Հուգո Գրոտիոս (լատ.՝ Hugo Grotius) կամ Հուգո դե Գրոոտ (հոլ.՝ Hugo de Groot, ապրիլի 10, 1583(1583-04-10)[1][2][3][…], Դելֆտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] - օգոստոսի 28, 1645(1645-08-28)[1][2][3][…], Ռոստոկ, Grand Duchy of Mecklenburg-Schwerin[2]), հոլանդացի իրավաբան, աստվածաբան, պետական գործիչ, բնական և միջազգային իրավունքի տեսության հիմնադիրներից։ Քաղաքական պայքարին մասնակցելու համար 1619 թվականին դատապարտվել է ցմահ բանտարկության, 1621 թվականին փախել Ֆրանսիա, ապա հաստատվել Շվեդիայում։ Գրել է «Ազատ Ծով» աշխատությունը (1609 թ.), որտեղ պաշտպանել է ծովերի ազատ լինելու գաղափարը։ Հայտնի է նաև Գրոտիսի «Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին» (1625 թ.) աշխատությունը, որտեղ զարգացրել է հետաքրքրական տեսակետներ պատերազմի բնույթի, հակառակորդի սեփականության ոչնչացումն ու խաղաղ բնակչության նկատմամբ դաժանություններն արգելելու վերաբերյալ։ Առաջարկել է ստեղծել պետությունների միջև տարաձայնությունները կարգավորող մարմին։
Հուգո Գրոտիոս
|
---|
 |
Ծնվել է | ապրիլի 10, 1583(1583-04-10)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Դելֆտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] |
---|
Մահացել է | օգոստոսի 28, 1645(1645-08-28)[1][2][3][…] (62 տարեկան) |
---|
Մահվան վայր | Ռոստոկ, Grand Duchy of Mecklenburg-Schwerin[2] |
---|
Գերեզման | Նիևե կերկ |
---|
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
---|
Կրոն | Arminianism? |
---|
Կրթություն | Լեյդենի համալսարան |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, իրավաբան, քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, պատմաբան, փիլիսոփա, աստվածաբան, փաստաբան և համալսարանի պրոֆեսոր |
---|
Ամուսին | Maria van Reigersberch? |
---|
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
---|
Ստորագրություն
 |
Hugo Grotius Վիքիպահեստում |