Ջեյմս I (Շոտլանդիայի թագավոր)

Ջեյմս I (հուլիս 1394, Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա - փետրվարի 21, 1437, Blackfriars, Perth, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա), թագավոր Ռոբերտ III-ի ու իր կնոջ՝ Անաբելլա Դրումոնդի կրտսեր որդին, երեք որդիներից ամենակրտսերը, ծնվել է Դանֆերմլայն վանքում։ Նրա ավագ եղբայր Դավիդը՝ Ռոթսեյի դուքսը, կասկածելի հանգամանքներում մահացել է, երբ բանտարկվել էր իրենց հորեղբայր Ալբանիի դուքս Ռոբերտի կողմից։ Ջեյմսի անվտանգության համար վախերը մեծացել են 1405/6 թվականի ձմռան ընթացքում և պլաններ են մշակվել նրան Ֆրանսիա ուղարկելու համար։ 1406 թվականի փետրվարին Ջեյմսը ստիպված էր ապաստան գտնել Բաս Ռոք ամրոցում, Ֆորթ գետի գետաբերանին, այն բանից հետո, երբ իր պահակախմբի վրա հարձակվել էին Դուգլասի IV կոմս Արչիբալդի աջակիցները։ Նա այնտեղ մնացել է մինչև մարտի կեսը, հետո նավով ուղևորվել դեպի Ֆրանսիա։ Մարտի 22-ին անգլիացի ծովահենները գրավել են նավն ու արքայազնին հանձնել Անգլիայի թագավոր Հենրի IV-ին։ Ապրիլի 4-ին վատառողջ Ռոբերտ III-ը մահացել է, իսկ 12-ամյա Ջեյմսը, որն արդեն Շոտլանդիայի չթագադրված թագավորն էր, չէր ստանալու իր ազատությունը ևս տասնութ տարի։

Ջեյմս I
Ծնվել է՝հուլիս 1394
ԾննդավայրԴանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա
Մահացել է՝փետրվարի 21, 1437 (42 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրBlackfriars, Perth, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա
Perth Charterhouse
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՍտյուարտներ
բանաստեղծ, գրող և ազնվական
ՀայրRobert III of Scotland?
ՄայրԱնաբելլա Դրումոնդ
ԵրեխաներՄարգարեթ Ստյուարտ[1][2], Իզաբելլա Շոտլանդացի, Էլեոնորա Շոտլանդացի[1], Մարիա Ստյուարտ[1], Joan Stewart, Countess of Morton?[1], Ալեքսանդր Ստյուարտ[1], Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)[2] և Աննաբելա Շոտլանդացի[1][2]
Հավատքքրիստոնեություն

Ջեյմսը լավ կրթություն է ստացել անգլիական արքունիքում, որտեղ նա հարգանք է ձևավորել դեպի կառավարման անգլիական մեթոդներն ու դեպի Հենրի V-ը։ Շոտլանդիայի թագավորն ակնհայտ պատրաստակամորեն միացել է Հենրիին 1420-1421 թվականների Ֆրանսիայում նրա ռազմական արշավին։ Նրա զարմիկը՝ Ալբանիի որդի Մուրդոք Ստյուարտը, որն անգլիացի բանտարկյալ էր 1402 թվականից, 1416 թվականին փոխանակվել է Նորթումբերլանդիայի 2-րդ կոմս Հենրի Փերսիի հետ։ Ջեյմսն ամուսնացել էր Սոմերսետի կոմսի դստեր՝ Ջոան Բյուֆորտի հետ 1424 թվականի փետրվարին, ապրիլին իր ազատվելուց անմիջապես առաջ։ Շոտլանդական հարցերով թագավորի կրկին զբաղվելը բոլորովին էլ ընդունելի չի եղել, քանի որ նա Ֆրանսիայում կռվել էր Հենրի V-ի անունից, երբեմն նաև շոտլանդացիների դեմ։ Ազնվականներն այժմ ստիպված էին վճարել բարձրացված հարկերը, որպեսզի ծածկեն փրկագնի մարումները, նաև հարկադրված էին ընտանիքներից պատանդներ թողնել որպես երաշխիք։ Ջեյմսը, որը գերազանց տիրապետում էր սպորտային խաղերին ու գնահատում գրականությունն ու երաժշտությունը, նաև մեծ ցանկություն է ունեցել իր ենթականերին օրենք ու կարգուկանոն պարտադրելու, թեև նա երբեմն դա արել է ընտրողաբար։

Իր դիրքն ապահովելու համար Ջեյմսն սկսել է կանխարգելիչ հարձակումներ իր ազնվականներից ոմանց վրա, սկսելով 1425 թվականին իր մերձավոր ազգականներ Ալբանիի Ստյուարտներից, որը հանգեցրել է Մուրդոքի դքսի ու նրա որդիների մահապատժին։ 1428 թվականին Ջեյմսը ձերբակալել է Այլզի լորդ Ալեքսանդրին Ինվերնեսում պառլամենտ այցելելիս։ Դուգլասի 5-րդ կոմս Արչիբալդը ձերբակալվել է 1431 թվականին, որին հաջորդել է Մարչի կոմս Ջորջի ձերբակալությունը 1434 թվականին։ Անգլիայում պահվող պատանդների վիճակն անտեսվել ու փրկագնի մարման գումարներն ուղղվել են Լինլիթգոու պալատի շինարարությանն ու այլ շքեղ նախագծերին։ 1436 թվականի օգոստոսին Ջեյմսը ձախողել է անգլիացիների տիրապետության տակ գտնվող Ռոքսբուրգ ամրոցը հետ նվաճելը, դրան հետևել է սըր Ռոբերտ Գրահամի կողմից նրան ձերբակալելու անհաջող փորձը ընդհանուր խորհրդակցության ժամանակ։ Ջեյմսը սպանվել է Փերթում 1437 թվականի փետրվարի 20/21 գիշերը իր հորեղբայր Վալտեր Ստյուարտի՝ Աթոլի կոմսի կողմից կազմակերպված ձախողված հեղաշրջման ժամանակ։ Թագուհի Ջոանը, որը նույնպես վիրավոր էր, կարողացել է փախչել հարձակվողներից ու հասնել իր որդուն՝ արդեն թագավոր Ջեյմս II-ին Էդինբուրգ ամրոցում։

Շոտլանդիայի արքայազն ու Ստյուարտ խմբագրել

Ջեյմսը հավանաբար ծնվել է 1394 թվականի հուլիսի վերջին Դանֆերմլայն վանքում, իր ծնողների՝ Ռոբերտ III-ի ու Անաբելլա Դրումոնդի[3] ամուսնությունից 27 տարի անց։ Հենց Դանֆերմլակնում է նա անցկացրել իր վաղ մանկության[4] մեծ մասը իր մայրիկի խնամքի տակ։ Արքայազնը յոթ տարեկան է եղել, երբ իր մայրը մահացել է 1401 թվականին, իսկ մեկ տարի անց նրա ավագ եղբայր Ռոթսեյի դուքս Դավիդն է սպանվել իրենց հորեղբայր Ալբանիի դուքս Ռեբերտ Ստյուարտի կողմից Ալբանիի Ֆոքլենդ ամրոցում[5] բանտարկվելուց հետո։ Արքայազն Ջեյմսը, այժմ գահաժառանգ, միակ խոչընդոտն էր, որպեսզի թագավորական գիծը փոխանցվեր Ալբանիի Ստյուարտներին[6]։ 1402 թվականին Ալբանին ու իր մերրձավոր Բլեք Դուգլաս դաշնակից Արչիբալդը՝ Դուգլասի 4-րդ կոմսը արդարացվել են Ռոթսեյի մահվան հետ կապված որևէ մասնակցությունից՝ ուղի հարթելով Ալբանիի վերանշանակման համար որպես թագավորի ներկայացուցիչ։

 
Թագավորության կազմում արքայազն Ջեյմսի կողմից պահվող հողերը[7]

Ալբանին պարգևատրել է Դուգլասին իր աջակցության համար՝ թույլատրելով նրան վերսկսել ռազմական գործողություններն Անգլիայում[8]։ Ալբանիի ու Դուգլասի կապը լուրջ հակադարձում է ստացել 1402 թվականի սեպտեմբերին, երբ նրանց մեծ բանակը պարտություն է կրել անգլիացիներից Հոմիլդոնում և բազմաթիվ նշանավոր ազնվականներ ու նրանց հետևորդներ գերի էին վերցվել։ Սրանց թվում էին Դուգլասն ինքը, Ալբանիի որդի Մուրդոքը և Մորեյի, Անգուսի ու Օրքնեյի կոմսերը։ Այդ նույն տարում մահացել են Ռոթսեյը, Ալեքսանդր Լեսլին, Ռոսի կոմսը, Մալքոլմ Դրումոնդը, Մառի լորդը։ Այս իրադարձությունների ստեղծած դատարկությունը անխուսափելիորեն լցվել էր անկարևոր մարդկանցով, որոնք նախկինում ակնհայտորեն քաղաքականապես ակտիվ[9] չէին եղել։ 1402 և 1406 թվականների միջև Ռոսի, Մորեյի ու Մառի հյուսիսային կոմսությունները մնացել էին առանց չափահաս ղեկավարի ու Մուրդոք Ստյուարտի օգնությամբ, որը Ֆորթից հյուսիս գտնվող տարածքների ներկայացուցիչն էր ու բանտարկյալ Անգլիայում, Ալբանին հայտնվել էր այն վիճակում, որ դժկամորեն պետք է դաշինք կազմեր իր եղբայր Ալեքսանդր Ստյուարտի՝ Բուրարի կոմսի ու Բուչարի որդու հետ, նույնպես Ալեքսանդր անունով, որպեսզի հետ պահի Այլզի լորդի[10] փառասիրական ձգտումները։ Լոթիանում ու անգլո-շոտլանդական սահմանի իր իշխանության բազայից Դուգլասի բացակայությունը խրախուսել է թագավոր Ռոբերտի մերձավոր դաշնակիցներ Հենրի Սինքլերին՝ Օրքնեյի կոմսին ու Բիգգարի սըր Դավիդ Ֆլեմինգին լիարժեք օգտագործել հնարավորությունը՝ դառնալու այդ տարածքի[9] գլխավոր քաղաքական ուժը։

1404 թվականի դեկտեմբերին թագավորը արևմուտքում՝ Այրշայրում ու Քլայդի գետաբերանի շրջակայքում գտնվող Ստյուարտների արքայական հողերը շնորհել է Ջեյմսին, պաշտպանելով դրանք արտաքին ներխուժումից ու ապահովելով արքայազնին տարածքային կենտրոնով, եթե կարիքը լիներ[11]։ Սակայն 1405 թվականին Ջեյմսը դեռ գտնվում էր սուրբ Էնդրյուսի եպիսկոպոս Հենրի Վարդլոյի պաշտպանության ու խնամակալության տակ երկրի հարավային ափին։ Դուգլասի թշնամանքը ահագնանում էր Օրքնեյի ու Ֆլեմինգի գործողությունների պատճառով, որոնք շարունակում էին ընդարձակել իրենց ներգրավվածությունը սահմանային քաղաքականության մեջ ու Անգլիայի[12] հետ արտաքին հարաբերություններում։ Չնայած 1405-06 թվականի ձմռանը որոշում էր կայացվել երիտասարդ արքայազնին ուղարկել Ֆրանսիա Ալբանիի ճանկերից հեռու, Շոտլանդիայից Ջեյմսի մեկնումը պլանավորված[13] չէր։ 1406 թվականի փետրվարին եպիսկոպոս Վարդլոն Ջեյմսին ուղարկել է Օրքնեյ, և Ֆլեմինգն իր լոթիանցի կողմնակիցների մեծաթիվ ուժով, անցել է թշնամանքի։ Ջեյմսի պահառուները գուցե ցույց են տվել թագավորական հավանությունը, որպեսզի առաջ քաշեն իրենց հետաքրքրությունները Դուգլասի երկրի[14] նկատմամբ։ Սա հանգեցրել է Բալվենիի Ջեյմս Դուգլասի ու իր աջակիցների կատաղի պատասխանին, որոնք Լոնգ Հերմիսթոն Մուիր կոչվող վայրում կազմակերպել ու սպանել են Ֆլեմինգին, մինչ Օրքնեյն ու Ջեյմսը փախել էին համեմատաբար ապահով մի վայր, Ֆորթի գետաբերանին[4][15] Բասս Ռոք կղզյակը։ Այնտեղ մնացել են ավելի քան մեկ ամիս, հետո ուղևորվել Ֆրանսիա Դանզիգից[16] մեկնող Մարիեննայթ նավով։ 1406 թվականի մարտի 22-ին նավը գրավվել է անգլիացի ծովահենների կողմից, որոնց նավը կիսով չափ պատկանում էր պառլամենտի անդամ ու թագավորական պաշտոնյա Հաֆ Ֆեննին, որի արդյունքում Ջեյմսը դարձել է Անգլիայի Հենրի IV թագավորի[17] գերին։ Ռոբերտ III-ը Ռոթսեյ ամրոցում էր, երբ իմացել է իր որդու գերեվարման մասին և շուտով մահացել 1406 թվականի ապրիլի 4-ին ու հուղարկավորվել Փեյսլիի[18][19] Ստյուարտների կողմից հիմնադրված վանքում։

