Stand Up and Be Counted) Բժիշկ Չգրանցված, նաև ռեժիսոր
1973 «Կոլումբո, «Հանցակից» դրվագ» (անգլ․՝Columbo, ('Candidate for Crime', episode)) Նելսոն Հեյվարդ Հեռուստատեսային սերիաներ
1973 The F.B.I.(S9E3) Հարլան Սլեյդ Հեռուստատեսային սերիաներ
1973 Of Men and Women Թեդ Հեռուստատեսային ֆիլմ
1974 Chosen Survivors Ռայմոնդ Քազընս
1974 The Day the Earth Moved Սթիվ Բարքեր Հեռուստատեսային ֆիլմ
1974 Kojak Ֆրենկ Մալվեյնի Հեռուստատեսւթյուն
1975 Journey into Fear Էրիկ Հըրսթ
1978 Having Babies III Ռեժիսոր
1978 «Կատարյալ պարոնայք» (անգլ․՝ Perfect Gentlemen) Ռեժիսոր
1978 «Սուպերմեն» (անգլ․՝ Superman) Փերի Ուայթ
1978 «Ծիածան» (անգլ․՝ Rainbow) Ռեժիսոր
1979 «Սեռական հարաբերություն ու միայնակ ծնող» (անգլ․՝ Sex and the Single Parent) Ռեժիսոր
1980 «Սպիտակամորթ մայրը» (անգլ․՝ White Mama) Ռեժիսոր
1980 «Սուպերմեն II» (անգլ․՝ Superman II) Փերի Ուայթ
1980 Rodeo Girl Ռեժիսոր
1981 «Թույլ տվեք ծիծաղեն» (անգլ․՝ Leave 'em Laughing) Ռեժիսոր
1982 «Լուսընկա» (անգլ․՝ Moonlight) Ռեժիսոր
1982 «Ռոզի․ Ռոզմարի Քլունիի պատմությունը» (անգլ․՝ Rosie: The Rosemary Clooney Story) Ռեժիսոր
1983 «Սուպերմեն III» (անգլ․՝ Superman III) Փերի Ուայթ
1984 «Փրկված ամանորյա գիշերը» (անգլ․՝ The Night They Saved Christmas) Ռեժիսոր
1985 Izzy & Moe Ռեժիսոր
1986 «Նրա գրած սպանությունը» (անգլ․՝ Murder, She Wrote) Կարլ Շուլման/Նիլ Ֆլետչեր
1987 Magnum, P.I. Ռեժիոր
1987 «Տիկնայք» (անգլ․՝ The Ladies) Ռեժիսոր
1987 «Սուպերմեն IV․ Խաղաղության որոնում» (անգլ․՝ Superman IV: The Quest for Peace) Փերի Ուայթ
1987 «Հանձնվել» (անգլ․՝ Surrender) Էյս Մորգան (վերջին հեռուստատեսային դերը)

Գրականություն խմբագրել

  • Wise, James. Stars in Blue: Movie Actors in America's Sea Services. Annapolis, MD: Naval Institute Press, 1997; 1557509379 OCLC 36824724
  • Holmstrom, John. The Moving Picture Boy: An International Encyclopaedia from 1895 to 1995, Norwich, Michael Russell, 1996, pp. 106–107.
  • Dye, David. Child and Youth Actors: Filmography of Their Entire Careers, 1914-1985. Jefferson, NC: McFarland & Co., 1988, pp. 40–43.
  • Maltin, Leonard (ed.), Hollywood Kids, New York: Popular Books, 1978.
  • Parish, James Robert. Great Child Stars, New York: Ace Books, 1976.
  • Best, Marc. Those Endearing Young Charms: Child Performers of the Screen, South Brunswick and New York: Barnes & Co., 1971, pp. 40–44.
  • Zierold, Norman J. The Child Stars, New York: Coward-McCann, 1965.
  • Willson, Dixie. Little Hollywood Stars", Akron, OH, e New York: Saalfield Pub. Co., 1935.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121541304 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Sharon Knolle. «Former Child Star Jackie Cooper Dies at Age 88». Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  6. «Jackie Cooper». The Telegraph. 2011 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Cooper, Jackie (1982). Please Don't Shoot My Dog. Penguin Group. էջեր 9, 32, 35-38 (explanation of the title), 40–42, 44, 54–61. ISBN 0-425-05306-7.
  8. Harmetz, Aljean (1983). Rolling Breaks and Other Movie Business. Knopf. էջ 108. ISBN 978-0394528861.
  9. 9,0 9,1 Matus, Victorino (2011 թ․ նոյեմբերի 22). «Jackie Cooper, USN». The Weekly Standard. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 McFadden, Robert (2011 թ․ մայիսի 4). «Jackie Cooper, Film and Television Actor, Dies at 88». The New York Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  11. Harmetz, Aljean (1983). Rolling Breaks and Other Movie Business. Knopf. էջ 108.
  12. «Invention of the Teenager». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  13. TogetherWeServed
  14. Ջոն Կուպեր Internet Movie Database կայքում
  15. 6 Facts About Jackie Cooper, The Hollywood Reporter, May 5, 2011; accessed May 5, 2011.
  16. Mankiewicz, Tom; Crane, Robert (2012 թ․ մայիսի 14). My Life as a Mankiewicz: An Insider's Journey through Hollywood. University Press of Kentucky. էջ 198. ISBN 978-0-8131-4057-5. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «Lists honorary race officials». Gadsden Times (Alabama). 1976 թ․ ապրիլի 26. էջ 11. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  18. «Hollywood Walk of Fame - Jackie Cooper». walkoffame.com. Hollywood Chamber of Commerce. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  19. McLellan, Dennis (2011 թ․ մայիսի 5). «Jackie Cooper dies at 88; child star in the 1930s». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կուպեր (դերասան)» հոդվածին։