Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)

Լյուդովիկոս XII (ֆր.՝ Louis XII), մականունը Ժողովրդի հայր (ֆր.՝ le Père du peuple, հունիսի 27, 1462[1][2], Բլուա - հունվարի 1, 1515[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագավոր 1498 թվականի ապրիլի 7-ից։ Վալուաների տոհմից, Շառլ I դուքսի որդին։ Հիմնական դեպքերը նրա թագավորության ժամանակ դա պատերազմներն էին, որոնք Ֆրանսիան վարում էր Իտալիայի տարածքում։

Լյուդովիկոս XII
ֆր.՝ Louis XII
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 27, 1462[1][2]
Ծննդավայր Բլուա
Վախճանի օր հունվարի 1, 1515[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա[1]
Հայր Շառլ I[3]
Մայր Մարիա[3]
Ամուսին Ժաննա Ֆրանսիացի, Աննա[3] և Մարիա Թյուդոր[3]
Զավակներ Կլոդ ֆրանսիացի[3], Ռենե ֆրանսիացի և Michel Bucy?
 
Պարգևներ
Սուրբ Միշելի շքանշան

Մինչ գահին բարձրանալը խմբագրել

Լյուդովւկոսը, ում կենսախնդությունը տրված էր բնությունից, սիրում էր խրախճանքները, գնում էր որսորդության, կռվում էր մրցախաղերում և երիտասարդ տարիների չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։

Լյուդովիկոսը ամուսնացած էր Լյուդովիկոս XI թագավորի դստեր՝ Ժաննայի հետ։ Երբ Լյուդովիկոս XI մահացավ, Լյուդովիկոսը հանդիսացավ վտանգավոր հակառակորդ Ֆրանսիայի Աննա դե Բոժե թագուհու համար, ով հանդիսանում էր իր կնոջ ավագ քույրը։ Օրլեանսկիական պարտիայի ղեկավարն էր կոմս Դյունուա։ Պետական չինովնիկների օգնությամբ օրլեանսկիական պարտիան հույս ուներ խլել իշխանությունը Աննաից։ Բայց դա հաջողությամբ չպսակվեց։ Չնայած շուտով ձևաավորվեց նոր կոալիցիա, որի անդամներն էին Լյուդովիկոս Օրլանսկին, դքսեր՝ Ֆրանցիսկ II (դուքս Բրետանի), դուքս Լոտարինգի և այլն։ «Խելահեղ պատերազմ» կոալիցիան ընդդեմ գահի։ 1488 թվականի ճակատամարտում ապստամբները ջախջախված էին, իսկ Լյուդովիկոսը գերեվարված և բանտարկված։ 3 տարի անց Լյուդովիկոսը ազատվեց իր կնոջ խնդրանքների շնորհիվ։

Գահակալման սկիզբը և հայտնի ռեֆորմները խմբագրել

Կարլ VIII-ի մահից հետո, Լյուդովիկոսը առանց խոչընդոտների բարձրացավ գահին և իր բոլոր նախկին թշնամիներին վերաբերվեց մեծահոգաբար։ Ցանկանալով ունենալ Ֆրանսիսյի հետևում Բրիտանիան, նա ամուսնացավ Կարլ VIII-ի այրու՝ Աննա Բրիտանի հետ (իր առաջին կնոջից՝ ոչ գեղեցիկ Ժաննայից, նա բաժանվեց Ալեքսանդր VI պապի թույլտվությամբ)։

Շատ քաղաքական որոշումներ Լյուդովիկոս XII ընդունում էր իրեն շրջապատող խորհրդատուների ազդեցության ներքո, հիմնականում Ժորժ Ամբուազի։ Կառավարման սկզբում նա մեղմացրեց հարկերը, մտահագված էր դատավարության լավացմամբ։ 1499 թ.-ի մարտին մշակվեցին և հավաքվեցին դատական պրոցեսի համար անհրաժեշտ օրենքները։ Լյուդովիկոսը կարգավորեց գյուղացիների և հողատերերի հարաբերությունները։ Դատակն ռեֆորմների, մեծահոգության, բարեստրտության համար նրան անվանեցին «Ժողովրդի հայր»։

Առաջին հաջողությունները խմբագրել

 
Լյուդովիկոսի պատվավոր մուտքը

Լյուդովիկոսի վարած արտաքին քաղաքականությունը բերեց մի շարք անհաջող պատերազմների։ Լինելով Վալենտինա Վիսկոնտի թոռը՝ նա պահանջներ ներկայացրեց Միլանի դքսությանը։ Կարլ VIII օրինակին հետևելով, մտածում էր Նեապոլիտանական թագավորությունը գրավելու մասին։ Նրա կողմից էին պապը, ֆրանսիական պալատակները, Հենրի VII և Մաքսիմիլիան I կայսրը։ Իր հմուտ զորահրամանատարների հետ միասին Լյուդովիկոսը շարժվեց դեպի Իտալիա, անցավ Ալպերով (1499 թ.-ի հուլիս) և սպետեմբերի 14-ին վերցրեց Միլանը։ Միլանցիները ապստամբեցին, բայց Լյուդովիկոսին հաջողվեց հնազանդեցնել նրանց՝ գերի վերցնելով Լյուդովիկո Սֆորզա։ Լյուդովիկոսը Գրանադայում պայմանագիր կնքեց Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր) հետ, և կիսեց Նեապոլի թագավորությունը։ Նեապոլի թագավոր Ֆեդերիկոն գերեվարվեց (1501)։ Լյուդովիկոսը ստացավ Աբրուցոն և Կամպանիան։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։