Ղաուրմա (վրաց.՝ ყაურმა), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Գյուղ
Ղաուրմա
վրաց.՝ ყაურმა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ՀամայնքՆինոծմինդայի մունիցիպալիտետ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն302[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,7 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ղաուրմա (Վրաստան)##
Ղաուրմա (Վրաստան)
Ղաուրմա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ղաուրմա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Ղաուրմա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Ղաուրմա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Տեղադրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդաից 6,5 կմ հյուսիս, Փարվանա գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1835-1860 մ բարձրության վրա։ Հին թաղը գետի աջ կողմում է։

Պատմություն

խմբագրել

Ընդամենը 3 տուն բնակիչ ունեցող 12.000 ակչե հարկվող գյուղը 1595 թվականին հիշվում է Ղաուրմեք անվանաձևով։ Հայտնի է նաև, որ բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1705-1706 թվականներին` տանուտեր Մուստաֆայի օրոք, Ղաուրմայից հարկվել է 7,000 ակչե։

1880-ական թվականներին գյուղի կալվածատերն էր Մանուկ Բայբուրդցյանցը։

Երկրորդ աշխարհամարտին Ղաուրմայից մասնակցել են 76 հոգի, նրանցից 38-ը չեն վերադարձել։

Բնակչություն

խմբագրել

Ուշագրավ է, որ ղաուրմացիների նախնիները սերում էին ոչ թե Կարոն գավառից, այլ, ինչպես վկայում են տեղացիները, կարսի Գյարք գյուղից։

Բնակավայրի բնակչությունը ըստ տարեթվերի
Տարեթիվ տուն արական իգական ընդհանուր
1853 - 42 35 77
1863 - 72 58 130
1873 - 91 79 170
1883 - 122 100 222
1893 - 165 123 288
1902 - 215 146 361
1916 - 251 216 467
1918 64 257 245 502
1921 - 170 160 330
1926 68 - - 382
1975 146 - - 797
1987 122 - - 586
1988 143 - - 780


Սբ. Աստվածածին եկեղեցի

խմբագրել

Եկեղեցին գտնվում է գյուղամիջում։ Ի սկզբանե եղել է հունածես և, ըստ ամենայնի, 12-ից 13-րդ դարերի կառույց է[2], բայց 1850-ական թվականներին օծվել է հայոց եկեղեցու ծեսով, Սբ. Աստվածածին անվամբ և սկսել գործել իբրև ծխական եկեղեցի։

Համակ սրբատաշ քարից միանավ շինություն է (արտաքին չափերն են՝ 9,05 x 5,42 մ), որի միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Հյուսիսային պատի մեջ պահպանվում է մկրտարանի ավազանը։ Եկեղեցու արտաքին հարդարանքից առաձնապես ուշագրավ են լուսամուտների քանդակազարդ շրջանակները։ Որմերին պահպանվել են վրաց մեսրոպատառ արձանգրություններ։

Կամուրջ

խմբագրել

Գյուղի երկու թաղերն իրար միացած է Փարվանա գետի վրա ձգված ԺԸ-ԺԹ դարերով թվագրվող հնգաթռիչք կամուրջի միջոցով[3]։ Ըստ Ն. Բերձենիշվիլու վկայությունը, մինչև 1893 թվականին կամրջի ճակատին ագուցված է եղել վրացերեն շինարարական արձանագրությամբ մի քար, որն իբր հուշարձանի նորոգման ժամանակ փոխարինվել է հայերենով։ Վերջինս 1933 թվականից նույնպես տեղում չի եղել։

Գյուղի շրջակայքում եղել է հին բնակավայր, որը թվագրվում է վաղ միջնադարին և որի գոյության մասին վկայում է գյուղին հարակից բերդասարում գտնվող հնադարյան համանուն բերդը։ Բերդի մասին մի շարք ավանդապատումներ և վարկածներ կան։ Վարկածներից մեկի համաձայն այն կիկլոպյան ամրոց է։ Բերդն ունի նաև ստորգետնյա ճանապարհ։

Պատկերասրահ

խմբագրել

Ղաուրմացիներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. https://javakhk.am/encyclopedia/churches.html
  3. https://jnews.ge/am/?p=5400