Ջոան Բյուֆորտ (անգլ.՝ Joan Beaufort, 1404 - հուլիսի 15, 1445, հուլիսի 15, 1445(1445-07-15)[1] կամ հունիսի 15, 1445(1445-06-15)[2], Դանբար ամրոց), Շոտլանդիայի թագուհի 1424 թվականից մինչև 1437 թվականը։

Ջոան Բյուֆորտ
Ծնվել է՝1404
Մահացել է՝հուլիսի 15, 1445, հուլիսի 15, 1445(1445-07-15)[1] կամ հունիսի 15, 1445(1445-06-15)[2]
Վախճանի վայրԴանբար ամրոց
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմHouse of Beaufort?
քաղաքական գործիչ
ՀայրՋոն Բոֆորթ[3]
ՄայրMargaret Beaufort, Countess of Somerset?[3]
ԵրեխաներՄարգարեթ Ստյուարտ[4][3], Իզաբելլա Շոտլանդացի, Էլեոնորա Շոտլանդացի[4], Մարիա Ստյուարտ[4], Joan Stewart, Countess of Morton?[4], Ալեքսանդր Ստյուարտ[4], Ջեյմս II (Շոտլանդիայի թագավոր)[3], Աննաբելա Շոտլանդացի[4][3], James Stewart, 1st Earl of Buchan?, John Stewart, 1st Earl of Atholl?[3] և Andrew Stewart?[4]
Հավատքկաթոլիկություն

Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի կինը։ Իր որդի Ջեյմս II-ի անչափահասության ընթացքում (1437-1439 թվականներին) եղել է Շոտլանդիայի գահապահ՝ ժամանակավոր կառավարիչ։

Նախապատմություն ու վաղ կյանք խմբագրել

Ջոան Բյուֆորտը Սոմերսետի 1-ին կոմս Ջոն Բյուֆորտի դուստրն էր, որի հայրը Ջոն Գաունտի ու իր սիրուհու (հետագայում կնոջ)՝ Քեթրին Սվայնֆորդի[5] օրինական որդին էր։ Ջոանի մայրը Մարգարեթ Հոլանդն[6] էր, Ջոան Քենթի (սև արքայազն Էդվարդի կնոջ) թոռնուհին Քենթի 1-ին կոմս Թոմաս Հոլանդի հետ իր ամուսնությունից։ Ջոանը նաև Անգլիայի թագավոր Հենրի IV- ի կիսազարմուհին էր, Ռիչարդ II-ի եղբորորդու դուստրը և Էդվարդ III-ի թոռան դուստրը։ Նրա հորեղբայր Հենրի Բյուֆորտը կարդինալ էր ու Անգլիայի վարչապետ[5]։

Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ը հանդիպել է Ջոանին Անգլիայում բանտարկյալ եղած ժամանակ և ճանաչել է նրան առնվազն 1420 թվականից։[6] Ասում են, որ նա է եղել թագավոր Ջեյմսի ոգեշնչման աղբյուրը, որ նա գերության մեջ գրել է իր հանրահայտ բանաստեղծությունը՝ «Թագավորի գիրքը», երբ պատուհանից նրան տեսել է այգում։[7] Ամուսնությունը որոշ չափով քաղաքական էր, քանի որ այն թագավորին գերությունից ազատելու համաձայնագրի մի մասն էր։ Անգլիական տեսանկյունից Բյուֆորտների հետ ազգակցությունը ենթադրում էր, որ նրա երկիրը դաշինք կհաստատեր Անգլիայի հետ, ոչ թե Ֆրանսիայի։[6] Բանակցությունների արդյունքում Ջոանի օժիտից 10,000 արծաթադրամ հանվել է Ջեյմսի իրական փրկագնից։[8]

Շոտլանդիայի թագուհի խմբագրել

1424 թվականի փետրվարի 12-ին Ջոան Բյուֆորտն ու թագավոր Ջեյմսն ամուսնացել են Սաութվարքի սուրբ Մերի Օվերին եկեղեցում։[6][9] Հարսանեկան արարողությունը կատարվել է նույն տարում Վինչեստերյան դղյակում նրա հորեղբայր կարդինալ Հենրի Բյուֆորտի կողմից։ Ուղեկցել է իր ամուսնուն անգլիական գերությունից Շոտլանդիա վերադառնալիս և թագադրվել ամուսնու հետ Սքոնի վանքում։ Որպես թագուհի հաճախ է միջնորդել թագավորին մահապատժի ենթարկվածների համար։[10]

Արքայական զույգն ունեցել է ութ զավակ, այդ թվում ապագա Ջեյմս II թագավորն ու Ֆրանսիայի թագավոր Լուի XI-րդի[6] ապագա կին արքայադուստր Մարգարեթը։

