Բարձրություն ծովի մակարդակից
(Վերահղված է Բարձրությունը ծովի մակարդակիցից)
Բարձրություն ծովի մակարդակից (ԲԾՄ), կոորդինատ եռաչափ տարածությունում (մյուս երկուսը՝ լայնություն և երկայնություն), որը ցույց է տալիս, թե որ մակարդակի վրա է գտնվում հարաբերաբար ծովին որևէ օբյեկտը։
Բարձրությունը ծովի մակարդակից կարող է մոտավորապես որոշվել որպես հեռավորություն օբյեկտից մինչև ծովի մակերևույթի միջին մակարդակը, որը չի խախտվում ալեկոծություններից և մակընթացություններից, կամ (եթե օբյեկտը գտնվում է ցամաքում) մինչև գեոիդի մակերևույթը։ Կետի բարձրությունը, որը գտնվում է ծովի մակարդակից բարձր, համարվում է դրական, իսկ ցածրը՝ բացասական։
ԱՊՀ երկրներում օբյեկտների բարձրության որոշումը ծովի մակարդակից
խմբագրելԱՊՀ երկրներում[1] երկրի մակերևույթի կետերի բարձրությունները ծովի մակարդակից հաշվում են Բալթիկ ծովի միջերկրածովյան մակարդակից, որ գրանցված է Կրոնշտադտի խորաչափի ցուցանիշով։
Օրինակներ
խմբագրել- Աշխարհի ամենաբարձր կետը ցամաքում Հիմալայներում գտնվող Ջոմոլունգմա լեռն է՝ ծովի մակարդակից 8848 մ բարձր[2][3]։
- Աշխարհի ամենացածր կետը ցամաքում Մեռյալ ծովի ափամերձ շրջանն է՝ ծովի մակարդակից 417,5 մ ցածր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Абсолютная высота // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: «Қазақ энциклопедиясы», 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.
- ↑ Mount Everest — Peakbagger.com
- ↑ Nepal and China agree on Mount Everest's height