Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլի

Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլի դ’Ալբերտոնե (իտալ.՝ Gian Giacomo Poldi Pezzoli d’Albertone, հուլիսի 27, 1822(1822-07-27)[1][2], Միլան, Ավստրիական կայսրություն[3] - ապրիլի 6, 1879(1879-04-06)[2], Միլան, Իտալիայի թագավորություն), իտալական արվեստի ստեղծագործությունների միլանցի հավաքորդ։ Միլանում Պոլդի Պեցցոլիի թանգարանի հիմնադիր։

Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1822(1822-07-27)[1][2]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 6, 1879(1879-04-06)[2] (56 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
 Gian Giacomo Poldi Pezzoli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոզինի Տրիվուլցիոյի (1800—1859) և Ջուզեպպե Պոլդի Պեցցոլիի (1768—1833) որդին, որը հորեղբորից՝ Ջուզեպպե Պեցցոլիից, ժառանգել է ազգանունը, տիտղոսը և մեծ կարողությունը՝ կուտակված ընտանիքի կողմից 18-րդ դարում որպես Լոմբարդո-Վենետիկյան թագավորության հարկահավաքների։ Նա մեծացել է հարուստ և կիրթ միջավայրում։ Հայրը եղել է հարուստ հողատեր, որը ժառանգություն է ստացել իր հորեղբորից (որը ի թիվս այլ բաների ներառել է նաև Միլանի պալատը, որտեղ և այժմ գտնվում է թանգարանը)։ Մայրը ևս ծագել է միլանական ազնվազարմ ընտանիքից (մարշալ Տրիվուլցիոյի ժառանգը), ինչը թույլ է տվել նրան ապրել և զարգանալ տասնիններորդ դարի սկզբին գրական, գեղարվեստական և մշակութային աշխարհի հետ սերտ շփման մեջ։ Նրա պապը՝ Ջան Ջակոմո Տրիվուլցիոն, մարկիզ Սեստո Ուլտերիանոն, ևս հավաքել է արվեստի գործեր[4]։

1849 թվականին Պոլդի Պեցցոլին սկսել է հավաքել կարևոր հավաքածու՝ կազմված Սանդրո Բոտիչելլիի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Անտոնիո դել Պոլլայոլոյի, Ֆրանչեսկո Գվարդիի, Անդրեա Մանտենյայի, Ջովաննի Բելլինիի, Բեռնարդո Դադիի կտավներից և զենքի, բրոնզի, սպասքի, ոսկերչական իրերի բազմաթիվ առարկաներից ու գորգերից։ Նրա նոր մասնավոր թանգարանի գտնվելու վայրը հոր պալատն էր, որը նա վերականգնել էր այդ նպատակով[4]։

Քաղաքական դեր խմբագրել

Բացի այն, որ նա Միլանի արիստոկրատիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, նա խորը հայրենասիրական զգացումներով օժտված մարդ էր և հանդես էր գալիս Իտալիայի միավորման օգտին։ Այս մասին է վկայում այն փաստը, որ մյուս ազնվականների մասնակցությամբ նա ձեռք է բերել մի ամբողջ հրետանային հրամանատարություն՝ Լոմբարդիական բանակին օգնելու և պյեմոնտական բանակին սուբսիդավորելու նպատակով։ Նա նաև մասնակցել է «Միլանի հինգ օրեր» ապստամբությանը, որն հետագայում սկիզբ է դրել անկախության համար իտալական առաջին պատերազմներին։

Հավաքածուի ստեղծում խմբագրել

1850 թվականին Պոլդի Պեցցոլին սկսել է հավաքել Վերածննդի դարաշրջանի աշխատանքներ։ Նրա հավաքածուում ներկայացված են այնպիսի անուններ, ինչպիսիք են Բոտիչելլին, Մանտենան, Ջորջիո Սկյավոնեն, Կոզիմո Տուրան, Կառլո Կրիվելին, Ջովաննի Բելլինին, Պիերո դել Պոլայոլոն, Վիտալ Դելի Էկվին, Պիետրո Լորենցետին։

Բրերա ակադեմիայի տնօրենը՝ Ջուզեպպե Մոլտենին, վճռորոշ դեր է խաղացել նկարների պատկերասրահի ստեղծման գործում։ Ունենալով անտիկվարի, միջնորդի և վերականգնողի գիտելիքներ՝ նա օգնել է Պոլդ Պեցցոլիին կապեր գտնել գնահատող-հավաքորդների շրջանում[5]։

Եվրոպական գնահատողների այս շրջանակի և Պոլդի Պեցցոլի միջև շատ արդյունավետ հարաբերություններ են ծնվել։ Օտտո Մյունդլերը և Չարլզ Լոք Լիստլեյքը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահի տնօրենը, Պոլդի Պեցցոլիի հետ մրցակցում էին Վերածննդի դարաշրջանի նկարիչների կտավները գնելու մեջ[6]։

Ջուզեպպե Բերտինին օգնել է Պոլդի Պեցցոլիին կիրառական արվեստի գործերի և միլանյան անտիկվարների մատակարարումների մասին տեղեկատվության մասով։ Նրան է նաև խորհուրդ տվել հայտնի Մորելին, որի հետ Պոլդի Պեցցոլին ծանոթացել էր 1861 թվականին։

Մահ խմբագրել

Մահացել է Միլանի ընտանեկան պալատում ստենոկարդիայի նոպայից։ Նրա կտակի համաձայն՝ պալատը և դրանում պարունակվող հավաքածուները փոխանցվել են Պոլդի Պեցցոլի գեղարվեստական հիմնադրամին, որը հիմնել է թանգարանը։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1881 թվականի ապրիլի 26-ին։ Թաղված է Բելաջոյում՝ Տրիվուլցիո վիլլայի այգում, նեոգոթական դամբարանում, որը նախագծել էր Կառլո Մաչակինին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Galli L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sumner A. B. Poldi Pezzoli, Gian Giacomo // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T068409
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2013.
  4. 4,0 4,1 «POLDI PEZZOLI, Gian Giacomo in "Dizionario Biografico"» (իտալերեն). www.treccani.it. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  5. Милан, Архив Фонда Бривио Сфорца, Музей и библиотека Польди Пеццоли.
  6. Путевые дневники Отто Мюндлера, отредактированные К. Тогнери Даудом, в The Walpole Society, LI (1985), стр. 69-254, в частности стр. 94, 96, 148, 154, 162; Путевые записки сэра Чарльза Истлейка, под редакцией С. Эйвери Кваш, 2011, н. 73, монография, с. 416 с., 561, 661, II, с. 69

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջան Ջակոմո Պոլդի Պեցցոլի» հոդվածին։