Ջոզեֆ Ստելլա
Ջոզեֆ Ստելլա (անգլ.՝ Joseph Stella, հունիսի 13, 1877[1][2][3][…], Մուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[4][5] - նոյեմբերի 5, 1946[1][6][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), իտալական ծագումով ամերիկացի նկարիչ, ֆուտուրիստ և աբստրակցիոնիստ։
Ջոզեֆ Ստելլա անգլ.՝ Joseph Stella | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Giuseppe Michele Stella |
Ծնվել է | հունիսի 13, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1946[1][6][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | Իտալիա, ԱՄՆ և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Shinnecock Hills summer school? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և collagist |
Ոճ | պրեցիզիոնիզմ[7] և ֆուտուրիզմ[7] |
Ժանր | Ճարտարապետական նկարչություն[4], հոգևոր արվեստ[4], նատյուրմորտ[4] և բնանկար[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Joseph Stella Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրել1896 թվականին Ջոզոֆ Ստելլան Իտալիայից մեկնում է Նյու Յորք, որտեղ սովորում է բժշկագիտություն և դեղաբանություն։ Սկսել է լուրջ զբաղվել գեղանկարչությամբ 1897 թվականին և ընդունվել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա, իսկ հետո ընդունվել է Պարսոնի դիզայնի նոր դպրոց, որտեղ նրա գեղարվեստական ղեկավարը եղել է Վիլյամ Չեյզը։ 1910 թվականին նկարիչը տեղափոխվել է Եվրոպա, մեկ տարի ապրել է Իտալիայում, իսկ հետո մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն և իտալացի ֆուտորիստներ Կառլո Կառան, Ջինո Սեվերինին և Ումբերտո Բոչոնին։ 1912 թվականին վերադառնալով Նյու Յորք, նկարիչը 1913 թվականին սկսել է ներկայացնել իր աշխատանքները հայտնի ավանգարդիստական Արսենալյան ցուցադրությունում։ 1923 թվականին Ջոզեֆ Ստելլան ստանում է ամերիկյան քաղաքացիություն։ 1920-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում նա կատարում է բազմաթիվ ճանապարհորդություններ դեպի Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Վեստ Ինդիա։ Մինչև 1920-ական թվականները նկարիչը եղել է վարպետ-ֆուտուրիստների ազդեցության տակ։ Հետագայում նա անցել է Ռեալիզմի, Սյուրռեալիզմի և Աբստրակցիոնիզմի դասընթացներ։ Իր ստեղծագործական կարիերայի վերջում Ջոզեֆ Ստելլան հետաքրքրվել է այնպիսի փոքր ձևի կոլաժների ստեղծումով, ինչպիսիք ժամանակին ստեղծել են Պաուլ Կլեեն և Արթուր Դոյվը։ Ջոզոֆ Ստելլան մահացել է 1946 թվականին, սրտի անբավարարության պատճառով։
Պատկերասրահ
խմբագրել-
Վարդերի աստվածացում
-
Նյու Յորք
-
Իտալիայի ծաղիկները
-
Կրակների պատերազմ
-
Ծառը
-
Նեապոլիտանական երգ
-
Իմ կյանքի ծառը
Գրականություն
խմբագրել- Sullivan Goss, Joseph Stella
- Brown, Milton. American Painting from the Armory Show to the Depression. Princeton: Princeton University Press, 1955.
- Corn, Wanda. "An Italian in New York" (pp. 135–190) in Corn, The Great American Thing: Modern Art and National Identity, 1915–1935. Berkeley: University of California Press, 1999.
- Davidson, Abraham A. Early American Modernist Painting, 1910–1935. New York: DaCapo, 1994 edition.
- Haskell, Barbara. Joseph Stella. New York: Whitney Museum of American Art (exhibition catalogue), 1994.
- Hughes, Robert. American Visions: The Epic History of Art in America. New York: Knopf, 1997.
- Hunter, Sam. Modern American Painting and Sculpture. New York: Dell, 1959.
- Jaffe, Irma. Joseph Stella. New York: Fordham University Press, 1988 edition.
- Salvatore Pagliuca "ANTONIO STELLA, MEDICO E FILANTROPO, A NEW YORK, Basilicata Regione.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 https://www.metmuseum.org/toah/hd/prec/hd_prec.htm