Հարվարդի բիզնես դպրոց
Հարվարդի բիզնես դպրոց (անգլ.՝ Harvard Business School), բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հարվարդի համալսարանի մի մասն է կազմում։ Դպրոցն առաջարկում է MBA (Master of Business Administration) ծրագրով ուսուցում անցնելու ամբողջական ծրագիր, ինչպես նաև դոկտորական և շատ այլ կրթական ծրագրեր։ Դպրոցը պատկանում է Harvard Business School Publishing հրատարակչությանը, որը պարբերաբար հրատարակում է բիզնես-թեմաներով, օնլայն-մենեջմենթով, կորպորատիվ կառավարման, «քեյս-սթադիս» և այլ հրատարակությունների գրքեր, ինչպես նաև Harvard Business Review ամսաթերթը։
Հարվարդի բիզնես դպրոց անգլ.՝ Harvard Business School | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես դպրոց |
Հիմնադրված է | 1908 |
Հիմնադրիր | Հարվարդի համալսարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մասաչուսեթս |
Կայք | hbs.edu/Pages/default.aspx(անգլ.) |
![]() ![]() Հարվարդի բիզնես դպրոց, ԱՄՆ | |
![]() |
Ըստ U.S. News & World Report հրատարակչության՝ դպրոցն առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան բիզնես դպրոցների ցանկում[1], իսկ ըստ Financial Times-ի (Financial Times Global MBA Rankings 2010)[2]՝ երրորդ հորիզոնականը՝ գտնվելով Լոնդոնի բիզնես դպրոցի և Ուորտոնի (անգլ.՝ Wharton School of Business) բիզնես դպրոցի մեջտեղում։ Մշտապես գտնվում է ամերիկյան և համաշխարհային բիզնես դպրոցների ցանկի առաջին տասնյակում, ընդգրկված է Բաղեղի լիգայի համալսարանների վեց բիզնես դպրոցների շարքում[3]։
Պատմություն Խմբագրել
Դպրոցը հիմնադրվել է 1908 թվականին։ Դպրոցի գոյության առաջին տարում այնտեղ սովորում էր 59 ուսանող։ Առաջին անգամ ուսուցման գործընթացի մեջ մտցնելով «քեյս-ստադիս» (իրական կյանքից միանգամայն կոնկրետ օրինակներով տեսական և գործնական ուսուցում, դրանց վերլուծության և հնարավոր գործողությունների մշակում) մեթոդաբանությունը՝ HBS-ն ունեցել է ուսանողների թվաքանակի զգալի աճ, նրանց թիվը 10 տարվա ընթացքում հասել է 500-ի։ 1926 թվականին դպրոցը տեղափոխվում է Բոստոն։ Իգական սեռի անձինք առաջին անգամ ընդունվել են MBA 1965 թվականին՝ ստանդարտ երկամյա հիմունքների համաձայն պարապմունքների։ HBS-ի ռեկտորը Նիթին Նոհրիան է։
Հայտնի շրջանավարտներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ [1] Archived 2009-04-26 at the Wayback Machine.. U.S. News & World Report, 2009. Retrieved on October 8, 2009.
- ↑ «FT Global MBA Rankings 2010.» (անգլերեն)։ rankings.ft.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-04-21
- ↑ [2] Archived 2011-05-04 at the Wayback Machine.. Financial Times, 2009. Retrieved on October 8, 2009.
Գրականություն Խմբագրել
- Cruikshank, Jeffrey L. (1987). A Delicate Experiment: The Harvard Business School, 1908—1945. Boston, MA: Harvard Business School Press. ISBN 087584135X.