Թագավոր գերության մեջ խմբագրել

Ջեյմսը, այժմ արդեն Շոտլանդիայի չթագադրված թագավորը, սկսել է իր 18-ամյա պատանդության ժամանակաշրջանը, մինչ Ալբանին ներկայացուցչի իր դիրքից անցել էր կառավարչի[20]։ Ալբանին Ջեյմսի հողերը վերցրել էր իր հսկողության տակ, թագավորին զրկելով եկամտից ու իր դիրքի որևէ արտոնությունից, և ժամանակագրության մեջ անվանվել «հանգուցյալ թագավորի որդի»[21]։ Թագավորը շոտլանդացիների մի փոքրիկ խումբ է ունեցել, որի մեջ էին Հենրի Սինքլերը՝ Օրքնեյի կոմսը, Ալեքսանդր Սիթոնը՝ սըր Դեյվիդ Ֆլեմինգի զարմիկը, և Օրքնեյի եղբայր Ջոն Սինքլերը, որոնք հետևել էին կոմսին Շոտլանդիա վերադարձից հետո։ Ժամանակի ընթացքում Ջեյմսի խումբը, որն այժմ ֆինանսավորվում էր անգլիացիների կողմից, բարձրաստիճան անհատներից դարձել էր պակաս նշանավոր մարդիկ ընդգրկող[21]Հենրի IV-ը երիտասարդ Ջեյմսին լավ էր վերաբերվում՝ նրան ապահովելով լավ կրթությամբ։

 
Վինձոր ամրոցը, որտեղ Ջեյմս I-ը բանտարկյալ էր

Ջեյմսը հրաշալի հնարավորություն ուներ ուսումնասիրելու Հենրիի թագավորելու մեթոդներն ու քաղաքական իշխանությունը, որովհետև չափահաս դառնալով նրան ընդունել էին թագավորկան միջավայր[22]։ Ջեյմսն օգտագործում էր իր ազնվականների անձնական այցելությունները՝ համադրված տարբեր անհատների ուղղված նամակներով, որպեսզի իր թագավորության մեջ կարողանա պահպանել իր ներկայությունը[23]։ Հենրին մահացել է 1413 թվականին, ու նրա որդի Հենրի V-ն անմիջապես դադարեցրել է Ջեյմսի հարաբերական ազատությունը՝ այլ շոտլանդացի բանտարկյալների հետ նրան պահելով Լոնդոնի Թաուերում[22]։ Այս բանտարկյալներից մեկը Ջեյմսի զարմիկն էր՝ Մուրդոք Ստյուարտը, Ալբանիի որդին, որը գերեվարվել էր 1402 թվականին Համիլդոն Հիլլի ճակատամարտում։ Սկզբում նրանց պահում էին առանձին, բայց 1413 թվականից մինչև 1415 թվականին Մուրդոքի ազատումը նրանք միասին էին Թաուերում ու Վինձոր ամրոցում։[23]

Մինչև 1420 թվականը Հենրի V-ի արքունիքում Ջեյմսի դիրքը մեծապես բարելավվել էր․ նրան դադարել էին դիտել որպես պատանդ ու համարում էին ավելի շատ հյուր[24]։ Հենրիի մոտ Ջեյմսի արժեքն ավելի է ընդգծվել, երբ նա 1420 թվականին ուղեկցել է անգլիացի թագավորին դեպի Ֆրանսիա, որտեղ նրա ներկայությունն օգտագործվել է շոտլանդացիների դեմ դաուֆինիստների կողմից կռվելիս։ Մելունի՝ Փարիզի հարավ-արևելքում գտնվող քաղաքի, պաշարման անգլիացիների հաջողությունից հետո շոտլանդացիների զորախմբին կախել էին իրենց թագավորին դավաճանելու համար[25]։ Ջեյմսը մասնակցել է Քեթրին Վալուայի թագադրությանը 1421 թվականի փետրվարի 21-ին ու պատվի արժանացել՝ թագադրման խնջույքի ժամանակ թագուհու ձախ կողմում նստելով[24] Մարտին Հենրին սկսել է շրջապտույտն անգլիական կարևոր քաղաքներով, որպես ուժի ցուցադրություն, և այս շրջագայության ընթացքում սուրբ Ջորջի օրը Ջեյմսը ասպետադրվել[24]։ Մինչև հուլիս երկու թագավորները արշավելով վերադարձել են Ֆրանսիա, որտեղ Ջեյմսը, որն ակնհայտորեն հավանության էր արժանացնում Հենրիի թագավորման մեթոդները, հաստատել է անգլիացի թագավորի նկրտումները ֆրանսիական գահի նկատմամբ[4]։ Հենրին Ջեյմսին ու Բեդֆորդի դքսին նշանակել է Դրուայի պաշարման համատեղ հրամանատարներ, որը տեղի է ունեցել 1421 թվականի հուլիսի 18-ին, և օգոստոսի 20-ին նրանք ընդունել են կայազորի անձնատուր լինելը[26]։ 1422 թվականի օգոստոսի 31-ին Հենրին մահացել է արնալուծից, իսկ սեպտեմբերին Ջեյմսն անդամ էր պահակախմբի, որը թագավորի մարմինը վերադարձնում էր Լոնդոն[4]։

 
Ջոան Բյուֆորտի ժամանակակից պատկերումը

Մանուկ Հենրի VI-ի խնամակալների խորհուրդը հակված էր ազատել Ջեյմսին որքան հնարավոր է շուտ։ 1423 թվականի առաջին ամիսներին այս հարցը լուծելու նրանց ջանքերը փոքր արձագանք ստացան շոտլանդացիների մոտ, որը Ալբանիի Ստյուարտների ու նրանց կողմնակիցների ազդեցությամբ էր պայմանավորված[27]։ Դուգլասի կոմս Արչիբալդը խորամանկ ու հարմարվող իշխանավոր էր հարավային Շոտլանդիայում, որի ազդեցությունն ավելի էր մթագնում Ալբանիի Ստյուարտներին։ Չնայած 1402 թվականին Ալբանիի ամրոցում Ջեյմսի եղբոր մահվան մեջ իր հանցակցությանը Դուգլասը դեռևս զբաղվում էր թագավորով։ 1421 թվականից նա կանոնավոր կապի մեջ էր Ջեյմսի հետ և նրանք դաշինք էին կնքել, որն առանցքային էր դարձել 1423 թվականին։ Չնայած Դուգլասն աչքի ընկնող շոտլանդացի մագնատ էր, սահմաններում ու Լոթիանում նրա դիրքը վտանգված էր․ նա ոչ միայն ստիպված էր ուժով հետ վերցնել Էդինբուրգի դղյակը իր կողմից նշանակված պետից, այլ նաև հավանաբար սպառնալիքի տակ էր Անգուսի ու Մարչի կոմսերի կողմից[28]։ Թագավորությունում Դուգլասի դիրքի Ջեյմսի հաստատման փոխարեն կոմսն ստիպված էր էր իր սերուդը հանձնել թագավորի տուն վերադարձին։ Բացի դա, 1420 թվականին իր հոր մահից հետո այժմ արդեն Ալբանիի դուքս Մուրդոքի ու իր կողմից նշանակված եպիսկոպոս Ուիլյամ Լաուդերի հարաբերությունները լարված էին, որը գուցե վկայությունն էր ազդեցիկ խմբավորման Մուրդոքի դիրքորոշմանն ի հակադրություն[29]։ Թագավորների այս կողմնակիցների ճնշումը համարյա վստահորեն ստիպել է Մուրդոքին համաձայնել 1423 թվականի օգոստոսին անցկացնել ընդհանուր ժողով, որտեղ որոշվել է, որ ներկայացուցչություն պետք է ուղարկվեր Անգլիա՝ բանակցություններ վարելու Ջեյմսի ազատման շուրջ[30]։ Լանկատերների դինաստիայի հետ Ջեյմսի հարաբերությունները փոխվել են 1424 թվականի փետրվարին, երբ նա ամուսնացել է Ջոան Բյուֆորտի՝ Հենրի VI-ի զարմուհու ու Էքզեթերի 1-ին դուքս Թոմաս Բյուֆորտի ու Վինչեսթերի եպիսկոպոս Հենրիի եղբոր դստեր հետ[31]։ £40,000 ստեռլինգի (10,000 մարկի դրամական փոխանցումներից քիչ) փրկագնային համաձայնագիր է ստորագրվել Դուրհամում 1424 թվականի մարտի 28-ին, որը Ջեյմսը կնքել է իր կնիքով[4] Թագավորն ու թագուհին, ուղեկցվելով անգլիացի ու շոտլանդացի ազնվականների կողմից, ապրիլի 5-ին հասել են Մելռոս վանքը, որտեղ նրանց դիմավորել է Ալբանին, որը հրաժարվել էր կառավարչի իր պարտականությունից ու կնիքից[32][33]։

