Ջորջո Սկյավոնե
Ջորջո Սկյավոնե, (իտ. Giorgio Schiavone, իրական անունը — խորվ. Juraj Ćulinović, լատ. Gregorio Schiavone, 1436[1][2], Սկրադին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա - 1504[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Ջորջո Սկյավոնե | |
---|---|
Ծնվել է | 1436[1][2] |
Ծննդավայր | Սկրադին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա |
Վախճանվել է | 1504[1][2][3][…] |
Մահվան վայր | Շիբենիկ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna and Child with Angels? |
Ազգականներ | Յուրայ Դալմաթացի |
Giorgio Schiavone Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1433 կամ 1436 թվականներին, Վենետիկի հանրապետության կազմում գտնվող Սկրադինում(Դալմաթիա), այնուհետև տեղափոխվել Վենետիկ։ «Schiavone»- կեղծանունն է, որը նշանակում է «սլավոնացի», կամ սլավոնական Դալմաթիայից(Բալկանյան թերակղզու Ադրիատիկ ափ) եկած։ Սովորել և աշխատել է Պադովայում՝ գեղանկարիչ Ֆրանչեսկո Սկվարչոնեի մոտ։ Պահպանվել է1456թվականին կնքված մի պայմանագիր, որի համաձայն Սկյավոնեն պարտավորվում էր աշխատել Սկվարչոնեի արհեստանոցում՝ սննդի դիմաց։ Հետագայում, Սկյավոնեն վերադարձավ Դալմաթիա և 1461-1462 թվականներին ապրեց Զադարում, իսկ 1463 թվականին՝ Շիբենիկում։ Այդ նույն տարում նա ամուսնացավ գեղանկարիչ Ջորջիո դի Մատեոյի դուստր՝ Ելենայի հետ[4]։ Նկարիչը մահացել է 1504թվականի դեկտեմբերի 6-ին, Շիբենիկում։
Ստեղծագործությունների առանձնահատկություններ
խմբագրելՆկարչի ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն ունեցան Ֆերարայի և Պադովայի դպրոցները, ինչպես նաև Պիեռ դելա Ֆրանչեսկայի և Դոնատելլոյի գոթական ոճի ստեղծագործությունները։ Սկվարչոնեի ստեղծագործություններին հատուկ են Հին Հռոմի արվեստին բնորոշ, երբեմն տգեղության հասնող ընդգծված թատերական դիմախաղը(մրգերով և ծաղիկներով ծաղկաշղթաները և նատյուրմորտ՝ առաջնային պլանում)։
Սկյավոնեի ստորագրությամբ գոյություն ունի հինգ աշխատանք․ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու եկեղոցու հավաքածուն(Պադովա)՝ իր հայտնի «Մահացած Քրիստոսը հրեշտակների հետ» սրբապատկերով[6], Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցու հավաքածուն(Պադովա), «Տիրամայրը նորածնի հետ» ( Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահ), և «Տղամարդու դիմանկարը» (Փարիզ, Ժակմար Անդրե թանգարան)։ Խորվաթիայում, նրա վրձնին են վերագրում «Տիրամայրը նորածնի հետ» և «Տիրամայրը նորածնի հետ գահին» կտավները։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2005 թվականին, Խորվաթիայում հրատարակվեց Սկյավոնեի հիշատակին նվիրված, 2,80 կունա արժողությամբ, «Տիրամայրը նորածնի հետ» պատկերով նամականիշ։
Պատկերասրահ
խմբագրել-
«Մադոննան Նորածնի հետ» Բեռլին
-
«Սուրբ Լյուդովիկ և Սուրբ Անտոնիո» Պադովա
-
«Սուրբ Ֆրանցեսկո և Ժերոլամո» թանգարան Պադովա
-
«Տիրամայրը մանկան և սրբերի հետ»
-
«Տիրամայրը մանկան հետ» Բեռլինի թանգարան
Գրականություն
խմբագրել- Kolendić, Petar. Slikar Juraj Ćulinović u Šibeniku: zbirka dokumenata. Sarajevo. Zemaljska štamparija. 1920.
- Kruno Prijatelj. Juraj Čulinović. Odjel za likovne umjetnosti Jugoslavenske akademije znanosti i umjetnosti. 1962.
- Uvodić, Angjeo. Juraj Ćulinović dalmatinski slikar XV veka. Split. 1933. Antikvarijat Biblos.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Frick Art Research Library Photoarchive — 1920.
- ↑ Kruno Prijatelj. Juraj Čulinović. Odjel za likovne umjetnosti Jugoslavenske akademije znanosti i umjetnosti. 1962
- ↑ Ćulinović, Juraj. Hrvatska enciklopedija.
- ↑ «Flora Turner-Vučetić. Mapping Croatia in UK Collections.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Սկյավոնե» հոդվածին։ |