«Վերադարձրեք Ռեքսին» (ռուս.՝ Верните Рекса), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ նկարահանվել է 1975 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Ռեժիսորներ Վլադիմիր Պեկարը և Վլադիմիր Պապովը ստեղծել են պատմություն տղայի և շան ընկերության մասին։

Վերադարձրեք Ռեքսին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրդրամա
ՌեժիսորՎլադիմիր Պոպով և Վլադիմիր Պեկար
ՍցենարիստԱլեքսանդր Կանևսկի և Robert Vikkers?
ՀնչյունավորումՎսևոլոդ Սանաև և Սվետլանա Խառլապ
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1975

Սյուժե խմբագրել

Սերգեյը և իր հավատարիմ ծեր շուն Ռեքսը հոկեյ են խաղում գետի սառույցի վրա։ Հանկարծակի սկսված սառցահոսքի պատճառով հայտնվում են տարբեր սառցաբեկորների վրա, դրանից հետո շունը ցատկում է տիրոջ հետևից ջրի մեջ և օգնում նրան սառցաբեկորի հետ հասնել ցամաքին։ Ռեքսը ջրից ուշացումով է հանվում, չի կարողանում դիմակայել թոքաբորբին և մահանում է հիվանդանոցում։ Տղայի ծնողներն անասնաբույժ Վալերյան Վալերյանիչին խնդրում են չհայտնել տղային շան մահվան մասին. հայրը մտադիր է ինքը հայտնել դրա մասին, սակայն շատ երկար է լռություն պահպանում, որովհետև Ռեքսը շատ մեծ նշանակություն ուներ տղայի համար։ Տղան հուսահատ պահանջում է բժշկին վերադարձնել Ռեքսին՝ զանգահարելով նրան և ներկայանալով կամ որպես ոստիկան, կամ որպես դատավոր։ Վալերյանիչը երկար փորձում է չպատասխանել այդ հարցին, բայց միաժամանակ խղճում է տղային և վերջապես ելք է գտնում՝ Սերգեյին նվիրել նոր շուն։ «Մասնավոր տիրույթում» տեսնելով գարշելի տեսարան, թե ինչպես է կռվարար և կոպիտ հարբեցողը ծաղրում քնքուշ շանը՝ փորձելով իր տան համար մեծացնել խիստ պահակի, անասնաբույժը գողանում է շանը չար տիրոջից։ Տերը հասնում է լսել և հայտնաբերել կորուստը։ Մինչև տերը փնտրում էր կացինը, որպեսզի սպանի գողին, Վալերյանիչը փոխում է ցուցանակի վրա գրված գրությունը՝ «Բակում չար շուն կա» դարձնելով «Բակում չար տեր կա», նստում է ավտոմեքենան և հեռանում։ Տնակը ձեռքին վազելով՝ հարբեցողը կանգնում է շղթայի վրա, և տնակը ընկնում է նրա գլխին, ինչից հետո նա ստիպված է լինում դադարեցնել հետապնդումը։

Բժիշկը շանը բերում է Սերգեյի մոտ։ Տղան հասկանում է, որ այդ շունը Ռեքսը չէ, բժիշկը խոստովանում է, որ Ռեքսը մահացել է, որ շանը, ինչպես և Սերգեյին, ընկեր է պետք։ Տղան ընդունում է ծեր շան մահվան լուրը, և նրա պատվին նոր ընկերոջը Ռեքս է անվանում։ Նոր Ռեքսը ընդունում է Սերգեյին՝ որպես իր տեր։ Պարզվում է, որ նոր շունը նույնպես անտարբեր չէ հոկեյի նկատմամբ։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսորներ Վլադիմիր Պոպով, Վլադիմիր Պեկար
Սցենարիստներ Ալեքսանդր Կանևսկի
Նկարիչ-բեմադրող Պյոտր Պեկին
Օպերատոր Կաբուլ Ռասուլով
Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Նկարիչ-մուլտիկնիկատորներ Ռենատա Միրենկովա, Յուրի Մեշչերյակով
Անատոլի Աբարենով, Վալերի Ուգարով
Մարինա Ռոգովա, Օլեգ Կոմարով, Վիկտոր Լիխաչյով
Նկարիչներ Սերգեյ Մարակասով, Դմիտրի Անպիլով
Ասիստենտներ Լիդիա Նիկիտինա, Լյուդմիլա Կրուտովսկայա
Մոնտաժող Նատալյա Ստեպանցեվա
Մուլտֆիլմի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Երաժշտություն խմբագրել

Բացի Եվգենի Կրիլատովի հեղինակային երաժշտությունից մուլտֆիլմում հնչում է «Ջազի հնչյունները» կոմպոզիցիան՝ Գեորգի Գարանյանի էստրադային համույթի կատարմամբ։

Աուդիոհեքիաթ խմբագրել

1990-ական թվականների երկրորդ կեսերին թողարկվել մուլտֆիլմի համանուն աուդիո տարբերակը Ալեքսանդր Պոժարովի տեքստով[1]։

Վերահրատարակություն DVD-ով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD-ով, մուլֆիլմերի ժողովածուներում.

  • «Բարբոսը և ընկերությունը», «Սոյուզմուլտֆիլմ», մուլտֆիլմեր սկավառակի վրա.

«Բոբիկը գնացել է Բարբոսին հյուր» (1977), «Երկնագույն շնիկը» (1976), «Կոշկավոր շունը» (1981), «Վերադարձրեք Ռեքսին» (1975), «Շան մասին» (1979), « Ինքպես շունը սովորեց լողալ» (1984), «Շունը և հին հողաթափը» (1987), «Թույլ տվեք զբոսնել ձեր շան հետ» (1984), «Կուբիկը և Տոբիկը» (1984)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. DVD «Барбос и компания»

Արտաքին հղումներ խմբագրել