Մենեջեր
Մենեջեր ( անգլ.՝ manager, ծագել է անգլերեն manage՝ «կառավարել» բառից), ղեկավարը, կառավարիչը, տնօրենն է, այսինքն՝ վարձատրվող մասնագետ, որը զբաղված է որոշակի տարածքի, արտադրամասի, կազմակերպության գործընթացների և անձնակազմի կառավարմամբ։
Որպես կանոն, այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է մենեջերը, հանդիսանում է պաշտոնատար անձ, և մտնում է կազմակերպության միջին ու բարձր ղեկավար կազմի մեջ։ Կառավարչի առանձնահատուկ հատկանիշ է հանդիսանում ենթակաների առկայությունը։
Մենեջերի հիմնական գործառույթը կառավարումն է, որն ներառում է կազմակերպության պլանավորման գործընթացը, դրդապատճառներն ու հսկողությունը։ Կախված կառավարման օբյեկտների մեծությունից և քանակից՝ տարբերում են կառավարման մակարդակներ, հետևաբար տարբերվում են նաև մենեջերները։
Տեսակներ
խմբագրելԸնդունված է առանձնացնել ցածր օղակի մենեջերներ (համաշխարհային պրակտիկայում՝ գործառնությունների կառավարիչներ), միջին օղակի մենեջերներ և բարձր օղակի մենեջերներ․
- Ցածր օղակի մենեջերները սկզբնական մակարդակի կառավարիչներ են, որոնք անմիջականորեն ավելի բարձր են գտնվում այլ աշխատակիցների նկատմամբ (ոչ կառավարիչների)[1]։ Նրանց թվին են դասվում խանութներում բաժինների վարիչները, տեղամասերի տնօրենները, վաճառքի մենեջերները, որոնց ենթակայությամբ աշխատում են վաճառքի մասնագետներ, առևտրային ներկայացուցիչներ,գործակալներ և այլն։ Ընդհանրապես մենեջերների մեծ մասը դրանք ցածր՝ այսինքն նախնական օղակի մենեջերներ են։ Շատ մասնագետներ հենց այս բնագավառներում են դառնում կառավարիչներ։
- Միջին օղակի մենեջերները միջին օղակի կառավարիչներ են, որոնք կառավարում են ցածր օղակի մենեջերներին։Կազմակերպության կառուցվածքից և մեծությունից կախված՝ կարող է լինել այսպիսի մենեջերների մի քանի մակարդակ։ Միջին օղակի մենեջերները, որպես կանոն, հանդիսանում են բաժինների, բաժանմունքների, դեպարտամենտների ղեկավարներ, գործարանների վարիչներ[2]։
- Բարձր օղակի մենեջերներըդրանք թոփ–մենեջերներն են, վարչական–կառավարման բարձրագույն կազմը։ Սա մենեջերների սակավաթիվ խումբ է։ Նույնիսկ ամենամեծ կազմակերպությունում նրանք կազմում են մի քանի մարդ։ Տարածված պաշտոններից են ձեռնարկության գործադիր տնօրեն, բանկի կառավարիչ, ԲՈՒՀ–ի ռեկտոր, կառավարման նախագահ, տնօրենների խորհրդի նախագահ։
- Մենեջմենտ
- Հրամանատար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Менеджер (Manager) - это». economic-definition.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Ведомости (2015 թ․ հուլիսի 15). «Менеджеры среднего звена – самые несчастные люди в компаниях». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.