Բռնակալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չշփոթել Բռնապետի հետ։
Բյուզանդական կայսրությունում դեսպոտ (հուն․՝ δεσπότης-ից՝ «տիրակալ») - հավատարիմ անձանց կայսեր կողմից տրվող տիտղոս։ 12-րդ դարում սահմանել է Մանուել I Կոմնենոս կայսրը։ Բռնակաը իրավունք ուներ հագնելու կայսեր շորերի նման շորեր, ուներ նաև այլ պատիվներ։ Բացի դրանից դեսպոտին տրվում էին կառավարման տիրույթներ կամ առանձին պրովինցիաներ (օրինակ՝ Էպիրոսի բռնակալություն)։ Բռնակալի տիտղոսով սովորաբար պարգևատրվում էին կրտսեր որդինեը կամ որդեգրված երեխաները։ Հետագայում այս տիտղոսը երբեմն տրվում էր այլագիներին։ Բռնակալի կառավարած տիրույթը կոչվում էր բռնակալություն։
Բռնակալի տիտղոս են կրել նաև Բյուզանդիայի հարևան պետությունների ղեկավարները՝
- 15-րդ դարի Սերբիայի (Սերբական բռնակալություն)
- 13-14-րդ դարի Բուլղարիայի (Վիդինյան թագավորություն)
- 15-րդ դարի Ալբանիայի (Մուզակի իշխանություն)