Անձնական իշխանություն խմբագրել

Առաջին գործողություններ խմբագրել

 
Սքոնի վանքի մուտքն ու միակ գոյություն ունեցող մասը

15-րդ դարի ընթացքում շոտլանդական թագավորները տառապում էին արքայական եկամտի պակասից ու Ջեյմսի իշխանությունը բացառություն չէր։ Ալբանիի ռեժիմը սահմանափակվել էր դուքս Ռոբերտի կողմից, որը պարտք էր կառավարման իր վճարները[34]։ Ազնվականության համար թագավորական հովանավորությունը ամբողջովին դադարեցվել է Ջեյմսի գերեվարումից հետո․ քաղաքական շնորհների անկանոն ձևեր էին ի հայտ եկել, երբ Ալբանին թույլ էր տվել այնպիսի ազնվականների, ինչպիսիք էին Դուգլասի կոմսն ու իր եղբայր Ջեյմսը, դրամական միջոցներ հանել մաքսատնից[35]։ Այս ֆոնի վրա էր Ջեյմսի թագադրությունը տեղի ունեցել Սքոնում1424 թվականի մայիսի 21-ին։ Երեք կալվածքների պառլամենտը, որը ներկա էր թագադրմանը, ականատես է եղել թագավորի կողմից տասնութ նշանավոր ազնվականների համար ասպետության կարգի կատարման, ներառյալ Ալեքսանդր Ստյուարտը՝ Մուրդոքի որդին, արարողություն, որի նպատակը հավանաբար գահի նկատմամբ հավատարմությունը խթանելն էր քաղաքական համայնքի շրջանակներում[36]։ Սկզբնապես հավաքված լինելով քննարկելու համար փրկագնային վճարումների ֆինանսավորման հետ կապված հարցերը, պառլամենտը լսել էր, ինչպես էր Ջեյմսը ընդգծում իր դիրքն ու ազդցությունը որպես միապետ։ Նրա երաշխավորությամբ ընդունվել է օրենսդրություն՝ միտված թագավորական եկամտի զգալիորեն բարելավմանը, մերժելով թագավորական նախնիների ու խնամակալների հովանավորությունը։ Դուգլասի ու Մառի կոմսերը անմիջապես զգացել են ազդեցությունն իրենց վրա, երբ մաքսատնից մեծ գումարներ կորզելու հնարավորությունն արգելափակվել է[37]։ Չնայած այս ամենին, Ջեյմսը դեռևս կախում ուներ ազնվականությունից, հատկապես Դուգլասից, աջակցության հարցում, և սկզբնապես որդեգրել է պակաս դիմադրողական դիրքորոշում[4] Առաջին բացառությունը Ալբանիի որդի Վալտեր Ստյուարտն էր։ Նա Լենոքսի կոմսության ժառանգորդն էր, և եղել էր բացահայտ ապստամբության մեջ իր հոր դեմ 1423 թվականի ընթացքում, այս տիտղոսը իր կրտսեր եղբայր Ալեքսանդրին չշնորհելու համար։ Նա նաև դեմ էր Շոտլանդիա Ջեյմսի վերադարձի հետ իր հոր հաշտվելուն[38]։ Ջեյմսը Վալտերին ձերբակալել է տվել 1424 թվականի մայիսի 13-ին և բանտարկել Բասս Ռոքում, այդ ժամանակ դա բխում էր ինչպես Ջեյմսի, այնպես էլ Մուրդոքի շահերից[39]։ Հնարավոր է, որ թագավորն ի վիճակի չի եղել շարժվել մնացած Ալբանի Ստյուարտների դեմ, երբ Մուրդոքի եղբայրը՝ Բուչանի կոմս Ջոն Ստյուարտը և Դուգլասի IV կոմս Արչիբալդը կռվում էին անգլիացիների դեմ Ֆրանսիայի դաուֆինիստների պայքարում[40]։ Բուչանը՝ միջազգային հեղինակությամբ առաջնորդ, մեծ շոտլանդական բանակի հրամանատարն էր, բայց և՛ ինքը, և՛ Դուգլասը զոհվել են Վերնեյի ճակատամարտում 1424 թվականի օգոստոսին և շոտլանդական բանակը ջախջախվել է։ Իր եղբոր ու մեծ բանակի կորուստը քաղաքականապես անպաշտպան էին դարձել Մուրդոքին[38][41]։

Անողորմ ու շահասեր թագավոր խմբագրել

Վերնեուիլում Դուգլասի մահը թուլացրել է նրա որդու՝ 5-րդ կոմս Արչիբալդի դիրքերը։ 1424 թվականի հոկտեմբերի 12-ին թագավորն ու Արչիբալդը հանդիպել են Մելռոս վանքում ակնհայտորեն պայմանավորվելու Ջոն Ֆոգոյին՝ Մելռոսի վանականներից մեկին, աբբայի պաշտոնում նշանակելու հարցում։.[42] Հանդիպումը գուցե պաշտոնապես ընդունում էր Դուգլասին, բայց այն փոփոխություն է մտցրել Բլեք Դուգլասի գերիշխանության մեջ՝ գահին ու մյուս ազնվականներին դեմ։ Դուգլասի կարևոր դաշնակիցները մահացել էին Ֆրանսիայում,, իսկ նրանց ժառանգներից ոմանք միացել մրցակից ազնվականների հետ, որոնց հետ կապված էին արյունակցական կապերով, մինչ միևնույն ժամանակ Դուգլասն զգում էր լոթիանցիների հավատարմության թուլացում և Էդինբուրգի դղյակի վրա նրա իշխանությունը կորցնելը ծառայել է Ջեյմսի դիրքի բարելավմանը[43]։ Չնայած սրան, Ջեյմսը շարունակում էր պահպանել Բլեք Դուգլասի աջակցությունը, թույլ տալով նրան Ալբանիի ու իր ընտանիքի քաղաքական օտարման արշավ սկսել։ Թագավորի քենը դուքս Մուրդոքի նկատմամբ իր արմատներն ուներ անցյալում․ կոմս Ռոբերտը պատասխանատու էր նրա եղբայր Դավիդի մահվան համար, և ո՛չ Ռոբերտը, ո՛չ Մուրդոքը ջանք չէին գործադրել Ջեյմսի ազատ արձակման բանակցությունների մեջ, և հավանաբար թագավորին կասկածի տեղիք էին տվել, որ իրենք ձգտումներ ունեին գահի նկատմամբ[44]։ Բուչանի հողերը չէին պատկանում Ալբանիի Ստյուարտներին, այլ բռնագրավվել էին գահի կողմից, Ալբանիի աները՝ Լենոքսի կոմս Դունկանը բանտարկվել էր, ու դեկտեմբերին դքսի գլխավոր դաշնակից Մառի 1-ին կոմս Ալեքսանդր Ստյուարտը լուծել է իր տարաձայնությունները թագավորի հետ[4]։ 1425 թվականի մարտին պառլամենտի մի հուզիչ նիստ արագացրել է Մուրդոքի, նրա կնոջ Իզաբելլայի, և նրա որդի Ալեքսանդրի ձերբակալությունը․ Ալբանիի մյուս որդիներից Վալտերն արդեն բանտում էր, իսկ Ջեյմսը՝ կրտսերը, նաև հայտնի որպես գեր Ջեյմս, փախել էր դեպի Լենոքս[38]։

 
Սթիրլինգ ամրոցը, որտեղ մահապատժի են ենթարկվել Ալբանիի Ստյուարդները

Գեր Ջեյմսը Լենոքսի ու Արջիլի մարդկանց առաջնորդել է գահի դեմ բացահայտ ապստամբության և սա գուցե հենց այն էր, ինչին սպասում էր թագավորը Ալբանիի Ստյուարտների դեմ դավաճանության մեղադրանք առաջադրելու համար[45]։ Մուրդոքը, նրա որդիներ Վալտերն ու Ալեքսանդրն ու Դունկանը՝ Լենոքսի կոմսը գտնվում էին Սթիրլինգի ամրոցում իրենց դատավարության համար մայիսի 18-ին հատուկ հրավիրված պառլամենտի նիստին։ Դատական նիստի ժամանակ յոթ կոմս ու տասնչորս մանր ազնվական էին նշանակված լսելու վկայությունը, որը բանտարկյալներին կապում էր Լենոքսի ապստամբությանը։ Չորսն էլ դատապարտվել են՝ Վալտերը մայիսի 24-ին, մյուսները մայիսի 25-ին ու անմիջապես գլխատվել «ամրոցի դիմաց»[46]։ Ջեյմսը ցույց է տվել իր բնավորության դաժան ու ագահ բնույթը՝ կործանելով իր մոտիկների ընտանիքը՝ Ալբանիի Ստյուարտներին, որը զիջել էր Ֆայֆի, Մենթեյթի ու Լենոքսի[47] երեք պարտված կոմսությունները։ 1424 թվականին Ջեյմսի նախաձեռնած հետաքննությունը՝ ցրելու համար թագավորական կալվածքները սկսած Ռոբերտ I-ի իշխանության ժամանակից, բացահայտել է իրավական թերություններ մի շարք գործարքներում, որտեղ Մառի, Մարչի ու Ստրաթեարնի կոմսությունները Սելկիրկի ու Վիգթաունի Բլեք Դուգլասի լորդությունների հետ միասին հայտարարվել են պրոբլեմատիկ։ Ստրաթեարնն ու Մարչը բռնագրավվել են 1427 ու 1435 թվականներին համապատասխանաբար[48]։ Մառը բռնագրավվել է անժառանգ կոմսի մահից հետո 1435 թվականին, որը նաև նշանակում էր, որ Գարիոքի ու Բեյդնոքի լորդությունները վերադառնում են գահին[49]։ Ջեյմսը եկամուտը մեծացնելու հետագա ուղի է համարել հարկահանությունը և հաջողությամբ ստիպել պառլամենտին 1424 թվականին օրենք ընդունել մի հարկի համար, որը պետք է մարեր փրկագինը՝ £26,000 հավաքվել է, բայց Ջեյմսը միայն £12,000 է ուղարկել Անգլիա[50]։ Մինչև 1429 թվականը Ջեյմսը ամբողջությամբ դադարեցրել էր փրկագնի վճարումը և օգտագործել հավաքված հարկերի մնացած մասը թնդանոթների ու Ֆլանդրիայից շքեղ ապրանքների համար[51]։ 1425 թվականի Լինլիթգոու ամրոցի հրդեհից հետո միջոցներ են հատկացվել Լինլիթգոուի պալատի կառուցման համար, որը շարունակվել է մինչև Ջեյմսի մահը 1437 թվականին և կլանել թագավորական եկամտի գնահատված մեկ տասներորդ մասը[52][53]։

Հարաբերություններ եկեղեցու հետ խմբագրել

 
Հռոմի պապ Յուջինիուս IV

Ջեյմսն իշխանություն հաստատել է ոչ միայն ազնվականների վրա, այլ նաև եկեղեցու, և ցավում էր, որ թագավոր Դավիդ I-ի առատաձեռնությունը եկեղեցու հանդեպ թանկ էր նստում իր հաջորդների վրա, և որ ինքը 'a sair sanct to the croun'.[54] Ջեյմսը նաև կարծում էր, որ մասնավորապես վանական հաստատությունները բարելավումների կարիք ունեին և որ դրանք պետք է նորից դառնան խիստ կարգուկանոնով համայնքներ։ Ջեյմսի լուծման մի մասը վանականներին հսկելու մարմին ստեղծելն էր, որին հաջորդել է Փերթում կարտեզյան մենաստան հիմնելը, որ մյուս կրոնական համայնքներին ներքին վարվելակերպի օրինակ ծառայի[55]։ Նա նաև ուղիներ էր փնտրում իր քաղաքական վերաբերմունքը եկեղեցու վրա տարածելու համար և նշանակում իր հոգևորականներին Դանբլեյնի, Դանքելդի, Գլազգոյի ու Մորեյի եպիսկոպոսություններում[56]։ 1425 թվականի մարտին Ջեյմսի պառլամենտը պարտադրել է բոլոր եպիսկոպոսներին հրահանգել իրենց հոգևորականներին աղոթել թագավորի ու իր ընտանիքի համար, մի տարի անց խստացնելով այս հրովարտակն ու պնդելով, որ աղոթքներն արվեն յուրաքանչյուր պատարագի, սպառնալով տուգանքի ու դաժան կշտամբանքի պատժամիջոցներով[57]։ Այս նույն պառլամենտը օրենք է հրապարակել,որ Շոտլանդիայում յուրաքանչյուր ոք պետք է «կառավարվի թագավորի օրենքներով ու միայն նրա թագավորության կանոնադրությամբ»։ Սրանից օրենքներ են ընդունվել 1426 թվականին, սահմանափակելու համար բարձրաստիճան հոգևորականների գործողությունները, լիներ դա անհրաժեշտություն դեպի Հռոմի Կուրիա ճամփորդելու, թե այնտեղ գտնվելիս լրացուցիչ եկեղեցական դիրքեր գնելու նրանց կարողությունը[58]։ 1427 թվականի հուլիսի պառլամենտում ակնհայտ էր, որ ընդունվող կանոնադրությունը նպատակ ուներ կրճատել եկեղեցական իրավասության հզորությունը[59]։

