Ֆրիդրիխսհաֆեն (գերմ.՝ Friedrichshafen, ալեմանյան բարբառ՝ Hafe, Fridrichshafe), կոմունա Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում՝ Բոդենի լճի հյուսիսային ափում։ Կոնստանցից հետո այն Բոդենի լճի ափի երկրորդ մեծ քաղաքն է։ Ռավենսբուրգի և Վայնգարթնի հետ միասին կազմում է Բադեն-Վյուրթեմբերգի 14 գլխավոր կենտրոններից մեկը։

Համայնք
Ֆրիդրիխսհաֆեն
Friedrichshafen
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲադեն-Վյուրթեմբերգ
ՇրջանԲոդենզե (շրջան)
Հիմնադրված է1811 թ.
Մակերես69,91 կմ²
ԲԾՄ400 մ
Բնակչություն59002 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ07541, 07544
Փոստային դասիչ88045-88048
Ավտոմոբիլային կոդFN
Պաշտոնական կոդ08 4 35 016
Պաշտոնական կայքfriedrichshafen.de
Ֆրիդրիխսհաֆեն (Գերմանիա)##
Ֆրիդրիխսհաֆեն (Գերմանիա)

Արդյունաբերության զարգացումը «Ցեփելինի» շնորհիվ խմբագրել

Քաղաքի արդյունաբերության զարգացման մեջ մեծ նշանակություն է ունեցել ամենից առաջ Ֆերդինանդ ֆոն Ցեփելինը։ Ցեփելինը առաջինը ստեղծեց կոշտ երեսապատումով դիրիժաբլ և անվանեց իր անունով։Կոնստանցում ծնված կոմսը 19-րդ դարի վերջերին իր հանրահայտ դիրիժաբլի՝ «Ցեփելինի» արտադրությունը տեղափոխեց այստեղ։ «Ցեփելին» կազմակերպության դիրիժաբլները հայտնի էին ամբողջ Գերմանիայում և ամբողջ աշխարհում։ Դիրիժաբլների արտադրության շնորհիվ այստեղ տնտեսական վերելք նկատվեց։ 1912 թ. Ցեփելին կոնցեռնը գրեթե 200 աշխատող ուներ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխսհաֆեն» հոդվածին։