Վայնա Ֆեյ Ռեյ (անգլ.՝ Vina Fay Wray, սեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1][2][3], Cardston, Ալբերտա, Կանադա - օգոստոսի 8, 2004(2004-08-08)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է դարձել առաջին հերթին 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմով՝ Էնն Դերոու դերի շնորհիվ։ Իր կարիերայի ընթացքում Ռեյը վեց տասնամյակ ճանաչում է ստացել որպես սարսափ ֆիլմերի դերասանուհի՝ դառնալով առաջին «ճիչերի թագուհիներից» մեկը։

Ֆեյ Ռեյ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1][2][3]
Ծննդավայր՝Cardston, Ալբերտա, Կանադա
Վախճանի թիվ՝օգոստոսի 8, 2004(2004-08-08)[1][2][3] (96 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Կանադա
 ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0942039

Կենսագրություն խմբագրել

Ֆեյ Ռեյը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Կանադայում գտնվող Ալբերտա նահանգի Կարդստոն քաղաքում՝ մորմոնների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էլվինա Մարգարետ Ջոնսը, ծնունդով Սոլթ Լեյք Սիթիից էր, իսկ հայրը՝ Ջոզեֆ Հաբեր Ռեյը, Քինգսթոն-ափոն-Հալ քաղաքից էր[4]։ Ռեյը ընտանիքի վեց երեխաներից մեկն էր և մորմոնների պիոներ Դենիել Վեբստեր Ջոնսի թոռնուհին[5]։

1912 թվականին դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Սոլթ Լեյք Սիթի[6], իսկ մի քանի տարի անց՝ Լոս Անջելես։ 1923 թվականին՝ 16 տարեկանում, Ֆեյ Ռեյը առաջին անգամ հայտնվել է կինոէկրաններում՝ համր կարճամետրաժ ֆիլմում։ Դրան հաջորդել են մի շարք փոքր դերեր, մինչև 1925 թվականը դերասանուհին խաղացել է «Առափնյա պարեկ» դրամայի գլխավոր դերում։ Մեկ տարի անց Ռեյն ընդգրկվել է «Wampas Baby Stars»-ի ցուցակում՝ որպես խոստումնալից սկսնակ կինոաստղերից մեկը։ 1926 թվականին «Paramount Pictures» ստուդիան դերասանուհու հետ պայմանագիր է կնքել, որից հետո Էրիխ ֆոն Շտրոհայմը նրան հաստատել է «Հարսանեկան երթ» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում։ 1928 թվականին Ֆեյ Ռեյը ամուսնացել է դրամատուրգ և սցենարիստ Ջոն Մոնկ Սանդերսի հետ, որից 1939 թվականին բաժանվել է։

«Paramount Pictures»-ից հեռանալուց հետո դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ, սակայն նրա աշխատանքը առավել արդյունավետ է դարձել «RKO Pictures»-ի հետ, որտեղ Ֆեյը հայտնի է դարձել «Ամենավտանգավոր խաղը» (1932), «Վամպիրը չղջիկ է» (1933) և «Մոմե ֆիգուրների թանգարանի գաղտնիքը» (1933) սարսափ ֆիլմերով։ Նրա կարիերայի գագաթնակետը նշանավորվել է 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմում խաղացած Էնն Դերոուի դերակատարմամբ (որը նա համարյա «տանուլ է տվել» մեկ այլ հայտնի դերասանուհի Ջին Հարլոուին[7]) որը նրան զանգվածային կինոյի պատմության մեջ դարձրել է պաշտամունքային կերպարներից մեկը՝ «Քոնգի աղջիկը»։

Հետագայում Ֆեյ Ռեյը դերեր է ստացել հիմնականում ցածր բյուջետային բեմադրություններում։ 1942 թվականին նա դադարել է նկարահանվել՝ ամուսնանալով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ[8]։ 1955 թվականին՝ Ռիսկինի մահից հետո, նա որոշ ժամանակով վերադարձել է կինո, սակայն 1958 թվականին վերջնականապես բաժանվել է կինոկարիերայից։ Դերասանուհին գրել է մի քանի պիեսներ, որոնք հաջողություն չեն ունեցել, ինչպես նաև ինքնակենսագրություն՝ «Մյուս կողմից» (1989)։