1431 թվականի հուլիսի 25-ին եկեղեցու ընդհանուր խորհուրդ է գումարվել Բեյզիլում, բայց դրա առաջին ժողովը տեղի չի ունեցել մինչև դեկտեմբերի 14-ը, քանի որ պապ Յուջինիուսն ու խորհուրդը կատարյալ տարաձայնության մեջ էին։ Խորհուրդն էր, ոչ թե պապը, որ խնդրել էր Ջեյմսին շոտլանդական եկեղեցու ներկայացուցիչներ ուղարկել և հայտնի է, որ երկու պատվիրակ՝ աբբա Թոմաս Լիվինգսթոնը Դանդրենանանից ու Ջոն դե Վինչեսթերը՝ թագավորի ծառան ու Մորեյի վանականը, գտնվում էին ներկայացուցչությունում 1432 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին[60]։ 1433 թվականին Ջեյմսը, այս անգամ ի պատասխան պապի պահանջի, նշանակել է երկու եպիսկոպոս, երկու աբբա և չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի մասնակցեն խորհրդին։ Քսանութ շոտլանդացի հոգևորական ընդմիջումներով ներկա է եղել 1434 թվականից մինչև 1437 թվականը, բայց բարձրաստիճան եկեղեցականների մեծամասնությունը ուղարկում էր վստահված անձանց, սակայն Գլազգոյի եպիսկոպոս Ջոն Քեմերոնը և Բրեչինի Ջոն դե Քրանաքը անձամբ են մասնակցել, ինչպես նաև Հոլիրուդի աբբա Պատրիք Վոթերսպունը[61]։ Նույնիսկ Բեյզիլում ընդհանուր խորհրդի ընթացքում պապ Յուջինիուսը հրահանգել է իր ներկայացուցիչ Ուրբինոյի եպիսկոպոս Անտոնիո Ալտանին հանդիպել Ջեյմսին ու բարձրացնել թագավորի 1426 թվականի վիճահարույց հակաիրավական օրենքների հարցը[62][63]։ Ուրբինոյի եպիսկոպոսը Շոտլանդիա է ժամանել 1436 թվականի դեկտեմբերին և հավանաբար Ջեյմսի ու պապական ներկայացուցչի միջև հաշտություն է տեղի ունեցել 1437 թվականի փետրվարի կեսին, բայց փետրվարի 21-ի իրադարձությունները, որոնց ժամանակ Ջեյմսը սպանվել է, խանգարել են ներկայացուցչին ավարտին հասցնել իր առաքելությունը[64]։

Գելական պրոբլեմ խմբագրել

1428 թվականի հուլիսին թագավորը Փերթում հրավիրել է ընդհանուր խորհուրդ, որը նպատակ ուներ ֆինանսավորում ձեռք բերել Այլզի կիսաինքնիշխան լորդի դեմ դեպի բարձրավանդակներ արշավանքի համար։ Սկզբում խորհուրդը դեմ էր Ջեյմսին ֆինանսավորելու հարցում, այն դեպքում, երբ թագավորին սատարում էին Մառի քւ Աթոլի հզոր կոմսերը, վերջում այն զիջել է թագավորի ցանկությանը։ Չնայած թվում էր, թե հյուսիսի գելերի վրա հանկարծակի հարձակումը թագավորի մտադրությունը չէր, Ջեյմսը որոշել էր ուժի որոշակի աստիճան օգտագործել թագավորական իշխանությունն ուժեղացնելու համար[65]։ Նա ասել է ժողովին․[66]

  Ես կգնամ ու կտեսնեմ, արդյոք նրանք իրագործել են պահանջվող ծառայությունը, ասում եմ կգնամ ու չեմ վերադառնա, մինչև նրանք չենթարկվեն։ Ես կշղթայեմ նրանց այնպես, որ չկարողանան կանգնել ու պառկեն իմ ոտքերի տակ։  

Հյուսիսի ու արևմուտքի գելական ցեղերի առաջնորդներին Ջեյմսը հրավիրել է պառլմենտի նիստի Ինվերնեսում։ Հրավիրվածներից մոտավորապես 50-ին թագավորը ձերբակալել է, այդ թվում Ալեքսանդրին՝ Այլզի երրորդ լորդին, և նրա մորը՝ Ռոսսի կոմսուհի Մարիոտային, մոտավորապես օգոստոսի 24-ին[67]։ Մի քանիսը մահապատժի են ենթարկվել, իսկ մնացածը, բացառությամբ Ալեքսանդրի ու իր մոր, ազատ արձակվել։ Ալեքսանդրի բանտարկության ընթացքում Ջեյմսը փորձ է արել պառակտել Քլան Դոմնոլը․ թագավորի ագենտներից մեկը մոտեցել է Ալեքսանդրի հորեղբայր Ջոն Մոռին՝ առաջարկելով վերցնել կլանի առաջնորդությունը, բայց նրա մերժումը՝ որևէ կապ ունենալ թագավորի հետ մինչ իր զարմիկը բանտարկված էր, հանգեցրել է Ջոն Մոռի ձերբակալության փորձին ու մահվանը[68]։

 
Ռոսսի կոմս ու Այլզի լորդ Ալեքսանդրի կնիքը

Քանի որ թագավորը կարիք ուներ դաշնակիցների արևմուտքում ու հյուսիսում, նա ստիպված մեղմացրել է իր վերաբերմունքը Այլզի լորդի նկատմամբ, հուսալով, որ Ալեքսանդրը այժմ կդառնա գահի հավատարիմ ծառան ու ազատ է արձակել նրան։ Ալեքսանդրը, հավանաբար գտնվելով իր մերձավոր ազգական Դոնալդ Բալլոքի՝ Ջոն Մոռի որդու և Լոչաբերի Ալասդեր Քարրաչի ճնշման տակ, ղեկավարել է ապստամբություն՝ հարձակվելով Ինվերնես ամրոցի ու քաղաքի վրա 1429 թվականի գարնանը[69]։ Ճգնաժամը խորացել է, երբ լորդության նավատորմն ուղարկվել է Ուլստերից գեր Ջեյմսին «բերելու տուն, որ դառնա թագավոր»։ Ջեյմսը մտադիր էր դաշինք ձևավորել Թայրքոնելի Ուլստեր Օ՛Դոնելների հետ ընդդեմ ՄաքԴոնալդների, բայց անգլիացիներին կասկածելի են թվացել Շոտլանդիայի թագավորի մոտիվները, և նրանք իրենք են փորձել գեր Ջեյմսին բերել Անգլիա[70]։ Բայց նախքան ակտիվ գործունեություն ծավալելը գեր Ջեյմսը հանկարծամահ է եղել ու Ջեյմսին ազատություն տվել պատրաստվել լորդության դեմ վճռական գործողութունների[71]։

Բանակները հանդիպել են հունիսի 21-ին Լոչաբերում և Ալեքսանդրը, որին ուխտադրժորեն լքել էին Չաթանների կլանը (ՄաքԿինթոշները) և Քեմերոնի կլանը, ծանր պարտություն է կրել։ Ալեքսանդրը հավանաբար փախել է Այզլեյ, բայց Ջեյմսը շարունակել է հարձակումը լորդության վրա ու հուլիսին գրավել Դինգվոլ և Ուրգուհարթ ամրոցները[72]։ Թագավորն էլ ավելի է ընդգծել իր առավելությունը, երբ հրետանիով ուժեղացված բանակը ուղարկվել է կղզիներ։ Ալեքսանդրը հավանաբար հասկացել է, որ իր դրությունն անհույս էր ու փորձել է բանակցել հանձնվելու շուրջ, բայց Ջեյմսը պահանջել ու ստացել է նրա ամբողջական հպատակեցումը[73]։ 1429 թվականի օգոստոսից թագավորը թագավորական իշխանությամբ լիազորել է Մառի կոմս Ալեքսանդր Ստյուարտին հյուսիսում և արևմուտքում խաղաղությունը պահպանելու համար[74]։ Այլզեցիները կրկին բարձրացել են 1431 թվականի սեպտեմբերին և թագավորի մարդկանց երկու կարևոր պարտություն հասցրել- Մառի բանակը ջախջախվել է Ինվերլոչիի մոտ, իսկ Անգուս Մորեյի բանակը՝ Քեյթնեսում Թոնգի մոտ մի կատաղի ճակատամարտում[75]։ Սա լուրջ հետընթաց էր Ջեյմսի համար և նրա վստահելիությունը բացասական ազդեցություն է կրել[76]։ 1431 թվականին, նախքան սեպտեմբերյան ապստամբությունը, թագավորը ձերբակալել էր իր զարմիկներից երկուսին՝ Քարրիքի Ջոն Քեննեդուն և Դուգլասի կոմս Արչիբալդին հավանաբար որպես արդյունք Ջոնի ու իր հորեղբայր Թոմաս Քեննեդու միջև կոնֆլիկտի, որում գուցե Դուգլասը ներքաշվել էր[77]։ Դուգլասի ձերբակալությունը լարումներ է առաջացրել երկրում, և Ջեյմսը սեպտեմբերի 29-ին ազատ է արձակել կոմսին անկարգությունները կրճատելու նպատակով․ միանգամայն հնարավոր է, որ կոմսի ազատումը թագավորը դարձրել էր պայմանական, ակնկալելով օգնություն Փերթում առաջիկա պառլամենտին, որտեղ Ջեյմսը մտադիր էր բարձրացնել կոմսության դեմ արշավի հետագա ֆինանսավորման հարցը[76] Պառլամենտը տրամադրություն չի ունեցել ցույց տալ Ջեյմսին անվերապահ աջակցություն, նրան թույլ է տրվել հարկով ֆինանսավորել իր գելական արշավը, բայց պառլամենտին էր վերապահվում գանձման լիակատար վերահսկողությունը[78]։ Օրենքները, որ պառլամենտը կցել է հարկահանությանը, ցույց էին տալիս ուժեղ դիրքորոշում հյուսիսում հետագա հակամարտությունների դեմ և հավանաբար հանգեցրել են շրջադարձի, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, երբ թագավորը «ներեց յուրաքանչյուր կոմսի, հատկապես Դուգլասի ու Ռոսսի (այսինքն Ալեքսանդրի) հանցանքը»։ Դուգլասի համար սա պաշտոնական ճանաչումն էր այն բանի, որ նա ազատ էր արձակվել երեք շաբաթ առաջ, իսկ Ալեքսանդրի համար սա լորդության հանդեպ գահի քաղաքականության ընդհանուր վերադարձ էր։ Լորդության դեմ չորս ամառային արշավներ այժմ պաշտոնապես ավարտվել էին, իսկ Ջեյմսի ցանկություններն արդյունավետորեն արգելափակվել պառլամենտի կողմից[78]։

Արտասահմանյան քաղաքականություն խմբագրել

1424 թվականի Ջեյմսի ազատումը չի ազդարարել շոտլանդական նոր հարաբերություն իր հարավային հարևանի հետ։ Նա չի դարձել այն հնազանդ թագավորը, որի հույսն ուներ անգլիական խորհուրդը, այլ դրա փոխարեն դրսևորել է իրեն որպես վստահ ու անկախ մտածողությամբ եվրոպացի միապետ[79]։ Վիճաբանության հիմնարար միակ հարցը երկու թագավորությունների միջև այն վճարումներն էին, որոնք պայմանավորված էին Ջեյմսի ազատմամբ և զինադադարի վերականգնումը, որն ավարտվելու էր 1430 թվականին։ 1428 թվականին մարտադաշտում անհաջողություններից հետո Ֆրանսիայի Չառլզ VII-ը Ռեյմսի արքեպիսկոպոս Չարթերսի Ռեգնաուլթին որպես դեսպան ուղարկել է Շոտլանդիա, համոզելու Ջեյմսին նորացնել հին դաշինքը․ պայմաններն ընդգրկում էին արքայադուստր Մարգարեթի ամուսնությունը Ֆրանսիայի թագավորի ավագ որդի Լուիսի հետ, և Սեյնթոնգ գավառի նվիրաբերումը Ջեյմսին[80]։ Չառլզի կողմից համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել 1428 թվականի հոկտեմբերին ու Ջեյմսը, այժմ ֆրանսիական արքայական ընտանիքում իր դստեր նախատեսված ամուսնությամբ ու ֆրանսիական տարածքների սեփականությամբ, բարձրացրել է իր քաղաքական կարևորությունը Եվրոպայում[81]։

