Ջեյմս Վուլֆենսոն

Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը

Ջեյմս Վուլֆենսոն (անգլ.՝ James David Wolfensohn, դեկտեմբերի 1, 1933(1933-12-01)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[4] - նոյեմբերի 25, 2020(2020-11-25)[5][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը։

Ջեյմս Վուլֆենսոն
 
Կրթություն՝ Սիդնեյի համալսարան և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանկիր, սուսերամարտիկ, քաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և մենեջեր
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1933(1933-12-01)[1][2][3]
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 25, 2020(2020-11-25)[5][4] (86 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Ավստրալիա
 
Կայք՝ wolfensohn.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վուլֆենսոնը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 5-ին Սիդնեյում՝ հրեաների ընտանիքում, որը Մեծ ճգնաժամի տարիներին Անգլիայից արտագաղթել է Ավստրալիա։

1956 թվականին Մելբուռնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում եղել է Ավստրալիայի սուսերամարտի հավաքականի անդամ։ Եղել է նաև Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի սպա։

Սիդնեյի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1959 թվականին Հարվարդի բիզնես դպրոցում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ 1980 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է։ 2010 թվականին վերականգնել է Ավստրալիայի քաղաքացիությունը։

2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացել Է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբի բարդությունը[10]։

Գործունեությունը Համաշխարհային բանկում խմբագրել

Վուլֆենսոնը պաշտոնապես ստանձնել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը 1995 թվականի հուլիսի 1-ին։ Այդ պաշտոնում նա առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնի կողմից։ 2000 թվականին երկրորդ հնգամյա ժամկետով նրան միաձայն աջակցել է բանկի տնօրենների խորհուրդը, միաժամանակ դարձել է երրորդ անձը, որը երկու ժամկետով զբաղեցրել է բանկի նախագահի պաշտոնը` Յուջնի Բլեքից և Ռոբերտ ՄաքՆամարայից հետո։

Մրցանակներ խմբագրել

  • Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-հրամանատար։
  • Ավստրալիայի շքանշանի սպա։
  • Բարեկամության շքանշան (2004 թվականի հունվարի 17, Ռուսաստանմիջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[11]։
  • Ոսկե Ռունի շքանշան (1999 թվականի հունիսի 1, Վրաստանվրացական պետության կառուցման, տնտեսության բարեփոխման և Վրաստանի մշակութային ժառանգության փրկության գործում ներդրած հատուկ ավանդի համար[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 James D. Wolfensohn, who led World Bank through tumultuous decade, dies at 86
  6. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  7. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
  8. Australian Honours Search Facility
  9. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
  10. «Умер экс-президент Всемирного банка Джеймс Вулфенсон». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 17 января 2004 года № 57 «О награждении орденом Дружбы Вулфенсона Д.»
  12. В. Лазаренко Государственные награды Республики Грузия // Петербургский коллекционер : газета. —СПб., 2008. — В. 48. — № 3. — С. 44—46. Архивировано из первоисточника 25 Նոյեմբերի 2020.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Վուլֆենսոն» հոդվածին։