Գահապահություն խմբագրել

Ջեյմս I-ը սպանվել է Փերթում 1437 թվականի փետրվարի 21-ին։ Ջոանը նույնպես եղել է մարդասպանների թիրախը իր ամուսնու հետ, սակայն կարողացել է հաղթահարել վերքերը։[6] Նա հաջողությամբ ուղղորդել է իր ամուսնու կողմնակիցներին, որ հարձակվեն արքայասպան Վալտեր Ստյուարտի՝ Աթոլի կոմսի վրա, բայց ստիպված է եղել թողնել գահը երեք ամիս անց։[6] Շոտլանդիայում ընդունված չէր անգլուհու կողմից կառավարվելը։[6] Այսպիսով, Դուգլասի կոմսը նշանակվել է իշխանության, թեև Ջոանը մնացել է իր որդու խմամակալը։[6]

1439 թվականի հուլիսի վերջին նա ամուսնացել է Լոռնի սև ասպետ Ջեյմս Ստյուարտի հետ [6], նախապես ստանալով պապական ազատում և՛ արյունակցությունից, և՛ մերձավորությունից։ Ջեյմսը Դուգլասի կոմսի դաշնակիցն էր, և նրա հետ պլանավորում էր տապալել Ստիրլինգի ամրոցի կառավարիչ Ալեքսանդր Լիվինգստոնին Ջեյմս II-ի անչափահասության տարիներին։[փա՞ստ] Լիվինգստոնը ձերբակալել է Ջոանին 1439 թվականի օգոստոսին ու ստիպել նրան հրաժարվել փոքրիկ թագավորի խնամակալությունից։[6] 1445 թվականին Դուգլաս/Լիվինգստոն խմբակցության ու թագուհու աջակիցների միջև կոնֆլիկտը վերսկսվել է, ու նա պաշարման էր ենթարկվել Դունբար ամրոցում կոմս Դուգլասի կողմից, երբ մահացել է 1445 թվականի հուլիսի 15-ին։ Հուղարկավորվել է Փերթի Կարտեզյան միաբանությունում։[6][9]

Զավակներ Ջեյմս I-ից խմբագրել

  • Մարգարեթ Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր (1424–1445), ամուսնացել է արքայազն Լուիի՝ Վիենուայի գահաժառանգի հետ (հետագայում Ֆրանսիայի թագավոր Լուի XI)
  • Իզաբելլա Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր (1426–1494), ամուսնացել է Բրիթանիի դուքս Ֆրանսուա I-ի հետ
  • Մերի Ստյուարտ, Բուչանի կոմսուհի (մահացել է 1465 թվականին), ամուսնացել է Վոլֆարտ VI վան Բորսսելենի հետ
  • Ջոան շոտլանդուհի, Մորտոնի կոմսուհի (մոտավորապես 1428–1486), ամուսնացել է Մորտոնի 1-ին կոմս Ջեյմս Դուգլասի հետ
  • Ալեքսանդր Ստյուարտ, Ռոթսեյի դուքս (ծնվել ու մահահացել է 1430 թվականին); Ջեյմսի երկվորյակ եղբայրը
  • Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II (1430–1460)
  • Անաբելլա Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր, ամուսնացել ու ամուսնալուծվել է Լուի Սավոյի հետ, հետո ամուսնացել ու ամուսնալուծվել է Հանթլիի 2-րդ կոմս Ջորջ Գորրդոնի հետ
  • Էլեանոր Ստյուարտ, Շոտլանդիայի արքայադուստր(1433–1484), ամուսնացել է Ավստրիայի կայսեր որդի Սիգիսմունդի հետ

Զավակներ Ջեյմս Ստյուարտից՝ Լոռնի սև ասպետից խմբագրել

  • Ջոն Ստյուարտ, Աթոլի 1-ին կոմս (մոտավորապես 1440 – 1512)
  • Ջեյմս Ստյուարտ, Բուչանի 1-ին կոմս (1442–1499)
  • Էնդրյու Ստյուարտ, Մորեյի եպիսկոպոս (մոտավորապես 1443 – 1501)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 39. — ISBN 978-1-85743-228-2
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Kindred Britain
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 «James I and Joan Beaufort: A Royal Love Story». History... the interesting bits! (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Brown, 2004
  7. Marshall, 2003, էջեր 49–50
  8. Marshall, 2003, էջեր 50–51
  9. 9,0 9,1 Weir, 2008, էջ 232
  10. Marshall, 2003, էջեր 51–52

Նշումներ խմբագրել

  • Brown, M.H. (2004). «Joan [Joan Beaufort] (d. 1445)». Oxford Dictionary of National Biography. doi:10.1093/ref:odnb/14646. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  • Browning, Charles H. (1898). The Magna Carta Barons and Their American Descendants. London: Genealogical Publishing Company.
  • Marshall, Rosalind (2003). Scottish Queens, 1034–1714. Tuckwell Press.
  • Weir, Alison (2008). Britain's Royal Families, The Complete Genealogy. London: Vintage Books. ISBN 978-0-09-953973-5.
  • Weir, Alison (2007). Mistress of the Monarchy: The Life of Katherine Swynford, Duchess of Lancaster. London: Random House. ISBN 978-0-345-45323-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Բյուֆորտ» հոդվածին։