 
Ռոքսբուրգ ամրոցը, որը Ջեյմսը չկարողացավ հետ նվաճել անգլիացիներից

Ֆրանսիայի հետ դաշնակցության արդյունավետությունը փաստորեն դադարել էր Վերնեուիլից հետո, և 1428 թվականին դրա վերականգնումը դա չփոխեց․ Ջեյմսը որդեգրել է շատ ավելի անհավասար դիրքորոշում Անգլիայի, Ֆրանսիայի և Բուրգունդիայի հետ, մինչ միևնույն ժամանակ սկսում էր դիվանագիտական հարաբերություններ Արագոնայի, Ավստրիյի, Կաստիլի, Դանիայի, Միլանի, Նեյփլսի ու Վատիկանի հետ[82]։ Ընդհանուր առմամբ, շոտլանդա-անգլիական հարաբերությունները հարաբերականորեն բարյացկամ էին, և զինադադարի երկարաձգումը մինչև 1436 թվականը օգնել է անգլիական հարցին Ֆրանսիայում և 1428 թվականին տրված խոստումները, որ շոտլանդական բանակը պետք է օգներ Չառլզ VII-ին ու Ջեյմսի ավագ դստեր ամուսնությունը Ֆրանսիայի թագավորի որդի Լուիսի հետ չիրականացվեցին։ Ջեյմսն ստիպված էր եվրոպական իր պատասխանները խնամքով հավասարակշռել, քանի որ Անգլիայի գլխավոր դաշնակից Բուրգունդիայի դուքսը նույնպես տիրում էր Նիդեռլանդիային, որն այդ ժամանակվա Շոտլանդիայի առևտրկան գլխավոր գործընկերն էր, հետևաբար Ջեյմսի օգնությունը Ֆրանսիային դադարեցվել է[83]։ Անգլիայի հետ զինադադարի ժամկետն սպառվել է 1436 թվականի մայիսին, անգլո-ֆրանսիական կոնֆլիկտի Ջեյմսի ընկալումը փոխվել էր, հակամարտողների վերադասավորմանը հաջորդելով։ 1435 թվականին Անգլիայի ու Ֆրանսիայի միջև բանակցությունների դադարեցումը հանգեցրել է Բուրգունդիայի ու Ֆրանսիայի դաշինքին ու ու Ֆրանսիայի կողմից խնդրանքին, որ Շոտլանդիան մասնակցի պատերազմին ու իրականացվի խոստացված ամուսնությունը արքայադուստր Մարգարեթի ու ֆրանսիական թագաժառանգի[84]։ 1436 թվականի գարնանը արքայադուստր Մարգարեթը նավարկել է Ֆրանսիա, իսկ օգոստոսին Շոտլանդիան մտել պատերազմի մեջ, որտեղ Ջեյմսն առաջնորդում էր մի մեծ բանակ, որպեսզի պաշարի Ռոքսբուրգ ամրոցի անգլիական տարածքը[4]։ Արշավն առանցքային նշանակություն ուներ, «Փլուսքարդենի գիրքը»,նկարագրում է «գարշելի պառակտումն ու նախանձից բխող մեծարժեք անհավասար տարբերությունը» շոտլանդական ճամբարի ներսում, իսկ պատմաբան Մայքլ Բրաունը բացատրում է, որ ըստ մի ժամանակագրի աղբյուրի, Ջեյմսն իր երիտասարդ ու անփորձ զարմիկ Աթոլի Ռոբերտ Ստյուարտին նշանակել է զորքի կոնստեբլ, անտեսելով փորձառու սահմանապահներ Դուգլասի ու Անգուսի կոմսերին։ Բրաունը բացատրում է, որ երկու կոմսն էլ ունեին զգալի հեղինակություն տվյալ տարածքում և որ հետևանքները այսպիսի մեծ բանակի, որն ապրում էր երկրից հեռու, գուցե հարուցել է զայրույթ ու թշնամություն այդ վայրում։ Երբ Յորքի ու Դուրհամի զինյալները Նորթումբերլանդիայի կոմսի հետ տարել են իրենց զորքերը դեպի սահման ամրոցն ազատելու, շոտլանդացիներն արագ նահանջել են․ մեկ տարի անց գրված ժամանակագրության մեջ ասվում է, որ շոտլանդացիները «փախել էին մազապուրծ ու աղաղակելով», բայց մի բան պարզ է, որ պարտության ձևն ու հետևանքները, ինչպես նաև իրենց թանկարժեք հրետանու կորուստը հսկայական կորուստ էր Ջեյմսի համար թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին հեղինակության հարցում[85][86]։

Սպանություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Վալտեր Ստյուարտը Ռոբերտ II-ի կրտսեր որդին էր ու միակը, որ իր հոր կենդանության օրոք չէր ապահովվել կոմսությամբ[87][note 1]։ Վալտերի եղբայր Դավիդը, Ստրաթենի ու Քեյթնեսի կոմսը, մահացել էր մինչև 1389 թվականի մարտի 5-ը, երբ նրա դուստր Յուֆեմիան առաջին անգամ գրանցվել է որպես Ստրաթենի կոմսուհի[88]։ Վալտերը, այժմ իր եղբոր դստեր խնամակալը, ղեկավարել է Ստրաթենը հաջորդ մեկուկես տասնամյակում, որի ընթացքում նա օգնում էր իր եղբայր Ռոբերտին՝ Ֆայֆի կոմսին ու Շոտլանդիայի գվարդիականին, պարտադրելով օրենք ու կարգուկանոն մյուս եղբորը՝ Ալեքսանդրին, Բեյդնոքի լորդին, նա կրկին աջակցել է Ռոբերտին (այժմ Ալբանիի դուքս) իրենց եղբորորդու՝ Ռոթսեյի կոմս Դավիդի դեմ 1402 թվականին[89]։ Ալբանին ամենայն հավանականությամբ ծրագրել է Յուֆեմիայի ամուսնությունն իր մերձավորներից մեկի՝ Պատրիք Գրահամի հետ, դրանով վերջ դնելով Ստրաթենով Վալտերի հետաքրքրությանը։ Դուքս Ռոբերտը, հատուցելու համար Ստրաթենի կորուստը, Վալտերին դարձրել է Աթոլի կոմս ու Մեթվենի լորդ[89][90]։ 1413 թվականին Գրահամն սպանվել է մի վեճի ժամանակ կոմսության իր անձնական գլխավոր ծառա Ջոն Դրումոնդի կողմից։

 
Մեթվին ամրոցը։ Բուն ամրոցը եղել է Աթոլլի կոմս Վալտեր Ստյուարտի նստավայրը

Դրումոնդները մերձավոր արյունակցական կապ ունեին Աթոլի հետ ու կոմսի վերականգնված զբաղվածությունը Ստրաթենում որպես Գրահամի որդու խնամակալ, անկախ նրանից, որ դրան խիստ դեմ էր Ալբանին, հուշում է սպանությանը Աթոլի հնարավոր մասնակցության մասին։ Ալբանիի ու Աթոլի միջև թշնամանքը ստիպել է Ջեյմսին 1424 թվականին Շշոտլանդիա վերադառնալուն պես դաշնակցել իր հորեղբայր կոմս Վալտերի հետ[91]։ Աթոլը մասնակցել է դատական նիստին, որը տեղի է ունեցել 1425 թվականի մայիսի24/25-ին, որը դատապարտել ու մեղավոր է ճանաչել Ալբանիի Ստյուարտների նշանավոր անդամներին ապտամբության համար- դրան անմիջապես հաջորրդել է նրանց մահապաատիժը[46]։

Ջեյմսն Աթոլին շնորհել է Փերթի, ինչպես նաև Ստրաթենի կոմսության շերիֆի ու արդարադատի պաշտոնները, բայց սրանք միայն ցմահ, գործողություններ, որ հաստատում էին կոմս Վալտերի՝ Ալբանիի կողմից տրված կառավարման լիազորություններն ու նրա կողմից Ստրաթենի հաջողակ ձեռքբերումը։ Աթոլի ավագ որդի Դավիդը Ջեյմսի ազատման դիմաց Անգլիա ուղարկված պատանդներից մեկն էր և մահացել էր այնտեղ1434 թվականին, նրա կրտսեր որդի Ալենը մահացել էր թագավորին ծառայելիս՝ Ինվերլոչիի ճակատամարտում 1431 թվականին[note 2]։ Դավիդի որդի Ռոբերտը հիմա Աթոլի ժառանգորդն էր և նրանք երկուսն էլ գահի համար հերթում էին երիտասարդ արքայազն Ջեյմսից հետո[89] Ջեյմսը շարունակում էր բարեհաճություն ցուցաբերել Աթոլի հանդեպ, և նրա թոռ Ռոբերտին նշանակել է իր իր անձնական արքունական կառավարիչ, բայց մինչ 1437 թվականը, Ջեյմսի կողմից մի շարք խախտումներից հետո կոմսն ու Ռոբերտը հավանաբար դիտարկել են թագավորի գործողությունները որպես նախաբան Աթոլի հաշվին հետագա ձեռքբերումների։ Ստրաթենի հարուստ կոմսության Աթոլի տիրապետումը թույլ էր, և գուցե նա և Ռոբերտը հասկացել էին, որ կոմսի մահից հետո Ստրաթենը վերադարձվելու էր գահին։ Սա նշանակում էր, որ Ռոբերտի տարածքները լինելու էին համեմատաբար աղքատ Քեյթնեսի ու Աթոլի կոմսությունները և կազմելու էին ոչ ավելին, քան կոմս Վալտերի ունեցվածքը 1406-1416 թվականների ընթացքում[92]։։

Ռոքսբուրգի նահանջը թագավորին ենթարկել էր քննադատության՝ կապված իր ենթականերին վերահսկելու, նրա ռազմական հմտության ու դիվանագիտական կարողությունների հետ, սակայն նա վճռական էր շարունակել պատերազմը Անգլիայի դեմ[93]։ Ռոքսբուրգի անհաջողությւնից երկու ամիս անց 1436 թվականի հոկտեմբերին Ջեյմսն ընդհանուր խորհուրդ է հրավիրել, ֆինանսավորելու համար հետագա ռազմական գործողությունները ավելի շատ հարկահավաքությամբ[94]։ Կալվածքները վճռականորեն դիմադրել են սրան ու նրանց ընդդիմությունը արտահայտվել է խոսնակ սըր Ռոբերտ Գրաահամի կողմից, որը նախկինում Ալբանիի սպասավոր էր, այժմ Աթոլի ծառան։ Խորհուրդը նաև ականատես է եղել Գրահամի կողմից թագավորին ձերբակալելու անհաջող փորձի, որը հանգեցրել է ասպետի բանտարկությանը, որին հետևել է արտաքսումը, բայց Ջեյմսը չէր դիտում Գրահամի գործողությունները որպես ընդլայնված սպառնալիքի մաս[95]։ 1437 թվականի հունվարին Աթոլն ստացել է ևս մեկ հարված իր սեփական տարածքներում, երբ Ջեյմսը վերացրել է Դունքելդ տաճարի մասնաճյուղը, որի թեկնածուն փոխարինվել է թագավորի զարմիկ ու հավատարիմ աջակից Ջեյմս Քեննեդիով[92]։

Դավադրություն և արքայասպանություն խմբագրել

 
Բլեքֆրայրզ մենաստան, Փերթում (այժմ գոյություն չունի)

Ընդհանուր խորհրդի ժամանակ թագավորի նկատմամբ արձագանքը ցույց էր տվել Ալբանիին, որ Ջեյմսը ոչ միայն թուլացել է, այլ նաև իր քաղաքական դիրքորոշումը հսկայական անկում է ապրել և գուցե համոզել է կոմսին, որ Ջեյմսի սպանությունն այժմ կարելի է կյանքի կոչել[96]։ Աթոլը տեսել էր, թե ինչպես իր երկու եղբայրների վճռական գործողությունները տարբեր ժամանակներում թույլ էին տվել նրանց վերցնել թագավորությունը և որպես Ջեյմսի ամենամերձավոր չափահաս ազգական կոմսը կարող էր ենթադրած լինել, որ իր կողմից որոշիչ միջամտությունը այդ ժամանակ գուցե հավասարապես հաջողված լիներ[97][note 3]։

