Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան)

Այս հոդվածը Վրաստանի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջիգրաշեն (այլ կիրառումներ)։

Ջգրաշեն (նաև՝ Ջիգրաշեն, վրաց.՝ ჯიგრაშენი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանում[2]։

Գյուղ
Ջգրաշեն
վրաց.՝ ჯიგრაშენი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՇրջանՆինոծմինդայի շրջան
Առաջին հիշատակում1595 թվական
ԲԾՄ1820-1840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն784[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,9 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Պաշտոնական կայք-
Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան) (Վրաստան)##
Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան) (Վրաստան)
Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան) (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Ջգրաշեն բնակավայրը տեղակայված է Նինոծմինդայի շրջանի վարչական կենտրոն Նինոծմինդա քաղաքից 7 կմ հեռու դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Ախալքալաք քաղաքից՝ ուղիղ գծով 9 կմ դեպի հարավ-արևելք։ Փարվանա գետի ձախ ափի բնակավայրերից է և ծովի մակարդակից բարձր է 1820-1840 մ։ Գյուղի հին թաղամասը զբաղեցնում է հյուսիսային` գետափնյա հատվածը[2]։

Պատմություն խմբագրել

Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հանդիսանում է Ջավախքի հին, պատմական գյուղերից։ Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հայտնի վկայությաններից մեկը թվագրվում է 1595 թվականով, երբ բնակավայրը հիշվում է թուրքական հարկացուցակի մեջ և նշված էր, որ ուներ 16 տուն ու հարկվում էր 11.160 ակչեով[2][3]։ Հարկահավաքության վերաբերյալ գյուղը հիշվում է նաև 1707-1708 թվականներին, երբ Օմերի օրոք Ջգրաշեն գյուղից հարկվել է 6.830, իսկ 1709-1710 թվականներին` Դերվիշ Մեհմեդի օրոք՝ 6.830 ակչե[2][4]։

1700-ական թվականներից մինչև 1917 թվականը բնակավայրը դարձել է Ռուսական կայսրության մաս[2][5]։ Այնուհետև Ռուսական կայսրության փլուզումից հետո դարձել է հայ-վրացական տարածքային հակամարտության օբյեկտ։ Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո բնակավայրը ներառվել է Խորհրդային Վրաստանի կազմի մեջ, իսկ Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ Վրաստանի կազմի մեջ։

Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցել է Ջգրաշենի 184 բնակիչ, որից 89-ը զոհվել է[2][6]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի խմբագրել

Ջգրաշեն գյուղում է գտնվում հայկական առաքելական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին։ Այն հիշատակվում է 1850-ական թվականների վավերագրերում։ Ծառայել է 1829-1830-ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքներին։ Երկար տարիներ գտնվել է կիսաքանդ վիճակում։ Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին Արսեն Քսպոյանի կողմից։ Վերանորոգված եկեղեցին օծվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից[2][7]։

1800-ական թվականների վերջերին եկեղեցու նկարագրության մեջ նշվել է, որ այն քարաշեն ու փայտածածկ կառույց է, ծածկը հենված է եղել 4 զույգ փայտե սյուների վրա։ Ունի մեկ մուտք, որը արևմտյան կողմից է։ Մկրտարանի ավազանը տեղադրված է եղել հյուսիսային պատմի մեջ[2][8]։

Եկեղեցու արևելյան կողմում է տարածվում 19-րդ դարով թվագրվող հայկական գերեզմանոցը[2]։

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև եկեղեցիների պատկանելիության վերաբերող հակամարտության օբյեկտ։ Վրացական եկեղեցին այն համարում է վրացական[2]։

Տիկաշեն գյուղատեղի խմբագրել

Ներկայիս Ջգրաշեն գյուղից 0,5 կմ հեռու դեպի հյուսիս-արևելք՝ Փարվանա գետի աջ ափինէ գտնվում երբեմնի Տիկաշեն գյուղը, որը ներկայում գյուղատեղի է։ Հայտնի է, որ 1595 թվականի հիշատակության մեջ գյուղն ունեցել է 15 տուն։ Այդ ժամանակ հայ ազգաբնակչությունից հիշվում է Աստվածատուրը, Հանեսը, Ավանեսի որդի Փոլադը և այլք։ 1700-ական թվականներին գյուղի հայ ազգաբնակչությունը բռնի կերպով մահմեդականացվում է։ Հայտնի է, որ 1710-1711 թվականներին Հյուսեինի օրոք գյուղից հարկվել է 13.000 ակչե։ Մեկ տարի անց` Օսմանի օրոք պետական գանձարան էր մուծվել 4.500 ակչե[2][9][10]։

