Ֆրանչեսկո Գվարդի
Ֆրանչեսկո Լացարո Գվարդի (իտալ.՝ Francesco Lazzaro Guardi, հոկտեմբերի 5, 1712[1][2][3][…] կամ 1712[4][5][6][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հունվարի 1, 1793[7][2][8][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ, վեդուտիստների վենետիկյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչ:
Ֆրանչեսկո Գվարդի իտալ.՝ Francesco Guardi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1712[1][2][3][…] կամ 1712[4][5][6][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] |
Վախճանվել է | հունվարի 1, 1793[7][2][8][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոկոկկո |
Ժանր | veduta?[9] և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | A Regatta on the Grand Canal with the Rialto Bridge in Venice?, Landscape with a Quay and Ships on a Lake? և The Doge Alvise IV. Mocenigo on the Bucentaur near the Riva di Sant'Elena? |
Ներշնչվել է | Michele Marieschi? |
Հայր | Դոմենիկո Գվարդի |
Մայր | Maria Claudia Pichler? |
Զավակներ | Giacomo Guardi? |
Francesco Guardi Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրանչեսկո Գվարդին ծնվել է 1712 թվականի հոկտեմբերի 5-ին իտալական Վենետիկ քաղաքում: Նրա հայրը նկարիչ Դոմենիկո Գվարդին էր, ում Ֆրանչեսկոն կորցրեց, երբ ընդամենը չորս տարեկան էր: Նկարիչներ էին նաև եղբայրները, որոնցից հայտնի էր Ջովանի Անտոնիո Գվարդին: Ֆրանչեսկոյի որդին՝ Ջակոմոն, նույնպես դարձավ նկարիչ: Ֆրանչեսկոյի քույրը՝ Մարիա Չեչիլիան, ամուսնացած էր նկարիչ Ջովանի Բատիստա Տիեպոլոյի հետ:
ԱրվեստԽմբագրել
Ֆրանչեսկո Գվարդիի արվեստը գնահատվել է միայն իմպրեսիոնիզմի դարաշրջանում: Մինչև այդ նա մնացել է հայտնի նկարիչներ, վեդուտայի վարպետներ Անտոնիո Կանալետտոյի և նրա եղբորորդի Բեռնարդո Բելոտոյի ստվերում: Բայցևայնպես Գվարդին ոչ միայն քաղաքային տեսարանների նկարիչ էր, նա նաև վրձնել է շատ գյուղական թեմաներ, որոնք բավականին արժեքավոր գործեր են հանդիսանում:
Ֆրանչեսկո Լացարո Գվարդին համարվում է վենետիկյան գեղարվեստի դասական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը:
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Никитюк О. Д. Франческо Гварди / Оформление и худож. редакция Л. А. Ивановой. — М.: Искусство, 1968. — 112, [6] с. — 35 000 экз. (обл., суперобл.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Francesco Guardi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 BeWeB
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Wurzbach D. C. v. Guardi, Francesco (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 6. — S. 7.
- ↑ 5,0 5,1 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
- ↑ 6,0 6,1 opac.vatlib.it
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ http://www.louvre.fr/en/oeuvre-notices/view-piazzetta-steps-san-marco-basilica
Արտաքին հղումներԽմբագրել
- Работы в музеях мира
- Работы в музеях Украины(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանչեսկո Գվարդի կատեգորիայում։ |