1425 թվականի Ալբանիի Ստյուարտների ոչնչացումը կարևոր դեր է խաղացել թագավորի դեմ դավադրության մեջ։ Նրանց դատական սպանությունն ու հողերի բռնագրավումը ազդեցություն էր ունեցել ծառաների վրա, որոնք վարում էին գործերն ու կախում ունեին այդ կալվածքներից ապրուստ վաստակելու հարցում։ Այս դատարկությունը լցվել է Աթոլի կողմից, որի ծառայության մեջ հայտնվել էին այս դժգոհ ալբանիներից շատերը։ Նրանց մեջ էին սըր Ռոբերտ Գրահամը, որը միայն երեք ամիս առաջ էր փորձել ձերբակալել թագավորին Փերթի խորհրդի ժամանակ, և Քրիստոֆեր ու Ռոբերտ Չեյմբերս եղբայրները[98]։ Չնայած Ռոբերտ Չեյմբերսը արքայական ընտանիքի անդամ էր, Ալբանիի հին կապերն ավելի ամուր էին[99]։

1437 թվականի փետրվարի 4-ին Աթոլի տարածք Փերթում ընդհանուր խորհուրդ է հրավիրվել և դավադիրների համար կարևոր էր, որ թագավորն ու թագուհին մնացել էին քաղաքում, Բլեքֆրայրզ մենաստանի իրենց կացարաններում[100]։ 1437 թվականի փետրվաիր 20-ի երեկոյան թագավորն ու թագուհին իրենց սենյակներում էին, ծառաների մեծ մասից առանձին[94][101]։ Աթոլի թոռ ու ժառանգորդ Ռոբերտ Ստյուարտը՝ թագավորի կառավարիչը, թույլ է տվել իր դավադրակիցներին, մոտավորապես երեսուն մարդու, որոնց առաջնորդում էին Ռոբերտ Գրահամն ու Չեյմբերս եղբայրները, մուտք գործել շենք[94][101] Ջեյմսին զգուշացրել են այդ մարդկանց ներկայության մասին, ժամանակ տալով թագավորին թաքնվել կոյուղու թունելում, բայց քանի որ դրա ելքը վերջերս փակվել էր, որպեսզի թենիսի գնդակները չկորչեն[102],։ Ջեյմսը հայտնվել է թակարդում ու սպանվել[103]։

Հետևանք խմբագրել

Մարդասպանները կատարել էին թագավորին սպանելու առաջնահերթ խնդիրը, բայց թագուհին, չնայած վիրավոր, փախել էր։ Կարևոր էր, որ վեցամյա արքայազնը, այժմ թագավոր Ջեյմս II-ը, ապահովագրվել էր Աթոլի հսկողությունից կոմսի գործակից Ջոն Սփենսին հեռացնելով Ջեյմսի խնամակալի պաշտոնից[103] Սփենսն անհետացել է արքայասպանությանը հաջորդող գրառումներից, բայց նրա դիրքերի ու հողերի վերաբաշխումը սպանությունից անմիջապես հետո մատնացույց է անում նրա մասնակցությունը դավադրությանը։ Սակայն սպանությանը հաջորդող քաոսում պարզվել է, որ թագուհու փորձը՝ իրեն հաստատել որպես գահապահ, երաշխավորված չէր։ Գոյություն չունի որևէ փասատագրություն, որը կվկայեր, որ եղել է որևէ սարսափի կամ դատապարտման զգացում մարդասպանների հանդեպ։ Հնարավոր է, որ եթե թագուհու սպանության վատ իրականացրած փորձը հաջողվեր, ու Աթոլը կարողանար փոքրիկ թագավորին վերահսկել, նրա հեղաշրջման փորձը գուցե և հաջողության հասներ[104]։ Թագուհու հավատարիմ աջակիցների փոքրիկ խումբը, որի կազմում էին Անգուսի կոմսն ու Ուիլյամ Քրիչթոնը, ապահովել են նրա շարունակական պաշտպանությունը Ջեյմսի հանդեպ։ Այս ամենն ամրապնդել է նրա կարգավիճակը, բայց Աթոլը հետևորդներ ուներ։ Մինչև մարտի առաջին շաբաթը ոչ մի կողմը գերիշխող ազդեցություն չի ունեցել, և Ուրբինոյի եպիսկոպոսը՝ պապի պատվիրակը, խորհուրրդ է հրավիրել խաղաղ ելք գտնելու համար։

 ... Yitte dowte I nott but theat yee schulle see the daye and tyme that ye schulle pray for my sowle, for the grete good that I have done to yow, and to all this reume of Scotteland, that I have thus slayne and deliverde yow of so crewell a tyrant...
 
 ... Այդուհանդերձ ես չեմ կասկածում, որ դուք կտեսնեք այն օրն ու ժամը, երբ դուք կաղոթեք իմ հոգու համար, այն մեծ լավության համար, որ ես արել եմ ձեզ համար և Շոտլանդիայի այս թագավորության մեջ բոլորի համար, որ ես սպանել ու ձեզ ազատել եմ այսպիսի դաժան բռնակալից։

   – Սըր Ռոբերտ Գրահամ[105]

Չնայած սրան, մինչև մարտի կեսը հավանական էր, որ Անգուսն ու Քրիչթոնը զորք էին հավաքել Աթոլի դեմ շարժվելու համար։ Հավասարապես հնարավոր է, որ Աթոլը հավաքագրած լիներ իր ուժերը իր տարածք ներխուժմանը դիմադրելու համար․ մարտի 7-ին թագուհին ու խորհուրդը խնդրել են Փերթ քաղաքի բուրգեսներին՝ դիմադրել «դավաճանների» ուժերին[106]։

Աթոլի ու իր մերձավոր աջակիցների շրջանակը փլուզվել է, երբ կոմս Վալտերի ժառանգորդ Ռոբերտ Ստյուարտը գերի է վերցվել ու, ըստ Շիրլիի հաշվետվության, խոստովանել իր մասնակցությունը հանցագործությանը[107]։ Վալտերը բանտարկվել է Անգուսի կողմից ու պահվել Էդինբուրգի Թոլբութում, որտեղ նա դատվել ու գլխատվեկ է 1437 թվականի մարտի 26-ին, փոքրիկ Ջեյմս II-ի թագադրության հաջորդ օրը[108]։ Սըր Ռոբերտ Գրահամը՝ մարդասպանների առաջնորդը, գերի է վերցվել Դոննաչաիդի կլանի (Դունկան կլան) կողմից, դատվել Սթիրլինգ ամրոցում խորհրդի նիստի ժամանակ ու հետագայում մահապատժի ենթարկվել ապրիլի 9-ից կարճ ժամանակ անց[109]։

Թագուհի Ջոանի գահապահության ձգտումը հավանաբար ավարտվել է 1437 թվականի հունիսի խորհրդի ժամանակ, երբ Դուգլասի 5-րդ կոմս Արչիբալդը նշանակվել է թագավորության գեներալ-լեյտենանտ[110]։

Թագավոր Ջեյմսի զմռսված սիրտը հնարավոր է տարված լինի սուրբ երկիր ուխտագնացության, Փերթի մենաստանում նրա հուղարկավորումից հետո, ինչպես նշում են 1443 թվականի Շոտլանդիայի գանձարանի մատյանները, որ £90 վճարում է կատարվել սուրբ Ջոնի միաբանության մի ասպետի ծախսերը ծածկելու համար, որը Հռոդոս կղզուց վերադարձել էր մենաստան[111][112]։

Պատմագրություն խմբագրել

Թագավորը միջին բարձրության, ավելի շուտ կարճահասակ, համաչափ մարմնով ու լայն ոսկորներով, ուժեղ վերջույթներով ու անհավատալիորեն ակտիվ, այնպես որ․․․կարող էր մարտահրավեր նետել իր ցանկացած մագնատի, որ կոխ բռնի իր հետ։
 – Վալտեր Բոուեր, Ինչքոլմի վանահայր (գրված է մոտավորապես 1424 թվականին)[113]

 ... [թագավորը] մարմնեղ էր ու ճարպոտ, պարզ ու թափանցող աչքերով։
  ապագա [[պապ

Պիուս II]], Էնեաս Սիլվիուս Պիկոլոմինի (գրված 1435 թվականին)[113]

Ջեյմսը պարադոքսալ գործիչ էր։ Լինելով բանտարկյալ Անգլիայում, ստացել է լավ կրթություն ու ձևավորվել որպես մշակութային անհատ՝ դառնալով բանաստեղծ, հղկված երաժիշտ և հմտացել սպորտում[114]։ Վալտեր Բոուերը՝ Ինչքոլմի վանահայրը, թվարկել է Ջեյմսի որակները որպես երածիշտ, «ոչ թե որպես էնտուզիաստ սիրող, այլ վարպետ, ևս մեկ Օրֆեուս»։ Նա վարպետորեն նվագում էր երգեհոն, թմբուկ, ֆլեյտա և լիր[113] Ջեյմսի սպորտային կարողությունները, ինչպիսիք են բռնցքամարը, մուրճի նետումը, աղեղնաձգությունը և նիզակախաղը, նույնպես թվարկվել են Բոուերի կողմից։ Նա նկարագրել է Ջեյմսին, որպես «գրական ստեղծագործության ու գրելու» փափագ ունեցող, որոնցից ամենահայտնին նրա սիրո բանաստեղծություն «The Kingis Quair.»-ն է։ Բոուերը նկարագրում է թագավորին որպես «աշտարակ, առյուծ, լույս, թանկարժեք գոհար, հենասյուն ու առաջնորդ» և «օրենք տվող թագավոր», որը վերջ է տվել «գողությանը, անազնիվ պահվածքին ու թալանին»[115]։

Վանահայր Բոուերը նաև նկարագրում էր թագավորին, որպես մերձավոր ազգականին դանակահարելու ընդունակ, եթե վերջինը արքունիքում խառնաշփոթ ստեղծեր։ Վանահայրը սովորաբար աջակցում էր Ջեյմսին, բայց նա և մյուսները նաև ափսոսում էին Ալբանիի Ստյուարտների մահվան համար, որի պատճառը տարածքի ու հարստության նկատմամբ Ջեյմսի ագահությունն էր։ Չնայած Բոուերը ամբողջությամբ չի անդրադառնում Ջեյմսի բնավորության բացասական կողմերին, նա ակնարկում է թագավորի մերձավորների սարսափը նրա կոշտ ռեժիմի ժամանակ[4][116]։ «Շոտլանդիայի թագավորի մահը» աշխատանքում Ջոն Շիրլիի մեկնաբանությունը այն իրադարձությունների, որոնք հանգեցրել էին թագավորի սպանությանը, ներկայացնում են ճշգրիտ նկարագրություն Շոտլանդիայի քաղաքականության և որը պետք է որ հիմնված լինի գիտակ վկաների վրա։ «Մահը» նկարագրում է Ջեյմսին որպես բռնակալի, որի գործողությունները խթանվում էին վրեժխնդրությամբ ու ագահությամբ, ոչ թե որևէ օրինական արաքով։ Շիրլին համաձայն է Բոուերի հետ Ալբանիի Ստյուարտների հարցում, երբ գրում էր, որ նրանց մահը երկրի ժողովուրդը սգում ու ցավում էր[117]։ Համարյա մեկ դար անց և՛ Ջոն Մեյրը, և՛ Հեկտոր Բոեսը իրենց ժամանակագրություններում ամբողջովին հիմնվում են Բոուերի վրա։ Նրանք նկարագրում են Ջեյմսին որպես լավ միապետության մարմնացում, Մեյրի ներբողը նվիրված Ջեյմսին, որ նա «անշուշտ գերազանցել է իր հորը, պապին ու նախապապին առաքինության մեջ, ոչ էլ ես կտամ նախապատվություն առաջին Ջեյմսին Ստյուարտներից որևէ մեկին», մինչդեռ Բոերը նմանատիպ երկերում անվանում է Ջեյմսին «ամենահարուստ արքայազնը, որ երբևիցե ապրել է իր օրերում»[118]։ Ավելի ուշ, 16-րդ դարում պատմագիրներ Ջորջ Բուչանանը և եպիսկոպոս Ջոն Լեսլին կրոնական սպեկտրի տարբեր կողմերից երկուսն էլ դրականորեն էին նայում Ջեյմսի իշխանությանը, բայց մտախոհ էին թագավորին վերաբերվող շարունակական ագրեսիվ պատմություններով[118]։

 O happie realme! governit with so kinglie a king; O cruel creatures quha dang doune sa strang a stay piller, and uphold of the Realme! Thir tratoris, like howlets culd nocht suffir to sie the bricht lycht of sa mervellous vertue.
 
