Լինլիթգո պալատի ավերակները գտնվում են Լինլիթգո քաղաքի ներսում, Շոտլանդիայի Էդինբուրգի արևմուտքում, 15 մղոն հեռավորության վրա։ 15-16֊րդ դարերում պալատը հանդիսանում էր Շոտլանդիայի միապետերի հիմնական բնակավայրը։ 1603 թվականին Շոտլանդիայի միապետերի Անգլիա մեկնումից հետո պալատը քիչ օգտագործվեց, իսկ 1746 թվականին այն այրվեց։ Այսօր այն գրավիչ վայր է այցելուների համար, որը հիշեցնում է պատմական Շոտլանդիան։

Լինլիթգո պալատ
Linlithgow Palace
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
ՏեղագրությունՇոտլանդիա
🌐historic-scotland.gov.uk/properties_sites_detail.htm?propertyID=PL_199
Քարտեզ
Քարտեզ
Լինլիթգո պալատը Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թագավորական կալվածքը հիմնադրվել է 12-րդ դարում[1]։ Այն տեղափոխվեց և կառուցվեց 14-րդ դարում գրավվելով անգլիական ուժերի կողմից Էդվարդ I -ի ենթակայության ժամանակ։ Գլխավոր տարածքը դարձրեցին իդեալական ռազմական բազա ապահովման և մատակարարման միջոց ՝ Էդինբուրգի ամրոցի և Սթրլինգի ամրոցի միջև։ Անգլիական ամրոցի կառուցումը սկսվեց 1302 թվականի մարտին, երկու քահանաների ՝ Ռիչարդ դե Վինեպոլի և Հենրի դե Գրաունդեսթոնի հսկողության ներքո։ Ճարտարապետ Սուրբ Գեորգի Վարպետ Ջեյմս նույնպես ներկա էր[2]։ 1302 թվականի սեպտեմբերին 60 տղամարդիկ և 140 կանայք օգնեցին փորել փոսեր, տղամարդիկ վարձատրվում էին երկու պենսով, իսկ կանաք՝ օրական մեկ պեննիով[3]։ Հարյուր զինվոր, որպես բանվոր նոյեմբերից մինչև 1303 թվականի ամռանը, աշխատեցին ամրոցի աշխատանքների վրա[4]։ 1424 թվականին քաղաքը մասնակիորեն ավերվեց մեծ հրդեհից[5]։ Ջեյմս I -ին թագավորը սկսեց վերակառուցել պալատը, որպես հոյակապ մի բնակավայր՝ շոտլանդական իշխանությունների համար, և զուգահեռ վերակառուցեց Սուրբ Միշել եկեղեցին, անմիջապես պալատի հարավային կողմում։ Վաղ ժամանակներում եկեղեցին օգտագործվել է որպես ռազմական պահեստ ՝ Էդվարդ I -ի գրավման ընթացքում[6]։ Հաջորդ հարյուրամյակի ընթացքում պալատը վերածվեց արքունական բակային կառույցի, որտեղ կարևոր հավելումներ արվեցին Ջեյմս III-ի և Ջեյմս IV-ի կողմից։ Ջեյմս V-ը, ով ծնվել էր 1512 թվականի ապրիլին, պալատում, ավելացրեց արտաքին դարպասը և բակային շատրվանը։ Պալատի քարակառույց քարե պատաշարի հարավային ճակատը նորացվեց։ Մերին, շոտլանդացիների թագուհին, ծնվել է պալատում 1542 թվականի դեկտեմբերին[7] և երբեմն մնացել է այնտեղ ՝ իր գահակալության օրոք։ Ջեյմս VI-ի դուստր Ելիզաբեթն ապրել է այդ պալատում[8]։ Թագավորների միավորումից հետո, 1603 թվականին, Արքայական դատարանը հիմնականում տեղափոխվեց Անգլիա։ 1746 թվականի հունվարին Կամբերլանդի Կոմսի բանակը ավերեց պալատի մեծ մասը ՝ այրելով այն։

Պալատի պահապաններ և կապիտաններ խմբագրել

Պալատի պաշտոնական պաշտպաններ և կապիտաններ են եղել․

  • Ջեյմս Համիլթոն, 1534 թ․, Կապիտան և Պաշտպան
  • Ուիլյամ Դանիելսոուն, 1540 թվականի նոյեմբերի 19֊ից
  • Էնդրյու Համիլթոն, 1543 թվականի օգոստոսի 22֊ից
  • Էնդրյու Մելվիլ, 1567 թվականի փետրվարի 15֊ից
  • Ջորջ Բոյդ, Փոխկապիտան, 1564 թ․
  • Էնդրյու Ֆերիեր, Պալատի Կապիտան, 1565 թ․
  • Ֆրանսիացի Ջոն Բրաուն, 1569 թ․
  • Լյուդովիկոս Բելենդեն, 1587 թ[9]

Ներկա ժամանակներ խմբագրել

19-րդ դարից ի վեր պալատն ակտիվորեն կոնսերվացվել է, և մինչև օրս հիշատակվում է պատմական Շոտլանդիայով։ Տարածքը ողջ տարին բաց է այցելուների համար, «Բաց դռների օրը» մուտքը լինում է անվճար[10]։ Պալատի հարակից Սուրբ Միշելի ծխական եկեղեցին ամռանը բաց է այցելուների համար, որը թույլ է տալիս այցելել երկու գոյատևող միջնադարյան շոտլանդական շինություններ։ 2014 թվականի օգոստոսին պալատում տեղի է ունեցել երաժշտական փառատոն, որը կոչվեց «Խնջույք պալատում»։ Սա դարձել է ամենամյա միջոցառում, և կրկին տեղի ունեցավ 2015 թվականին։ 2016 թվականից այն տեղափոխվեց այլ վայր, քանի որ մեծ ժողովրդականություն է վայելում, և ավելի մեծ տարածք է անհրաժեշտ փառատոնն անցկացնելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Linlithgow Palace: Property detail". Historic Scotland.
  2. Notices of Original Documents illustrative of Scottish History, Maitland Club, (1841)
  3. Accounts of the Master of Works, vol. 1 (1957) HMSO, lxvi, (Latin).
  4. Simpson, Grant, & Galbraith, James, ed., Calendar Documents Scotland in PRO and British Library, vol. 5 supplementary, SRO (n.d), no. 305, no. 472 (h, j, u), 'j' mentions Robert de Wynpol (Wimpole) working in Summer 1303, 472 (k) mentions the Warwolf lupus-guerre siege engine at Stirling Castle.
  5. British Castle - Linlithgow Palace History
  6. St Michael's Church Feature Page". Undiscovered Scotland. Retrieved 2009-08-06.
  7. "Mary, Queen of Scots (r.1542-1567)". The official website of the British Monarchy.
  8. Register of the Privy Council of Scotland, vol 10 (1891), 521.
  9. The Spottiswoode Miscellany, vol. 1 (1844), 355: Protocol book of Thomas Johnson, SRS (1920), nos. 340, 709, 781, 839, 864.
  10. "Free weekend". Historic Scotland.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինլիթգո պալատ» հոդվածին։