Բոննևիլ
Բոննևիլ (անգլ.՝ Bonneville Salt Flats), չորացած աղի լիճ, ունի 260 կմ² մակերես, գտնվում է ԱՄՆ -ի Յուտա նահանգի հյուսիս արևմուտքում։ Լիճը ձևավորվել է 32000 տարի առաջ, մոտավորապես 16800 տարի առաջ չորացել է[1]։ Աղային նստվածքների հաստությունը շատ տեղերում 1,8 մետր է։
Բոննևիլ | |
---|---|
Տեսակ | աղուտ-ալկալի հողեր և հարթավայր |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Տուելե շրջան |
Մասն է | Great Salt Lake Desert? |
Նախկին լիճն անվանվել է Բենջամին Բոննևիլի (1796 - 1878) անունով, ով ուսումնասիրել է Ամերիկայի այս մասը[1]։ Տարածքը հայտնի է երկու արագընթաց մայրուղիներով, որոնք ձգվում են լճի տարածքի տարբեր կողմերով։ Բոնննեվիլ լճի հարթ և աղային մակերևույթը հնարավորություն է տալիս ավտոմեքենաներին արագություն զարգացնել մինչև 1000 կիլոմետր/ժամ։ Չորացած լճի տեսարանները նկարահանվել են մի շարք ֆիլմերում՝ «Բալլադ Մեծ Ալիի մասին», «Անկախության օր», «Բոնննեվիլ», «Ամենաարագ ԻՆդիան» և այլն։ 2006 թվականին լճի տարածքում հաջող վայրէջք է կատարել «Ստարդաստ» տեզերական սարքը՝ քարե նյութերի նմուշներով։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Բոննևիլ լիճ — արագության համաշխարհային ռեկորդների հայրենիք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոննևիլ» հոդվածին։ |