  Օ՜, երջանիկ թագավորություն։ Կառավարված այսպիսի ազնվազարմ թագավորի կողմից։ Օ՜, դաժան արարածներ, որ քանդել եք այսպիսի ուժեղ հենասյուն ու հովանավոր թագավորության։ Դավաճանները, բվերի նման, չէին կարող հանդուրժել տեսնել պայծատ լույսն այսպիսի հիանալի առաքինության։

   – Եպիսկոպոս Ջոն Լեսլի[118]

Ջեյմս I-ին վերաբերող 20-րդ դարի առաջին պատմությունը գրվել է Է․Վ․Մ․ Բալֆոր-Մելվիլի կողմից 1936 թվականին ու շարունակել է այն թեման, որ Ջեյմսը կարգ ու կանոնի ու օրենքի ուժեղ պահապան էր ու երբ նկարագրում էր Ալբանիի դատավարությունն ու մահապատիժը, գրել է․ «թագավորն ապացուցել է, որ բարձր դիրքն անօրինականությունը չի կարող քողարկել; գահը հարստացել է Ֆայֆի, Մենթեյթի ու Լենոքսի եկամուտներով»[119]։ Բալֆոր-Մելվիլը դիտարկում է Ջեյմսին որպես օրենսդիր ու բարեփոխիչ, որի օրենսդրությունն ուղղված էր ոչ միայն թագավորի, այլ նաև պառլամենտի դիրքը մեծացնելուն[120]։ Մայքլ Լինչը նկարագրում է, թե ինչպես Ջեյմսի դրական հեղինակությունն ստեղծվել է, երբ նրա մահից անմիջապես հետո եպիսկոպոս Ուրբինոն համբուրել է Ջեյմսի վերքերն ու նրան նահատակ հայտարարել։ Նա առաջարկում է, որ Ջեյմսի կողմնակից շոտլանդացի պատմագիրների գովեստները, ինչպես նաև ժամանակակից պատմաբանների մի մասինը «գտնել ուժեղ թագավոր ծափահարելու համար» չպետք է նվազեցնի պառլամենտի կարողության ծավալը թագավորին զսպելու կամ դիմակայությունը, որ տեղի է ունեցել Ջեյմսի ու ինքնավստահ պառլամենտի միջև[121]։ Ստեֆան Բորդմանը այն տեսակետին է, որ մինչ իր մահը Ջեյմսը հաջողության էր հասել արքայական իշխանության իրականացման խոչընդոտները վերացնելիս, որոնք արմատավորվել էին «թագավորության հիմքերում» Ռոբերտ II-ի կողմից[122]։ Քրիստին ՄքԳլադերին նկարագրում է, ինչպես հակառակ տեսակետներն արդյունք էին «սպանությունից հետո մրցակցող քարոզչություն»։ Նրանց համար, ովքեր ուրախ էին թագավորին մեռած տեսնել, Ջեյմսը բռնակալ էր, որը առանց պատճառի ագրեսիվորեն հարձակվում էր ազնվականության վրա, պարտադրելով բռնագանձումներ նրանց կալվածքների վրա և որը «չկարողացավ արդարադատություն մատուցել իր ժողովրդին»։ Նա նաև ներկայացնում է հակառակ տեսակետը, ըստ որի թագավորը «ապահովում էր ուժեղ առաջնորդություն մագնատության ավելցուկների դեմ» և որ սպանությունը «աղետ էր շոտլանդացի ժողովրդի համար, որոնք պետք է հանդուրժեին հետագա խմբավորման դեմ պայքարի տարիների անկայունությունը»։ ՄքԳլադերին շարունակում է, որ Ջեյմսն օրինակ էր, որին պետք է հետևեին Ստյուարտ թագավորները, որոնք տեղավորում էին «Շոտլանդիան հաստատապես եվրոպական համատեքստում»[103] Մայքլ Բրաունը նկարագրում է Ջեյմսին որպես «կարող, ագրեսիվ եւ օպորտունիստական քաղաքական գործիչ», որի գլխավոր նպատակը միապետություն հաստատելն էր, որն ունենար հասունություն ու ազատ լիներ դիմակայություններից, որոնց բախվել էր իր հոր թագավորությունը[4]։ Նա բնութագրում է Ջեյմսին որպես «ընդունակ արդյունավետ կարճաժամկետ միջամտությունների», թեև չէր կարողացել հասնել անվերապահ իշխանության դիրքի։ Բրաունը գրում է, որ Ջեյմսը իշխանության էր եկել «հիսուն տարուց հետո, երբ թագավորները նման էին մագնատների, իսկ մագնատները վարվում էին թագավորների պես» և հաջողության է հասել միապետության հեռանկարն ու նպատակներն ամբողջապես փոխելու մեջ։ Մագնատների իշխանությունն ու ազդեցությունը կրճատելու նրա քազաքականությունը, որը շարունակել է իր որդի Ջեյմս II-ը, հանգեցրել է ավելի ստորադաս ազնվականության[123]։ Ալեքսանդր Գրանտը մերժում է Ջեյմսի հեղինակությունը որպես «օրինաստեղծի» և բացատրում, որ թագավորի համարյա ամբողջ օրենսդրությունը այն օրենքների վերականգնումն էր, որոնք ընդունվել էին նախկին միապետների ողմից, և եզրակացնում է, որ «1424 թվականին Ջեյմսի վերադարձի գաղափարը հանդիսանում է շրջադարձային կետ շոտլանդական օրենքի զարգացման մեջ՝ չափազանցություն է»[124]։ Ջեյմսի մահվան ժամանակ միայն Դուգլասներին էին մնացել գերիշխող մագնատային տոհմերից, և ըստ Գրանտի, այս կրճատումը ամենաառաջատար փոփոխությունն էր ազնվականության և «ամենակարևոր հետևանքը Ջեյմս I-ի թագավորության»[125]։

Ամուսնություն ու զավակներ խմբագրել

1424 թվականի փետրվարի 12-ին Ջեյմսն ամուսնացել է Ջոան Բյուֆորտի՝ Սոմերսետի 1-ին կոմս Ջոն Բյուֆորտի ու Մարգարեթ Հոլանդուհու դստեր հետ։ Ունեցել են ութ զավակ։

  • Մարգարեթ Ստյուարտ (1424 – 16 օգոստոսի, 1445), ամուսնացել է Դաուֆին Լուիի ՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Լուի XI-ի հետ Թուրսում, 1436 թվականի հունիսի 24-ին։
  • Իզաբելլա Ստյուարտ (1426 – 13 հոկտեմբերի,1494/5 մարտ 1499), ամուսնացել է Բրիտանիի դուքս Ֆրանսուա I-ի հետ, Աուրեյում, 1442 թվականի հոկտեմբերի 30-ին։
  • Ջոան Ստյուարտ (1428 – հոկտեմբերի 16-ից հետո, 1486), նա խուլ ու համր էր, հայտնիի որպես «Դալկեյթի համր լեդի»։ Ամուսնացել է 1459 թվականին Մորթոնի 1-ին կոմս Ջեյմս Դուգլասի հետ (+1493)։
  • Ալեքսանդր Ստյուարտ, Ռոթսեյի դուքս, (ծնվել ու մահացել է հոկտեմբերի 16-ին,1430), Ջեյմս II-ի երկվորյակ եղբայրը։
  • Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II (16 հոկտեմբերի, 1430 – 3 օգոստոսի, 1460).
  • Էլեանոր Ստյուարտ (1433 – 20 նոյեմբերի,1480), ամուսնացել է Ավստրիայի արքդուքս Սիգիսմունդի հետ Մերանոյում, 1449 թվականի փետրվարի 12-ին։
  • Մերի Ստյուարտ, Բուչանի կոմսուհի (1434/35–20 մարտի, 1465), ամուսնացել է Բորսելենի Վոլֆերտ VI-ի հետ 1444 թվականին։
  • Անաբելլա Ստյուարտ (1436–1509), ամուսնացել է նախ 1447 թվականի դեկտեմբերի 14-ին Ջենեվայի կոմս Լուի Սավոյցու հետ, ապա երկրորդ անգամ 1458 թվականին Հանթլիի 2-րդ կոմս Ջորջ Գորդոնի հետ։

Ժամանակագրություն խմբագրել

  • 1394 — Ծնվել է հավանաբար հուլիսի 25-ին
  • 1406 — Շոտլանդիայից փախել է Ֆրանսիա, բայց ծովում գերեվարվել է ու դարձել Անգլիայի թագավոր Հենրի IV-ի բանտարկյալը
  • 1406 – 1413 — Ստացել է լավ կրթություն Հենրի IV-ի կողմից։
  • 1413 —Մահացել է Հենրի IV-ը։ Հենրի V-ը ուրիշ վերաբերմունք է ունեցել Ջեյմսի նկատմամբ, վարվում էր նրա հետ որպես բանտարկյալի ու նրան պահում Լոնդոնի Թաուերում ու Վինձոր ամրոցում։
  • 1420 – 1422 — Մինչ այս ժամանակը Հենրին վերաբերում էր Ջեյմսին որպես արքունիքի հյուրի ու իր հետ տանում Ֆրանսիա արշաավների մինչ իր մահը։
  • 1423 — Բանակցություններ են սկսվել Շոտլանդիայի ու Անգլիայի միջև Ջեյմսի ազատման վերաբերյալ։
  • 1424 —Ջեյմսն ամուսնացել է Ջոան Բյուֆորտի հետ փետրվարի 12-ին, ազատվել գերությունից և թագադրվել Սքոնի եկեղեցում մայիսի 21-ին։
  • 1425 —Ջեյմսը ոչնչացրել է իր մերձավոր հարազատներին՝ Ալբանիի Ստյուարտներին ու բռնագրավել նրանց հողերը։
  • 1425 – 1427 —Ջեյմսն ստացել է պառլմենտի համաձայնությունը եկեղեցու և եկեղեցականների ազդեցությունը սահմանափակելու համար։
  • 1428 – 1431 —Ջեյմսը փորձել է Այլզի լորդությունը ուժով հպատակեցնել Գահին, ձախողվել է։
  • 1429 —Մինչ այս ժամանակը Ջեյմսը դարեցրել էր փրկագների բոլոր վճարումները։
  • 1436 —Ջեյմսն իրականացրել է անհաջող հարձակում Ռոքսբուրգ ամրոցի անգլիական գաղութի վրա, որն արժանացել է մեծ քննադատության։
  • 1437 —Ջեյմսն սպանվել է Փերթի Գրեյֆրայրզ եկեղեցու իր հարկաբաժնում փետրվարի 20-ին իր հորեղբոր՝ Աթոլի կոմս Վալտերի ուղարկած մարդկանց կողմից։ Աթոլը ձերբակալվել, դատվել ու մահապատժի է ենթարկվել մարտի 26-ին։

Նախնիներ խմբագրել

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

 
Թագավոր Ջեյմս I-ի հուշարձան (1814) Դրայբուրգ վանքի մոտ
 
Թագավոր Ջեյմս I-ի արձանը Շոտլանդիայի ազգային պատկերասրահում

Ջեյմս I-ը պատկերվել է պիեսներում, պատմավեպերում ու կարճ պատմվածքներում։Դրանցից են[128]՝

