Ջեյմս Քենթ

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջեյմս Քենթ (անգլ.՝ James Kent, հուլիսի 31, 1763(1763-07-31)[1], Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 1847(1847-12-12)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, գլխավոր դատավոր և Նյու Յորք նահանգի կանցլեր։ Գրել է չորս հատորանոց «Ամերիկյան իրավունքի վերաբերյալ մեկնաբանությունները» գիրքը։ Եղել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1829)։

Ջեյմս Քենթ
անգլ.՝ James Kent
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1763(1763-07-31)[1]
ԾննդավայրԴաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 1847(1847-12-12)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր (1797)
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական գործիչ, դատավոր և law professor
ԱշխատավայրԿոլումբիայի քոլեջ
ԱմուսինElizabeth Bailey Kent?
Ծնողներմայր՝ Hannah Kent?[2]
Զբաղեցրած պաշտոններRecorder of New York City? և Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ
ԱնդամությունPhi Beta Kappa և Ամերիկայի հնավաճառության միություն
ԵրեխաներWilliam Kent?
James Kent Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Քենթը ծնվել է 1763 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքի Կոնեկտիկուտ նահանգի Դաչես շրջանում (այժմ՝ Փատնեմ շրջան)։ Ջեյմսի պապը՝ Էլիշ Քենթը, պրեսբիտերական քահանա էր, իսկ հայրը՝ Մոս Քենթը, Դաչես շրջանում փաստաբան էր։ Քենթի հայրը և պապը ավարտել են Եյլի համալսարանը (համապատասխանաբար 1729 և 1752 թվականներին)։

Հինգ տարեկան հասակում սկսել է դպրոց հաճախել Նորվոլքում։ 1772 թվականին տեղափոխվել է Պաուլինգի դպրոց։ 1773-1776 թվականներին պատվարժան Էբենեզեր Բոլդուինի մոտ լատիներեն է ուսումնասիրել։ 1777 թվականին՝ իր հոր ու պապի օրինակով, ընդունվել է Եյլի համալսարան։ 1779 թվականին Քենթը ստիպված է եղել ընդհատել ուսումը և վերադառնալ հայրենիք՝ բրիտանական զորքերի՝ Նյու Հեյվեն, որտեղ գտնվել է քոլեջը, ներխուժելու պատճառով։ Հարկադիր արձակուրդի ժամանակ կարդացել է Անգլիայի օրենքների վերաբերյալ Վիլյամ Բլեքսթոնի մեկնաբանությունները, որոնք կարդալուց հետո որոշել է իրեն նվիրել իրավունքին։ Քոլեջում միացել է Phi Beta Kappa հասարակությանը։

1781 թվականին արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է քոլեջը և երեք տարվա ընթացքում Էգբերտ Բենսոնի գրասենյակում աշխատել է որպես Դաչես շրջանի Փոքիփսի քաղաքի գլխավոր դատախազ։ Ազատ ժամանակ կարդացել է Հուգո Գրոտիոսի, Պուֆենդորֆի, Ջորջ Թոբայաս Սմոլեթի, Ռապենի, Հեյլի, Դեյվիդ Հյումի իրավաբանական և պատմական աշխատությունները։ Ուսումնասիրել է լատիներեն, հունարեն և ֆրանսերեն[3]։

1785 թվականին դարձել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի փաստաբան, իսկ 1787 թվականին՝ դատարանի խորհրդական։

1788 թվականին մասնակցել է Նյու Յորք նահանգի կոնվենցիայի նիստերին, որոնք նվիրված են եղել ԱՄՆ Սահմանադրության վավերացմանը։ Եղել է Ալեքսանդր Համիլթոնի կողմնակիցն ու ընկերը։ Աջակցել է Ֆեդերալիստական կուսակցությանը։ 1790 և 1792 թվականներին ընտրվել է Նյու Յորք նահանգի Ասամբլեայի անդամ՝ Դաչես շրջանից։ 1793 թվականին առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսում, սակայն ընտրություններում պարտվել է։

1793 թվականին Փոքիփսի քաղաքից տեղափոխվել է Նյու Յորք քաղաք[4]։ 1793-1798 թվականներին Կոլումբիայի քոլեջում եղել է իրավունքի պրոֆեսոր, որտեղ 1797 թվականին արժանացել է իրավունքի դոկտորի կոչման[5]։ Քոլեջի դասավանդումը թողել է հաճախումների անկման պատճառով[6]։