1996 թվականին Ջեյմս Քեմերոնը դերասանուհուն առաջարկել է «Տիտանիկ» աղետ-ֆիլմում խաղալ ծերացած Ռոզայի դերը, սակայն նա մերժել էր այդ առաջարկը։ 2004 թվականին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը Ֆեյ Ռեյին փոքրիկ դեր է առաջարկել նոր «Քինգ-Քոնգ» ֆիլմում, որտեղ նա պետք է արտասաներ եզրափակիչ ռեպլիկան։ Սկզբում նա հրաժարվել է։ Չնայած դրան, Ջեքսոնը հույս է ունեցել հասնել նրա համաձայնության, սակայն նույն թվականի օգոստոսի 8-ին՝ 96 տարեկանում, Ֆեյ Ռեյը մահացել է Մանհեթենի իր բնակարանում[9]։

Նրա մահից երկու օր անց, ի հիշատակ դերասանուհու, Էմփայր Սթեյթ Բիլդինգի բոլոր լույսերը մարվել են 15 րոպեով[10]։ Դերասանուհուն հուղարկավորել են Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանատանը։ Ամերիկյան կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար Ֆեյ Ռեյը հոլիվուդյան փառքի ծառուղում պարգևատրվել է աստղով։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակի անվանումը Դեր
1925 «Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը» Ben-Hur ստրուկ
1926  «Մարդը թամբի մեջ» The Man in the Saddle Պոլին Ստյուարտ
1928  «Հարսանեկան երթ» The Wedding March Միտզերլ Շրամել
1928 «Մեղքի փողոց» Street of Sin  Էլիզաբետ
1928 «Առաջին համբույրը» The First Kiss Աննա Լի
1929  «Չորս գրիչներ» The Four Feathers Էտնա Յուստաս
1931  «Գողացված զարդեր» The Stolen Jools  ինքն իր դերում
1932  «Ամենավտանգավոր խաղը» The Most Dangerous Game Իվ
1932 «Բժիշկ X» Doctor X Ջոան Քսավիեր
1933 «Քինգ-Քոնգ» King Kong Էնն Դարոու
1933  «Վամպիր-չղջիկ» The Vampire Bat Ռութ Բերտին
1933  «Մոմե քանդակների թանգարանի գաղտնիքը» The Mystery of the Wax Museum Շարլոտ Դունկան
1934  «Վիվա, Վիլյա՜» Viva Villa! Թերեզա
1934  «Չելինիի Վեպերը»  The Affairs of Cellini Անժելա
1955  «Սարդոստայն» The Cobweb Էդնա Դեվենալ
1955  «Մեղուների թագուհին» Queen Bee Սյու Մակինոն
1957  «Կրքի հանցագործություն» Crime of Passion Ալիս Պոուպ
1957  «Թեմին և ամուրին» Tammy and the Bachelor տիկին Բրենտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. «Ancestry of Fay Wray». Wargs.com. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  5. «Fay Wray - Northern Stars». Northernstars.ca. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  6. «Utah-Hollywood connection runs deep», p. B2, The Salt Lake Tribune, January 26, 2009.
  7. Parish, James Robert; Mank, Gregory W.; Stanke, Don E. The Hollywood Beauties. — New Rochelle, New York, 1978. — С. 203. — ISBN 0-87000-412-3
  8. «Social Security Death Index». Ssdi.rootsweb.ancestry.com. 2010 թ․ հուլիսի 15. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  9. «report of Wray's death». BBC News. 2004 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  10. «Fay Wray - Empire State Building To Dim Lights In Remembrance Of Actress Fay Wray». UPI.com. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Ռեյ» հոդվածին։