Ռյուրիկ (հին սլավոներեն` Рюрикъ, - 879, Մեծ Նովգորոդ, Կիևյան Ռուսիա), համաձայն 12-րդ դարի «հին ռուսական տարեգրության»՝ վարյագ ծովագնաց, ով 982 թվականին զբաղեցրել է Ստարայա Լադոգան և Նովգորոդի շրջակայքում հիմնել Հոլմգարդ բնակավայրը։ Նրա գործը շարունակել է հին ռուսական պետականության հիմնադիր համարվող վարյագական ծագմամբ կիևյան իշխան Օլեգի գործը։ Ռյուրիկի օրոք Կիևյան Ռուսիայում հաստատվել է Ռյուրիկովիչների արքայատոհմի ժառանգական իշխանությունը (հարստությունը կոչվել է իր անունով)։

Ռյուրիկ
Рюрикъ
1000 Rurik.JPG
Ռյուրիկի անդրին «Ռուսաստանի հազարամյակ» արձանախմբում, Մեծ Նովգորոդ
(1-ին) Նովգորոդի իշխան
862 - 879
Նախորդող Օլեգ իշխան
Հաջորդող Իգոր Ռյուրիկովիչ
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Դավանանք հեթանոսություն
Վախճանի օր 879
Վախճանի վայր Մեծ Նովգորոդ, Կիևյան Ռուսիա
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Ամուսին Efanda?[1]
Զավակներ Իգոր Ռյուրիկովիչ[2][3][4]

Ռյուրիկովիչները շարունակում են կառավարել ռուսական հողերում նաև հետագա հարյուրամյակներում՝ Մոսկվայի մեծ իշխանությունում և Ցարական Ռուսաստանում (մինչև 17-րդ դար)։ Ռյուրիկը մահանում է 879 թվականին Նովգորոդում և նրան հաջորդում է որդին՝ Իգոր Ռյուրիկովիչը։

ԿենսագրությունԽմբագրել

Ռյուրիկի կյանքի և գործունեության վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները բավականին սակավ են, անավարտ և ոչ լիարժեք։ Դրանք գլխավորապես բովանդակված են 12-րդ դարի սկզբին Նեստորի կողմից գրված «հին ռուսական տարեգորության» մեջ։ Մասնավորապես վերջինս հիշատակված է հետևյալ կերպ․

  ․․․չուդները, ուգրո-ֆինները, վեպսերը, կրիվիչները․․․ վարյագների բազմությունը ետ է նավարկում դեպի ծովի այն կողմը և հրաժարվում վճարել տուրքերը։ Հաջորդիվ ցեղերը սկսում են առճակատվել միմյանց դեմ, սակայն հանգուցալուծման չգալով որոշում են հրավիրել վարյագների՝ Ռյուրիկի գլխավորությամբ։ Ռյուրիկը գալիս է 860-862 թվականներին, իր եղբայրների՝ Սինեուսի և Տրուվորի հետ միասին․․․
- «Հին ռուսական տարեգրություն», Նեստոր
 

Ըստ միևնույն սկզբնաղբյուրի՝ Ռյուրիկն ուներ ռուսական ծագում, թեպետ իր աշխատությունում վարյագներ անվան տակ վերջինս շատ հաճախ հիշատակում էր դանիացիներին, շվեդներին, անգլերին և գոթլանդացիներին։ Ռյուրիկի մյուս եղբայրները Սպիտակ լճի շրջակայքում հիմնում են Բելոզերսկ բնակավայրը։ Սակայն Մինեուսին և Տրուվորին վիճակված չէր երկար ապրել ռուսական հողերում և քաղաքի հիմնադրումից կարճ ժամանակ անց նրանք մահանում են, իսկ Ռյուրիը շարունակում է ամրացնել իր վերահսկողության սահմանները։

Համաձայն Հիպատյան տարեգրության՝ 862-864 թվականների ընթացքում Ռյուրիկը Ստարայա Լադոգա բնակավայրը դարձնում է իր նստավայրը։ Հետագայում ոստանը տեղափոխվում է Նովգորոդ՝ նոր հիմնադրված բերդ։

Ռյուրիկը Կիևյան Ռուսիայում շարունակում է իշխանավարել մինչև իր մահը՝ 879 թվականը։ Ռյուրիկից հետո ժառանգական գիծը ընդհատվել է, քանի որ գահ է բարձրացել իշխանորդու՝ մանկահասակ Իգորի խնամակալ Օլեգ իշխանը։ Իգոր Ռյուրիկովիչից սկսած իշխանների իրավահաջորդությունը տեղի է ունենում ժառանգական կարգով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ioachim Chronicle
  2. А. Э. Игорь Рюрикович (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 61—62.
  3. Игорь Рюрикович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIа. — С. 788—789.
  4. Игори (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 10. — С. 567—568.