Տիկաշեն գյուղատեղիից արևելք է գտնվում հնագույն բնակատեղի, որը թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով[2]։

Տիկաշեն գյուղատեղիում պահպանվել են եկեղեցու ավերակներ։ Եկեղեցու մոտակայքում է գտնվում քառակող կոթողի պատվանդան, որը թվագրվում է 9-ից 10-րդ դարերով[2]։

Նորաշեն գյուղատեղի խմբագրել

Ջգրաշեն գյուղի մոտակայքում՝ 2 կմ արևելք է գտնվում Նորաշեն անունը կրող գյուղատեղին։ Այն տեղակայված է Ջգրաշեն և Ղաուրմա գյուղերի միջև[2][11]։

Բնակչություն խմբագրել

Ջգրաշեն գյուղի ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1829-1830 թվականներին փոխադրվել են Կարին գավառի գյուղերից[2]։

Բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալներ հայտնի են 1840 թվականից[2]։

1840 թվականին գյուղում բնակվել է 367 հայ (200 արական, 167 իգական)[2][12], 1841 թվականին՝ 339 հայ (182 արական, 157 իգական)[2][13], 1842 թվականին՝ 345 հայ (185 արական, 160 իգական)[2][14], 1844 թվականին՝ 376 հայ (197 արական, 179 իգական)[2][15], 1845 թվականին՝ 391 հայ (200 արական, 191 իգական)[2][16], 1847 թվականին՝ 420 հայ (215 արական, 205 իգական)[2][17], 1849 թվականին՝ 450 հայ (230 արական, 220 իգական)[2][18], 1853 թվականին՝ 480 հայ (256 արական, 234 իգական)[2][19], 1854 թվականին՝ 498 հայ (253 արական, 245 իգական)[2][20], 1857 թվականին՝ 531 հայ (275 արական, 256 իգական)[2][21], 1860 թվականին՝ հայ (67 տուն, 298 արական, 276 իգական)[2][22], 1861 թվականին՝ 587 հայ (65 տուն, 301 արական, 286 իգական)[2][23], 1862 թվականին՝ 592 հայ (65 տուն, 303 արական, 289 իգական)[2][24], 1863 թվականին՝ 621 հայ (313 արական, 308 իգական)[2][25], 1864 թվականին՝ 645 հայ (326 արական, 319 իգական)[2][26], 1865 թվականին՝ 647 հայ (332 արական, 315 իգական)[2][27], 1866 թվականին՝ 647 հայ (65 տուն, 332 արական, 315 իգական)[2][28], 1867 թվականին՝ 669 հայ (342 արական, 327 իգական)[2][29], 1868 թվականին՝ 699 հայ (353 արական, 346 իգական)[2][30], 1869 թվականին՝ 713 հայ (357 արական, 356 իգական)[2][31], 1870 թվականին՝743 հայ (371 արական, 372 իգական)[2][32], 1871 թվականին՝ 750 հայ (376 արական, 374 իգական)[2][33], 1872 թվականին՝ 767 հայ (387 արական, 380 իգական)[2][34], 1873 թվականին՝ 782 հայ (396 արական, 386 իգական)[35], 1874 թվականին՝ 798 հայ[2][36], 1875 թվականին՝ 793 հայ (80 տուն)[2][37][38], 1876 թվականին՝ 823 հայ (416 արական, 407 իգական)[2][39], 1877 թվականին՝ 829 հայ (436 արական, 393 իգական)[2][40], 1878 թվականին՝ 868 հայ (454 արական, 414 իգական)[2][41], 1880 թվականին՝ 898 հայ (472 արական, 426 իգական)[2][42], 1881 թվականին՝ 915 հայ (478 արական, 437 իգական)[2][43], 1882 թվականին՝ 914 հայ (484 արական, 435 իգական)[2][44], 1883 թվականին՝ 910 հայ (473 արական, 437 իգական)[2][45], 1884 թվականին՝ 88 հայ տուն[2][8], 1885 թվականին՝ 941 հայ (489 արական, 452 իգական)[2][46], 1887 թվականին՝ 1000 հայ (519 արական, 481 իգական)[2][47], 1889 թվականին՝1011 հայ (522 արական, 489 իգական)[48], 1890 թվականին՝ 1036 հայ (532 արական, 504 իգական)[2][49], 1891 թվականին՝ 1056 հայ (548 արական, 508 իգական)[2][50], 1892 թվականին՝ 1033 հայ (538 արական, 495 իգական)[2][51], 1893 թվականին՝ 1028 հայ (532 արական, 496 իգական)[2][52], 1894 թվականին՝ 1059 հայ (539 արական, 520 իգական)[53], 1897 թվականին՝ 1124 հայ (578 արական, 546 իգական)[2][54], 1898 թվականին՝ 1167 հայ (601 արական, 566 իգական)[2][55], 1899 թվականին՝ 1189 հայ (610 արական, 579 իգական)[2][56], 1900 թվականին՝ 1205 հայ (617 արական, 588 իգական)[2][57], 1901 թվականին՝ 1230 հայ (630 արական, 600 իգական)[2][58], 1902 թվականին՝ 1251 հայ (641 արական, 610 իգական)[2][59], 1905 թվականին՝ 1309 հայ (678 արական, 631 իգական)[2][60], 1908 թվականին՝ 1387 հայ (171 տուն, 722 արական, 665 իգական)[2][61], 1910 թվականին՝ 1463 հայ (760 արական, 703 իգական)[2][62], 1912 թվականին՝ 1537 հայ (806 արական, 731 իգական)[2][63], 1914 թվականին՝ 1590 հայ (822 արական, 768 իգական)[2][64], 1916 թվականին՝ 1586 հայ (824 արական, 762 իգական)[2][65], 1918 թվականին՝ 1817 հայ (260 տուն, 965 արական, 952 իգական)[2][66], 1921 թվականին՝ 320 հայ (162 արական, 158 իգական)[2][67], 1926 թվականին՝ 971 հայ (200 արական)[2][68], 1987 թվականին՝ 1665 հայ (405 արական)[2]։

