Ջորջ Թոբայաս Սմոլեթ
Ջորջ Թոբայաս Սմոլեթ (Smollett) (մարտի 19, 1721[1][2][3], Կարդրոս[4] - սեպտեմբերի 17, 1771[1][5][2][…], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), անգլիացի գրող։
Ջորջ Թոբայաս Սմոլեթ անգլ.՝ Tobias Smollett | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Tobias George Smollett |
Ծնվել է | մարտի 19, 1721[1][2][3] |
Ծննդավայր | Կարդրոս[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1771[1][5][2][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա |
Գերեզման | Old English Cemetery, Livorno |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, պատմաբան, վիպասան, լրագրող, վիրաբույժ, թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գլազգոյի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
![]() |
1740 - 1744 թվականներին որպես վիրաբույժ մասնակցել է Վեստ Ինդիայի զինվորական արշավախմբին։ «Ռոդրիք Ռանդոմի արկածները» (1748 թվական, սխալմամբ վերագրված Հ․ Ֆիլդինգին) վեպում նկարագրել է բրիտանական նավատորմում տիրող դաժան բարքերը, «Փերիգրին Փիքլի արկածները» (1751 թվական) գործում դատապարտել Անգլիայում ծաղկող խաբեբայությունը։ Լուսավորական գիտակցության ճգնաժամը արտահայտված է «Կոմս Ֆերդինանդ Ֆաթմի արկածները» (1753 թվական) և «Պարոն Լանսելոթ Դրիվզի արկածները» (1762 թվական) վեպերում։ Սմոլեթի վերջին վեպը՝ «Տամֆրի Քլինքերի ճանապարհորդությունը» (1771 թվական), աչքի է ընկնում կոմիկական միջոցների հարստությամբ, դեմոկրատական պաթոսով, կերպարների հոգեբանական պատկերման վարպետությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Allen W. E. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 468)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Թոբայաս Սմոլեթ» հոդվածին։ |