  • Շառլոթ Մերի Յոնգի «Գերված առյուծը» (1870)։ Վեպը նկարագրում է Ջեյմս I-ի գերությունը Անգլիայի թագավորությունում, գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում 1421–1422 թվականներին։ Անգլիայի թագավոր Հենրի V-ի հետ բարեկամական հարաբերությունները ակնհայտորեն ընդգծված են։ Երկրորդական հերոսներից[128] ամենանշանավորներն են Վալուաների Քեթրինը և Ռիչարդ Վիթթինգթոնը։
  • Մեյ Ուայնի «Մի թագավորի ողբերգություն» (1905)։ Վեպում նկարագրվում են 1436–1437 թվականների իրադարձությունները։ Գործողությունները հանգեցնում են Ջեյմս I-ի սպանությանը։ Քեթրին Դուգլասը նկարագրված հերոսներից[128] է։
  • Նայջել Թրանթերի «Ազատ արձակված առյուծը» (1967)։ Նկարագրում է Ջեյմս I-ի կյանքը մոտավորապես 1405 թվականից մինչև իր մահը 1437 թվականին[129]։
  • Վոշինգթոն Իրվինգի «Թագավորական պոետ» (1819)։ Հեղինակը խորհրդածում է Ջեյմս I-ի մեծության շուրջ, մինչ գտնվում է Էքսկուրսիայում Վինձորյան ամրոցում, հիշատակելով նրա երկու բանաստեղծությունները՝ "The Kingis Quair" և "Christ's Kirk of the Green".[130]
  • Ռոնա Մունրոյի « Ջեյմս I․ բանալին կպահի կողպեքը» (2014)։ Շոտլանդիայի ազգային թատրոնի, Էդինբուրգի միջազգային փառատոնի և Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնի համատեղ արտադրություն։ Ջեյմսի պիեսները՝ Ջեյմս I, Ջեյմս II ու Ջեյմս III, պատմական պիեսների տրիո է, գրված Ռոնա Մունրոյի կողմից։ Յուրաքանչյուր պիեսն առանձնակի է ներկայացնում երկրի տեսլականը իր անցյալի ու ապագայի հետ պայքարելիս։ Այս պիեսը կենտրոնանում է Ջեյմս I-ի անձնական զարգացման վրա Անգլիայի թագավոր Հենրի V-ի կողմից ազատ արձակվելուց հետո, Ջոանի հետ նրա ամուսնության ու ազնվական ընտանիքների հետ պայքարի վրա, իր իշխանությունը Շոտլանդիայում հաստատելու համար[131]։

Բացատրական գրառումներ խմբագրել

  1. Robert II had four sons and five daughters by Elizabeth Mure before legitimising them after receiving papal dispensation in 1347 for their marriage. The sons of this marriage were:

    1. John, Earl of Carrick who on becoming king chose the regnal name of Robert.
    2. Walter, Lord of Fife (d.1362)
    3. Robert, Earl of Fife and later Duke of Albany
    4. Alexander, Lord of Badenoch and Ross and later Earl of Buchan

    He later married Euphemia de Ross in 1355 and had two sons and two surviving daughters. The sons from this marriage were:

    1. David, Earl of Caithness and Strathearn
    2. Walter, who later in life became Earl of Caithness, then Earl of Atholl and finally Earl of Strathearn.
  2. Atholl's son and heir David Stewart died as a hostage for James I in 1434. At least fifteen others died in captivity as James had ceased the payments to redeem the hostages by 1429. (See Grant, Independence and Nationhood, pp.188, 189)
  3. Both of Atholl's older brothers in the senior royal line had taken matters into their own hands. In 1384 John Stewart, Earl of Carrick (the future Robert III) engineered a coup that sidelined his father, Robert II, and was appointed lieutenant to rule Scotland. In turn, Carrick was removed from power by his brother Robert Stewart, Earl of Fife (the future Duke of Albany) in 1388. Albany arrested Robert III's son David Stewart, Duke of Rothesay, who was probably murdered in Albany's castle in 1402.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. Brown, James I, p. 9
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Brown M. H., James I, ODNB
  5. Boardman, David Stewart, Duke of Rothesay ODNB
  6. Brown, James I, p. 13
  7. Based on text information in Early Stewart Kings by Stephen Boardman, p. 282 and some information in map in A Companion to Britain in the Later Middle Ages by S. H. Rigby p. 304
  8. Boardman,Early Stewart Kings, pp. 239–246
  9. 9,0 9,1 Boardman, Early Stewart Kings, pp. 246–7
  10. Boardman,Early Stewart Kings, p. 260
  11. Brown, James I, pp. 13–4
  12. Brown, James I, pp. 14–6
  13. Boardman,Early Stewart Kings, pp. 291, 293
  14. Boardman,Early Stewart Kings, pp. 293–4
  15. Brown, James I, p. 16
  16. Boardman,Early Stewart Kings, p. 296
  17. Woodger, FENN, Hugh atte (d.1409), of Great Yarmouth, Norfolk
  18. Penman, Kings and Queens of Scotland, p. 134
  19. Boardman,Early Stewart Kings, p. 297
  20. Boardman,Early Stewart Kings, pp. 278, 312
  21. 21,0 21,1 Brown, James I, p. 18
  22. 22,0 22,1 Brown,James I, p. 20
  23. 23,0 23,1 Brown, James I, pp. 18–9
  24. 24,0 24,1 24,2 Stevenson, Chivalry and knighthood in Scotland, 1424–1513 p. 170
  25. Brown, James I, p. 23
  26. Wylie and Waugh, Reign of Henry the Fifth, pp. 326–7
  27. Brown, James I, p. 26
  28. Brown, James I, pp. 26–7
  29. Brown, James I, p. 27
  30. Brown, James I, pp. 27–8
  31. Brown, James I, pp. 24–5
  32. Fawcett & Oram, Melrose Abbey, p. 50
  33. MacQuarrie, Kingship and Nation, p. 215
  34. Lynch, Scotland: A New History, pp. 143, 145
  35. Grant, Independence and Nationhood, p.–185
  36. Stevenson, Chivalry and knighthood in Scotland, 1424–1513 pp. 171–2
  37. Brown, James I, p. 48
  38. 38,0 38,1 38,2 Brown M. H., Murdoch Stewart, ODNB
  39. Brown, James I, p. 47
  40. Lynch, Scotland: A New History, p. 144
  41. Brown M. H., John Stewart, ODNB
  42. Brown, James I, p. 52
  43. Brown, James I, p. 53
  44. McGladdery, James II, p. 6
  45. Brown, James I, p. 63
  46. 46,0 46,1 Brown, James I, pp. 65–6
  47. MacQuarrie, Kingship and Nation, p. 215–6
  48. Grant, Independence and Nationhood, p. 189
  49. MacQuarrie, Kingship and Nation, p. 216
  50. Lynch,Scotland: A New History, p. 145
  51. Grant,Independence and Nationhood, p. 188
  52. Brown, James I, pp. 114–5
  53. Historic Scotland, Investigating Linlithgow Palace
  54. Grant, Independence and Nationhood, p. 94
  55. Brown, James I, pp. 116–7
  56. Brown, James I, pp. 117–8
  57. Watt, Medieval Church Councils, p. 152
  58. Watt, Medieval Church Councils, p. 151
  59. Watt, Medieval Church Councils, pp. 151–3
  60. Watt, Medieval Church Councils, pp. 153–4
  61. Watt, Medieval Church Councils, pp. 154–5
  62. Watt, Medieval Church Councils, pp. 155–6
  63. Brown, James I, p. 118
  64. Watt, Medieval Church Councils, p. 156
  65. Brown, James I, pp. 95–6
  66. Brown, James I, p.–96
  67. Brown, James I, pp. 96–7
  68. Brown, James I, p. 100
  69. Brown, James I, pp. 100–1
  70. Brown, James I, p. 101
  71. Brown, James I, pp. 101–2
  72. Brown, James I, pp. 102–3
  73. Brown, James I, p. 103
  74. Brown,James I, p. 104
  75. Brown, James I, pp. 138–9
  76. 76,0 76,1 Brown, James I, p. 139
  77. Brown, James I, pp. 133–4
  78. 78,0 78,1 Brown, James I, pp. 139–40
  79. Brown, James I, pp.109–111
  80. Brown, James I, pp.109–10
  81. Brown, James I, pp.110–1
  82. Grant, Independence and Nationhood, p.48
  83. Grant, Independence and Nationhood, p.49
  84. Brown,James I, p.162
  85. Brown, James I, pp.164–5
  86. Grant,Independence and Nationhood, p.50
  87. Brown, Atholl and the Death of James I, p. 25
  88. Boardman, Stewart, David, first earl of Strathearn and first earl of Caithness, ODNB
  89. 89,0 89,1 89,2 Brown, Walter Stewart, earl of Atholl, ODNB
  90. Brown, Atholl and the Death of James I, pp. 27–8
  91. Brown, Atholl and the Death of James I, p. 28
  92. 92,0 92,1 Brown, Atholl and the Death of James I, pp. 29–31
  93. Brown, James I, p. 174
  94. 94,0 94,1 94,2 MacQuarrie, Kingship and Nation, p. 219
  95. McGladdery, The Kings & Queens of Scotland: James I, p. 140
  96. Brown, James I, p. 182
  97. Brown, Atholl and the Death of James I, p. 31
  98. Brown, Atholl and the Death of James I, pp. 31–7
  99. Brown, Atholl and the Death of James I, p. 35
  100. Brown, Atholl and the Death of James I, pp. 34–8
  101. 101,0 101,1 McGladdery, The Kings & Queens of Scotland: James I, pp. 140, 143
  102. Roger Morgan, The silver ball of rattray: a note on an early form of tennis, The International Journal of the History of Sport, Vol. 8, Iss. 3, 1991
  103. 103,0 103,1 103,2 McGladdery, The Kings & Queens of Scotland: James I, p. 143
  104. Brown, Atholl and the death of James I, pp. 41–4
  105. Brown, 'I have thus slain a tyrant' – The Dethe of the Kynge of Scotis, p. 24
  106. Brown, James I, pp. 196–7
  107. Brown, Atholl and the death of James I, p. 43
  108. Brown, James I, pp. 197–8
  109. Brown, James I, p. 198
  110. Brown, James I, p. 199
  111. Cowan, The Ancient Capital of Scotland, pp. 304–5
  112. Rotuli scaccarii regum Scotorum = The Exchequer rolls of Scotland. Vol. v. Edinburgh : H.M. General Register House. 1878. էջ 179.
  113. 113,0 113,1 113,2 Brown, James I, p. 2
  114. Lynch, Scotland, A new History, p. 144
  115. Brown, James I, pp. 2–3
  116. Brown, James I, pp. 2–4
  117. Brown, James I, p. 73
  118. 118,0 118,1 118,2 Brown, James I, p. 6
  119. Donaldson, Scottish Kings, p. 70
  120. Brown, James I, p. xii
  121. Lynch, Scotland: A New History, p. 146
  122. Boardman, Kingship, Oxford Companion to Scottish History (Online Ed.)
  123. Brown, James I, pp. 207–8
  124. Grant, Independence and Nationhood, pp. 189–190
  125. Grant, Independence and Nationhood, p. 191
  126. «The Scottish Royal Dynasties 842–1625» (PDF). The official website of the British Monarchy. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  127. Malcolm, David (1808). Genealogical Memoir of the Most Noble and Ancient House of Drummond. Edinburgh. էջեր 31–32. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  128. 128,0 128,1 128,2 Nield (1968), pp. 51–52
  129. «"Nigel Tranter Historical Novels", listed by chronological order». tripod.com.
  130. «'A Royal Poet' from The Sketch Book of Geoffrey Crayon, Gent (1819/20)» (PDF).
  131. «James I: The Key Will Keep The Lock». Edinburgh International Festival. 2018 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.

Աղբյուրներ խմբագրել