Արևմտյան Կենտուկիի համալսարան

Արևմտյան Կենտուկիի համալսարան (անգլ.՝ Western Kentucky University (WKU)), հանրային համալսարան ԱՄՆԿենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Հիմնադրվել է 1906 թվականին։ Սովորում է 21 048 ուսանող[4]։

Արևմտյան Կենտուկիի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1906
Ընդհանուր անձնակազմ2347 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԱմերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2] և American Association of State Colleges and Universities?[3]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունBowling Green?[1]
Հասցե1906 College Heights Blvd, Bowling Green, KY, 42101-1000[1]
Կայքwku.edu(անգլ.)
Արևմտյան Կենտուկիի համալսարան (ԱՄՆ)##
Արևմտյան Կենտուկիի համալսարան (ԱՄՆ)
Արևմտյան Կենտուկիի համալսարան, ԱՄՆ
 Western Kentucky University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Արևմտյան Կենտուկիի համալսարանի պատմությունն սկսվել է 1875 թվականին, երբ հիմնադրվել է Գլազգոյի մանկավարժական մասնավոր ուսումնարանը։ 1885 թվականին այս ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Բոուլինգ Գրին քաղաք և ստացել նոր անուն՝ Հարավային մանկավարժական ուսումնարան և բիզնեսի քոլեջ։ 1906 թվականին Կենտուկի նահանգի Օրենսդիր ժողովի որոշմամբ այդ բուհի հիման վրա ստեղծվել է Արևմտյան Կենտուկիի մանկավարժական համալսարանը։ 1922 թվականին բուհում ներմուծվել է 4-ամյա ուսուցման համակարգ։ Հենց այդ ժամանակ համալսարանը փոխել է անունը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական ուսումնարան և քոլեջ։ 1927 թվականին համալսարանը միավորվել է հարևան Օգդենի քոլեջի հետ։ 1930 թվականին համալսարանը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական քոլեջ։ 1931 թվականին քոլեջն սկսել է առաջարկել արվեստի մագիստրոսի աստիճան։ 1948 թվականին քոլեջը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի քոլեջ։ 1963 թվականին քոլեջը միավորվել է Բոուլինգ Գրինի առևտրական քոլեջի հետ։ 1966 թվականին Արևմտյան Կենտուկիի քոլեջը անվանափոխվել է Արևմտյան Կենտուկիի համալսարան։

Ուսանողական լրագիր խմբագրել

1924 թվականից համալսարանում կանոնավոր կերպով լույս է տեսել ուսանողական լրագիր՝ «College Heights Herald»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 IPEDS — 1992.
  2. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  3. https://aascu.org/our-members/
  4. «Enrollment». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Կենտուկիի համալսարան» հոդվածին։