Փերթի համաձայնագիր, 1266 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագիր, որով վերջ էր դրվում Նորվեգիայի թագավոր Մագնուս VI-ի ու Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ի միջև Հեբրիդյան կղզիների ու Մեն կղզու տիրապետության շուրջ ռազմական հակամարտությանը[1]։

Փերթի համաձայնանգիր
Պայմանագրի տիպ Խաղաղության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
2 հուլիսի, 1266 թ․
Փերթ, Շոտլանդիա
Կողմեր Շոտլանդիայի թագավորություն և Նորվեգիայի թագավորություն
Լեզու Լատիներեն

Հեբրիդներն ու Մեն կղզին անցել էին նորվեգական տիրապետության տակ, երբ և՛ Շոտլանդիան, և՛ Նորվեգիան դեռևս ձևավորվում էին որպես հարակից ազգ-պետություններ։ Նորվեգական վերահսկողությունն օրինականացվել է 1098 թվականին, երբ Շոտլանդիայի թագավոր Էդգարը կղզիները հանձնել է Նորվեգիայի թագավոր Մագնուս III Բոկոտնին։ Վերջինիս լեզվով կղզիներն անվանվում են Sudreys, որը նշանակում է «Հարավային կղզիններ»։

Համաձայնագիրը կնքվել է 1263 թվականին տեղի ունեցած Լարգսի ճակատամարտից երեք տարի անց։ Պատմաբան Մայքլ Լինչը դրա կարևորությունը համեմատում է 1237 թվականին կնքված Յորքի համաձայնագրի նշանակության հետ[2]։ Յորքի համաձայնագրով հստակեցվել էր Շոտլանդիայի ու Անգլիայի միջև սահմանը, որը համարյա անփոփոխ հասել է մեր օրերը։

Լարգսը հաճախ համարվում է շոտլանդական մեծ հաղթանակ, բայց թագավոր Հաակոն IV-ի կողմից գլխավորված նորվեգական ուժերն ամբողջությամբ չէին ներգրավվել ճակատամարտում ու արդյունքն անհամոզիչ էր։ Հաակոնը նախատեսել էր հաջորդ ամռանը վերսկսել ռազմական գործողությունները, բայց ձմռան ընթացքում վախճանվել է Օրքնեյում։ Նրա հաջորդը՝ թագավոր Մագնուս VI-ը , խաղաղության կողմնակից էր ու կնքել է Փերթի համաձայնագիրը։

Համաձայնագրում Նորվեգիան ճանաչում է Շոտլանդիայի գերիշխանությունը վիճելի տարածքների նկատմամբ միանվագ վճարվող 4,000 և տարեկան անուիտետով վճարվող 100 մարկ գումարի դիմաց։ Տարեկան անուիտետը վճարվել է հաջորդ տասնամյակների ընթացում։ Շոտլանդիան էլ ճանաչել է նորվեգական գերիշխանությունը Շետլանդյան կղզիների ու Օրկնեյան կղզիների նկատմամբ[1]։

Տես նաև խմբագրել

  • Համաձայնագրերի ցուցակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Agreement between Magnus IV and Alexander III, 1266». isleofman.com. 2009 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին. The text of the treaty.
  2. Michael Lynch (1992). Scotland: A New History. Pimlico. էջ 90. ISBN 0-7126-9893-0.