Պյոտոր Ռեպկին
Պյոտոր Ռեպկին (ռուս.՝ Пётр Петрович Репкин, օգոստոսի 31, 1915, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1995[1], Մոսկվա, Ռուսաստան), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային բեմադրող նկարիչ։
Պյոտոր Ռեպկին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1915 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 11, 1995[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր և նկարիչ-բեմադրող |
1941 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1944 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1949 թվականից աշխատել է նկարված ֆիլմերում` որպես բեմադրող նկարիչ։ «Դիաֆիլմ» ստուդիայի գոյության ամբողջ ընթացում` 1935-1993 թվականներին, աշխատել է այնտեղ։
Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նկարիչ-գրաֆիկ էր։ Եղել է խորհրդային նշանավոր նկարիչների աստղաբույլի մեջ, որոնք աշխատում էին երիտասարդ սերունդների համար (Վլադիմիր Սուտեև, Տատյանա Մավրինա, Վասիլի Վատագին և ուրիշներ)։
Եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Նա մոտ 200 մուլտֆիլմերի նկարների հեղինակ է։ Եղել է նաև դիաֆիլմերի նկարների հեղինակ։ Մասնակցել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսների[2]։
Ֆիլմագրություն
խմբագրելԲեմադրող նկարիչ
խմբագրել- 1950 թվական` Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մուլտֆիլմ, 1950)
- 1951 թվական` Սուրբ ծննդյան նախորդ գիշերը
- 1954 թվական` Երաժիշտ այծիկը
- 1955 թվական` Արտասովոր խաղ
- 1956 թվական` Փոքրիկ Շեգոն
- 1956 թվական` Միլիոնը տոպրակի մեջ
- 1957 թվական` Բարև, ընկերներ
- 1958 թվական` Առաջին ջութակ
- 1959 թվական` Բուրատինոյի արկածները (մուլտֆիլմ)
- 1960 թվական` Մուլտիպլիկացիոն Կոկորդիլոսը № 3
- 1960 թվական` Լուսատտիկ № 1
- 1961 թվական` Մուլտիպլիկացիոն Կոկորդիլոսը № 4: Մաքուր ջրում
- 1962 թվական` Լուսատտիկ № 2
- 1963 թվական` Հոսի՛ր, գետակ
- 1964 թվական` Աքաղաղն ու ներկերը
- 1965 թվական` Վովան անդրսարյան թագավորությունում
- 1966 թվական` Պատուհանը
- 1967 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1968 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1968 թվական` Սեփականատերը («Ֆիտիլ» № 69)
- 1969 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1970 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1971 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1972 թվական` Ֆոկան` երկու ձեռքերով հմուտ է
- 1973 թվական` Մաուգլի (մուլտֆիլմ)
- 1973 թվական` Ինչպես է դա պատահել
- 1974 թվական` Ինչպես էր այծիկը պահում երկիրը
- 1975 թվական` Վերադարձրեք Ռեքսին
- 1975 թվական` Իլյա Մուրոմեց։ Նախերգանք
Նկարիչ-մուլտիպլիկատոր
խմբագրել- 1945 թվական` Կորած հավատարմագիրը
- 1946 թվական` Ուրախության երգը
- 1947 թվական` Սապատավոր ձիուկը
- 1948 թվական` Յոթներանգ ծաղիկը (մուլտֆիլմ)
- 1949 թվական` Մաշենկայի համերգը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ П. П. Репкин на сайте sovcom.ru.
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 550-551. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Պյոտոր Ռեպկին Internet Movie Database կայքում
- Պյոտոր Ռեպկին` Animator.ru կայքում
- Պյոտոր Ռեպկին Դիաֆիլմեր library.ru. կայքում
- Գրքերը և դիաֆիլմերը Պյոտոր Ռեպկինի նկարների հետ մանկական օնլայն գրադարանում