1796 թվականին Նյու Յորքի նահանգապետ Ջոն Ջեյը Քենթին Նյու Յորք նահանգի կանցլերի դատարանում նշանակել է մագիստրոսի պաշտոնում։ 1796-1797 թվականներին կրկին եղել է նահանգի Ասամբլեայի անդամ։ 1797-1798 թվականներին զբաղեցրել Է Նյու Յորք քաղաքի ակտերի գրքերի պահապանի պաշտոնը[7]։

1798 թվականին ընտրվել է Նյու Յորքի Գերագույն դատարանի դատավոր։ 1804-1814 թվականներին եղել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատավոր (պետական Գերագույն դատարանի նախագահ)։

1814 թվականից եղել է Նյու Յորք նահանգի կանցլեր (նահանգի կանցլերի դատարանի նախագահ)։ Ինչպես նշվել է Բրիտանական հանրագիտարանի 11-րդ հրատարակությունում, Քենթի կանցլերի դատական որոշումները, որոնք հրապարակվել էին դատական հաշվետվությունների 7-րդ ժողովում («Johnson’s Chancery Reports», 1816—1824), հիմք են դրել ամերիկյան գործնական իրավագիտությանը[7]։

1821 թվականին ներկայացրել է Նյու Յորքի Օլբանի շրջանը, որտեղ տեղափոխվել է 1799 թվականին՝ Նյու Յորք նահանգի Սահմանադրության վերանայման կոնվենցիայով[5][8]։

1823 թվականին պաշտոնաթող Է եղել կանցլերի պաշտոնից՝ կապված նահանգի Սահմանադրությամբ սահմանված դատավորական պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հետ (60 տարեկան)[9]։

1824-1826 թվականներին կրկին դասավանդել է Կոլումբիայի քոլեջում։ Որդու՝ Ուիլյամի խորհրդով, վերամշակել է իր դասախոսությունները հրապարակման համար՝ դրանց հիման վրա պատրաստելով ԱՄՆ-ի իրավական համակարգի հիմնարար հետազոտությունները՝ «Ամերիկյան իրավունքի մեկնաբանությունները» (հատոր 1–4, 1826–1830)[9]։

1829 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[10]։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է իր «Մեկնաբանությունների» նոր խմբագրությունների պատրաստմամբ (Քենթի կենդանության օրոք լույս է տեսել հինգ հրատարակություն)։ Մահացել է 1847 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Յորքում։ 1898 թվականին լույս են տեսել նրա հուշերն ու նամակները (անգլ.՝ Memoirs and Letters)[7][9]։

1900 թվականից եղել է Մեծ ամերիկացիների փառքի սրահի անդամ[11]։ Ժամանակակից հրապարակումներում Քենթին անվանում են «Ամերիկյան առևտրային իրավունքի հայր» և «Ամերիկյան Բլեքստոն»[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  3. Autobiographical Sketch of Chancellor Kent // The Southern Law Review. — 1872. — Vol. I. — № 3. — P. 383—384.
  4. Autobiographical Sketch of Chancellor Kent // The Southern Law Review. — 1872. — Vol. I. — № 3. — P. 385.
  5. 5,0 5,1 Kent, James // Biographical Annals of the Civil Government of the United States. —Washington, 1876. — P. 238.
  6. «James Kent Facts»։ Your Dictionary (անգլերեն) 
  7. 7,0 7,1 7,2 Kent, James // Encyclopædia Britannica. — 1911. — Т. 15. — P. 735.
  8. Autobiographical Sketch of Chancellor Kent // The Southern Law Review. — 1872. — Vol. I. — № 3. — P. 387.
  9. 9,0 9,1 9,2 «James Kent» (անգլերեն)։ en:Encyclopedia.com 
  10. «Member History: James Kent» (անգլերեն)։ American Philosophical Society 
  11. The New York Red Book. — 1922. — P. 62.
  12. Rovira M. G.-S. The Project of Positivism in International Law. — Oxford, 2013. — P. 25.

ԳրականությունԽմբագրել