Կրթություն խմբագրել

Պատմական ակնարկ խմբագրել

Հայտնի է, որ 1800-ական թվականներին Ջգրաշեն գյուղում գործել է հայկական կրթական հաստատություն։ 1909 թվականին ուսումնական հաստատությունը վերաբացվել է։ Այնուհետև այն կրկին փակվել է և փակված վիճակում մնացել մինչև 1915 թվականը[2][69][70]։ 1917 թվականի դրությամբ ուսումնական գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հովանավորության շնորհիվ[71]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 «Ջավախք», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2006 թվական։
  3. ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 219:(վրաց.)
  4. ”ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 127-128, 134:(վրաց.)
  5. «Մշակ», 1901, N 40, էջ 1։
  6. Դավթյան Ա., Ջավախք, Երևան, 1994, էջ 102։
  7. Օծվել է Ջավախքի Ջգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին:
  8. 8,0 8,1 «Արձագանք», 1885, N 3, էջ 41։
  9. ”ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 135, 137-138:(վրաց.)
  10. ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 227:(վրաց.)
  11. ბერძენიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 79:(վրաց.)
  12. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:
  13. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 63-64:
  14. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 77-78:
  15. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16:
  16. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 72-73:
  17. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 34-35:
  18. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 39-40:
  19. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 2743 թ. 38-39:
  20. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 48-49:
  21. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 52-53:
  22. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 66-67:
  23. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 23-24:
  24. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 20-21:
  25. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22:
  26. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 10-11:
  27. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 11-12:
  28. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:
  29. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 21-22:
  30. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 27:
  31. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 9:
  32. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 23:
  33. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 9-10:
  34. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 56-57:
  35. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 70-71:
  36. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 26-27:
  37. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 19-20:
  38. «Մեղու Հայաստանի», 1875, N 44, էջ 2։
  39. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 29-30:
  40. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 28-29:
  41. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 217-218:
  42. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 87-88:
  43. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 96-97:
  44. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 42-43:
  45. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 47-48:
  46. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 10:
  47. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 39-40:
  48. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 64-65:
  49. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 144:
  50. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 143:
  51. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 115:
  52. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 41-42:
  53. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 168-169:
  54. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 141-142:
  55. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 163:
  56. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 93-94:
  57. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 55:
  58. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 67:
  59. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 17-18:
  60. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Հայաստանի ազգային դիվան, ֆ% 53, ց% 1, գ% 3912, թ% 260-261: անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  61. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 42:
  62. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 3917, թ. 134-135:
  63. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 3920, թ. 17-18:
  64. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 171-172:
  65. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 18-19:
  66. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4:
  67. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1:
  68. Արոյան Ս., Բեկորներ Մշո ջոջ քարի, Երևան, 1997, էջ 125։
  69. “Кавказ”, Тифлис, 1910, N 1, էջ 2:(ռուս.)
  70. «Արարատ», 1915, էջ 268։
  71. “Армянский вестник”, 1917, N 35-36, էջ 21:(ռուս.)